livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

kyanqi-xosqԻնչպես հայտնի է, մարտի 13-ին պետք է տեղի ունենար դատական նիստը, ըստ «Կյանքի խոսք» աղանդի հայցի` ընդդեմ «Իրավունք» եւ «Արգումենտի նեդելի Արմենիի» թերթերի: Սակայն հայցվոր կողմը դատարան չներկայացավ, իբր չտեղեկացված լինելու պատճառաբանությամբ: Դրա հետեւանքով դատը 10 օրով հետաձգվեց:

Սակայն պարզվեց, որ իրականում դատարանի շենքի առջեւ հավաքվել էին «Կյանքի խոսքի» 15-20 ներկայացուցիչներ, որոնք «շպիոնություն» էին անում թե քանի հոգի են ներկայացել ՍԻՄ կուսակցությունից: Իսկ երբ տեսան ՍԻՄ նախագահ Հ. Բաբուխանյանին, ակտիվորեն սկսեցին հեռախոսներով այդ տեղեկությունը հայտնել իրենց կենտրոնին: Ընդ որում, դատարանի առջեւի հրապարակում եղել են «Կյանքի խոսքի» պարագլուխ Արթուր Սիմոնյանի օգնականներ Գասպար Վարդանյանը եւ Արմեն Գեւորգյանը, ինչպես նաեւ «շրջանային հովիվ» Կարեն Զոհրաբյանը: Այնպես որ, այն լուրերը, թե իբր «Կյանքի խոսքը» տեղեկացված չի եղել, իրականությանը չի համապատասխանում:

Միաժամանակ ընդլայնվում է հասարակական շարժումը ընդդեմ «Կյանքի խոսք» աղանդի: Օրերս, «Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպությունը ստորագրահավաք է նախաձեռնել. «Իմաստը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք հայց ներկայացնել համապատասխան մարմիններին, որ «Կյանքի խոսք» աղանդին զրկեն կրոնական կազմակերպություն կարգավիճակից, քանի որ այդ աղանդը հակասում է ՀՀ օրենքի որոշ կետերի, այն է. քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս»: Երիտասարդների կոչի մեջ ներկայացված են հղումներ այն տեսաերիզների վրա, որտեղ փաստվում է «Կյանքի խոսքի» «սրբապղծությունը»: Բացի այդ, երիտասարդական լիգան հույս է հայտնում, որ աղանդի պարագլուխները ինքնակամ կհրաժարվեն իրենց կործանիչ գործունեությունից:

Նշենք նաեւ, որ օրերս տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական կառույցի ակտիվի նիստ, որտեղ նույնպես որոշվեց ակտիվացնել աշխատանքները «Կյանքի խոսք» աղանդի գործունեության ամբողջ վտանգը բացահայտելու ուղղությամբ:

ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում