livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

 kyanqi-xosqՔննարկել անշուշտ, կարելի է ցանկացած հարց: Կարելի է նաեւ ցանկացած հարցի շուրջ ծավալել տեւական վեճեր, ցուցաբերել անձնական գիտելիքները եւ վերլուծական կարողությունները: Սակայն որքանո՞վ է դա խոհեմ, երբ հարցը վերաբերում է ազգը պահպանելու բեռը կրելու պարտավորությունը կրող այսօրվա եւ վաղվա երեխաներին…



ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Տարիներ առաջ կառավարությունն անհրաժեշտ էր համարել Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության` օրահասական դարձած խնդիրը լուծելու համար մշակել եւ ընդունել ծրագիր: Այն այդպես էլ կոչվել էր. ՙՀայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիր՚: Պետական այդ փաստաթղթի երկու պարբերությունից արդեն իսկ պարզ է դառնում, որ դեռ 2004-ին Հայաստանում արդեն իսկ ընդանում էր երեխաների ծրագրված հոգեւոր կործանման գործընթացը: Դատեք ինքներդ.
ՙՎերջին տարիներին հաճախակի են դարձել անչափահաuների ծանր հիվանդությունների եւ մահվան դեպքերը` կրոնական տարբեր հոuանքներին եւ աղանդներին հարելու պատճառով: Շատ դեպքերում այդ աղանդների գործունեությունը լուրջ վտանգ է հանդիuանում երեխաների առողջության եւ հոգեւոր զարգացման համար` դառնալով ընտանիքից եւ հաuարակությունից oտարանալու պատճառ՚,- նշված է ՀՀ Կառավարության ծրագրի մեջ: ՀՀ Կառավարությունը նաեւ համոզված է, որ ՙանհրաժեշտ է պետական վերահuկողություն եւ չափորոշիչների կիրառում ոչ պետական մանկական ուuումնական հաuտատությունների գործունեության նկատմամբ, քանզի վտանգ կա, որ վերոհիշյալ հաuտատություններում կարող է ուuուցանվել ոչ լիարժեք մշակութային կրթություն կամ տարվել մեր ազգային ավանդություններին եւ բարոյական նկարագրին անհարիր դաuտիարակություն՚…


kolajՍԱԿԱՅՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԻ ԲԱՆ Է, ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ` ՀԱԿԱՌԱԿԸ

Ահավոր է այս հարցադրումը, բայցեւ անխուսափելի, եթե, իհարկե, չենք ցանկանում մեր իսկ ձեռքերով եւ մեր երկրում իրականացնել մեր թշնամիների ծրագրերը:
Ինչպե՞ս:
Օրինակ` աղանդավորները հիմնադրում են կրթական հաստատություններ, իսկ մենք ուղարկում ենք մեր երեխաներին սովորելու այդ դպրոցներում:
Ի՞նչ են ուսանելու այնտեղ, որտեղ, տնօրենից սկսած պահակով վերջացրած, բոլորը աղանդավոր են:
Անգամ ոչ հեռու անցյալում մենք` հայերս, հպարտանում էինք, որ ունենք ազգային մտածելակերպ, եւ դա էր միակ այն պատճառը, որ ազգը չի ընդգրկվել մեռածների ցուցակում:

Մինչդեռ մեր օրերում` հարյուրավոր ու հազարավոր հայ երեխաներ շեղվում են ազգային մտածելակերպից: Ավելին, վերջին ժամանակների դառը փորձը ցույց է տվել, որ այդ երեխաների մոտ ի սպառ վերանում են ազգային ավանդական արժեքները, ինչպիսիք են` հայրենիքը, հայոց հողը, հայոց բանակը…
Էլ չասած, որ ներկայիս մեր երիտասարդության ստվար հատվածի մոտ քմծիծաղ են առաջացնում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են` հայկական ընտանիք, հայկական քրիստոնեական բարքեր եւ այլն: Էլ ավելին. Հայաստանում կայուն իր տեղն է գտել ՙխղճի կալանավոր՚ հասկացությունը, որով մեծարվում են այն երիտասարդները, որոնք պատիժներ են կրում զինվորական կամ այլընտրանքային ծառայություններից դիտավորությամբ խուսափելու համար:
ՙԿյանքի խոսք՚ աղանդը, բառիս բուն իմաստով, իր թեւերի տակ հիմնադրել է ՙԿյանքի խոսք՚ անվամբ հանրակրթական ուսումնական հաստատություն` Թբիլիսյան խճուղի 9/1 հասցեում: Ճիշտ այնտեղ, որտեղ գրանցված է եւ գտնվում է աղանդի գրասենյակը: Տիրանալով ՙեկեղեցի՚ անվանը` աղանդավոր այդ կազմակերպությունը անթաքույց իրականացնում է մանուկների հոգեւորսություն իր ՙՄանկական ծառայություն՚ կոչվող կառույցով: Աղանդի կայքում տեղադրված է ոչ ավել, ոչ պակաս հետեւյալ գովազդային տեղեկատվությունը.

ՙՄանկական ծառայությունը գործում է եկեղեցու ստեղծման օրից: Ծառայության նպատակն է մանուկներին մատչելի ձեւով ծանոթացնել աստվածաշնչյան հետաքրքրաշարժ պատմություններին… Մանկական ծառայության կամավորականները պարբերաբար մասնակցում են մասնագիտական սեմինարների, որտեղ ուսանում են, թե ինչպես կարելի է երեխաներին հասանելի ձեւով մատուցել նյութը: Նախատեսվում է հնարավորինս շատ ծնողներ ընդգրկել մանկական ծառայության մեջ, կազմակերպել սեմինարներ նրանց համար…

Չհանդգնելով ստանձնել Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությունը` ձեռնպահ եմ մնում աստվածաբանական տեսակետից գնահատական տալու վերընշված գովազդի ձեւակերպումներին ու մատուցման ձեւին: Սակայն ես չեմ կարող եւ չեմ ցանկանում անգամ ենթադրել, թե հայ երեխային ՙՆոր Կտակարանի՚ որեւէ մի բառ, խոսք, արժեք նեկայանա ՙհետաքրքրաշարժ՚ դրվագի ոճով… Ակնհայտ է, որ ՙՄանկական ծառայության՚ ծառայողները ստանում են հոգեբանական հստակ գիտելիքներ, որոնք կիրառում են երիտասարդների նկատմամբ:
Ցավոք, հենց այդպիսի ձեւակերպումներով ու մատուցման ձեւերով են իրականացնում հոգեւորսությունը առանց բացառության բոլոր աղանդները:
Եթե չենք ցանկանում այնպես լինի, որ օտարածին եւ օտարամոլ ուժերն ազգը բզկտեն ու մասնատեն տարբեր աղանդավորական հատվածների, որոնք կառավարում են մեկը ԱՄՆ-ից, մյուսը` Շվեդիայից, երրորդը` Իսրայելից եւ այլն, ուրեմն պետք է ՀՀ օրենքների տառն էլ համապատասխանացնել ազգային ոգուն:

Որոնք են այդ օրենքնե՞րը:
Իմ համոզմամբ, դրանցից հիմնականներն են` ՙԿրթության մասին՚, ՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚, ՙԶինապարտության մասին՚ օրենքները եւ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը…


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում