livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Հայ առաքելական եկեղեցին այս տարի երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշի հունվարի 23-ին:

Այդ օրը Երեւանի տարբեր հատվածներում տեղի կունենա ոչ միայն մշակութային, այլեւ կրթական զանազան միջոցառումներ`տարբեր բուհերում կանցկացվեն ցուցահանդես վաճառքներ եւ համերգային ծրագրեր: ԱՀԹ առաջնորդ ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ նախաձեռնությամբ առաջին անգամ տոնի շրջանակներում կպարգեւատրվեն Հայաստանի սահմանները հսկող ժամկետային զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում իրենց լավ են դրսեւորել: Լավագույն զինվորների անուններն ԱՀԹ-ին տրամադրել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Զինվորների պագեւները կհանձնվեն հունվարի 23-ին Պատարագից անմիջապես հետո: ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԻ խոսքով` Սուրբ Սարգսի տոնը վերջին 11 տարիների ընթացքում իրականացվող միջոցառումների շնորհիվ մեծ հետաքրքրություն է առաջացրել ժողովրդի շրջանում: Տոնով հետաքրքրված են հատկապես երիտասարդները, որի վառ ապացույցն այն է, որ տարբեր երիտասարդական կառույցներ այդ օրը կազմակերպում են միջոցառումներ`օրն ավելի բովանդակալից դարձնելով: Նրա բնորոշմամբ` Սուրբ Սարգսի տոնը հայերի համար առանձնահատուկ է, քանի որ տոնի շրջանակներում կարեւորվում ու ընդգծվում է այն զոհաբերվող սիրո խորհուրդը, որը յուրաքանչյուր հավատացյալի համար հոգեւոր կյանքի ու հոգեւոր փրկության ճանապարհին անչափ կարեւոր է.«Ժողովրդի մեջ Սուրբ Սարգիսն առանձնահատուկ է նրանով, որ մարդիկ ավելի հաճախ իրենց դժվարությունների եւ փորձությունների մեջ ապավինել են սրբի բարեխոսությանը: Միամտություն է կարծել, թե եկեղեցին ձեւավորում է ավանդույթներ եւ դրանք պարտադրում ժողովրդին: Եթե ժողովուրդն այն չդարձնի իրեն, ապա ավանդույթը կյանք չի ունենա: 11 տարիները ցույց տվեցին, որ ժողովուրդը սիրեց այս տոնը»,-նշեց տեր Եսայի քահանա Արթենյանը: Նա նաեւ ընդգծեց, որ տոնի շրջանակներում իրականցվող բոլոր միջացառումներով փորձում են տոնն այնքան մոտեցնել մարդկանց, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն տոնի սեփականատեր զգա:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում