livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Տյառնընդառաջը կամ Տրնդեզը Հայ Առաքելական եկեղեցու անշարժ տոներից է եւ ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին:

Ազգային-եկեղեցական տոնի հիմքում ընկած է 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին նվիրաբերելու խորհուրդը:  40 օրեկան Հիսուսին ծնողները`Հովսեփը եւ Մարիամը տանում են ընծայելու տաճարին եւ Սիմեոն ծերունին, որն ըստ Ավետարանի շնորհ էր ստացել Աստծուց`ընդառաջ է գնում Հիսուսին եւ գրկում նրան: Սովորաբար Տյառնընդառաջի մեկնարկը տրվում է նախորդ օրը`փետրվարի 13-ի երեկոյան  ժամերգության ավարտից հետո: Արարատյան Հայրապետական թեմի սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր ՊԱՐԹԵՎ ՔԱՀԱՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ խոսքով`ավանդույթի համաձայն տոնի օրը եկեղեցու եւ շենքերի բակերում մարդիկ խարույկ  են վառում.«Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ին Սուրբ Պատարագի ավարտից հետո ,տեղի է ունենում նաեւ նորապսակների օրհնության կարգ»,-նշեց քահանան: Նրա բնորոշմամբ, սխալ է մարդկանց մեջ տարածված այն տեսակետը, թե խարույկ վառելն ու դրա շուրջը պտտվելը հեթանոսություն է: Մինչդեռ մարդիկ ոչ թե խարույկն են պաշտում, այլ կրակից ստացած ջերմության միջոցով հաղորդակից են դառնում Քրիստսի լույսին ու ջերմությանը.«Տարեցտարի մեծանում է տոնի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը: Եկեղեցական տոները, որոնք կապ ունեն ազգայինի հետ, օր օրի ժողովրդի մեջ ավելի են ամրապնդվում եւ դրանց վերաբերյալ մարդիկ մեզ բազմաթիվ հարցեր են ուղղում`կապված հոգեւոր խորհրդի հետ»,-շեշտեց Պարթեւ քահանա Մուրադյանը:

Ըստ ազգագրագետ ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ Տյառնընդառաջը եկեղեցական խոհուրդից բացի, ունի նաեւ ավանդական խորհուրդներ.«Մեր եկեղեցին եղել է ժողովրդական եւ տարբերվում է նրանով, որ ժողովրդական տոները պահպանել է: Ազգագրական շատ նյութեր պահպանել են հենց հոգեւորականները: Պահելով տոնի հետ կապված գեղեցիկ ավանդույթները` եկեղեցին դրանք հասցրել է մեզ: Տոնը սկսվում է Նախատոնակից, երբ վառվում են խարույկները եւ տեղի է ունենում ժողովրդական ամբողջ մի ծիսակարգ: Որախալի է տեսնել, որ տոնի եկեղեցական եւ ժողովրդական սովորույթները միաձուլվել են»,-փաստեց ազգագրագետը:

Տյառնընդառաջին մշակութային բաղադրիչները տարիների ընթացքում գրեթե չեն փոխվել`ազգային երգ ու պարը տոնի անբաժան մասն են կազմում: Տոնին սեղանին մատուցում են արդեն ավանդական դարձած ուտեստներից փոխինձ, աղանձ, զանազան չրեր եւ այլն:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում