livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

 

anjikՄայիսի 10-ին Կենտրոն Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությանը դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը, ՙԿյանքի խոսք՚ աղանդի հայցը ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի Արմենիի՚ թերթերի դեմ: Հիշեցնենք, որ սույն կառույցը խիստ ձեւով վիրավորվել էր աղանդ բառից, ինչպես նաեւ ՙԻրավունք Հետաքննություն՚ 2011թ. 39-րդ համարի վրա ներկայացված կոլաժից, որտեղ պատկերված է սույն աղանդի հովիվ Արթուր Սիմոնյանը եւ նրա ներկայացուցիչ Անժելա Սարգսյանը: Ըստ հայցվոր կողմի, թերթը պետք է հրապարակավ ներողություն խնդրի եւ փոխհատուցի դատական ծախսերը:

Իսկ ահա դատական նիստում մեզ բոլորիս անակնկալ էր սպասվում: Նախօրոք հայտարարված մայիսի 10-ին, ժամը 15:30-ին նիստը սկսվեց փոքր-ինչ ուշացումով հայցվոր կողմի ներկայացուցիչ եւ ՙԿյանքի խոսք՚ աղանդի լրատվական ծառայության պատասխանատու Արմեն Լուսյանի ուշացման պատճառով, որի մասին դատավոր Ռուբեն Ներսիսյանը նկատողություն կատարեց: Ինչեւէ, նիստը սկսվեց եւ նշենք, որ այս անգամ արդեն աղանդի ներկայացուցիչները բավականին սակավաթիվ էին, ինչն արդեն ինչ-որ բան հուշում էր: Հիշեցնենք, որ վերջին դատական նիստի ժամանակ կրկին հայցվոր կողմը դատարանից ժամանակ էր խնդրել, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար: Դատական նիստը բացվելուց հետո դատարանը պահանջեց, որպեսզի հայցվոր կողմը ներկայացնի այն ապուցույցները, որոնցով հայցվոր կողմը հիմնավորելու է իր լրացուցիչ պահանջը դատական ծախսերի վերաբերյալ: Հայցվոր կողմը տեղեկացրեց, որ այդ ծախսերը կապված են թարգմանչական աշխատանքների հետ, որոնց անդորրագիրը գտնվում է դատական գործում: Պատասխանող կողմը մերժեց նաեւ այդ պահանջը:

Այնուհետ հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց այն ՙապացույցները՚, որոնք ձեռք բերելու համար շուրջ մեկ ամսով հետաձգվել էր նախորդ դատական նիստը, դրանց թվում էին տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը, հատուկ դատական նիստին ներկայացված ռուսալեզու տեղեկանքի հայերեն թարգմանությունը եւ DVD տեսասկավառակը: Դատավոր Ներսիսյանը հայտարարեց, որ հայցվոր կողմը մինչեւ սույն թվականի մայիսի 18-ը պետք է ապահովի իրենց կողմից մատնանշված փաստերը, իսկ պատասխանող կողմի վրա որեւէ նման պարտավորություն չկա: Հայտարարությունից հետո դատավորը արդեն երկրորդ անգամ խիստ նկատողություն կատարեց հայցվոր կողմի ներկայացուցիչ Lուսյանին այն կապակցությամբ, որ դատարան մտնելուց պետք է բոլորը անջատեն իրենց բջջայինները, իսկ ՙԿյանքի խոսք՚-ի ներկայացուցիչը, հավանաբար, դա իրեն չէր վերագրել:

Նիստը շարունակելով դատավորը նկատեց, որ հայցվոր կողմը ինչ որ անհանգիստ շարժումներ է կատարում, որի կապակցությամբ ձայն տվեց շահերը պաշտպանող Պապինյանին, ով  հայտարարեց. ՙՀարգելի դատավոր, Ձեր թույտվությամբ հայցվոր կողմը ցանկանում է հաշտության համաձայնության առաջարկ հնչեցնել դատարանում՚: Այս կապակցությամբ դատավորը ողջունեց առաջարկը ասելով. ՙԻհարկե դատարանը յուրաքանչյուր գործի հետ կապված ողջունում է կողմերի նման ցանկությունը, սակայն հիշեցնեմ, որ դատարանը հաշտության համաձայնությունը, այդ մասով, ամրակայում է միայն այն դեպքում, երբ կողմերը արդեն իսկ պատրաստ, իրենց կողմից ստորագրված հաշտության պայմանագիր են ներկայացնում՚:

Ահա թե ինչ էին նշանակում հայցվոր կողմի անհանգիստ շարժումները, որը չնայած զարմանալի էր այն առումով, որ նման առաջարկներով սովորաբար հանդես է գալիս պատասխանող կողմը: Դե ինչ, հավանաբար հայցվոր կողմը լավ է սերտել իր դասը` հասկանալով, որ աղանդը մնում է աղանդ: Եվ այստեղ տեղին է հիշել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի այն խոսքերը,  մասնավորապես` որ տվյալ դեպքում իսկական հայցվոր կողմը ՙԻրավունք՚ թերթն է, իսկ պատասխանողը` ՙԿյանքի խոսքը՚: Իսկ վերջում երբ հարց ուղղեցինք հայցվոր կողմին, թե ինչո՞ւ որոշեցին հաշտության գալ, վերջիններս նախ պատասխանեցին, որ այս պահին չեն ցանկանում մեկնաբանել, այնուհետ պարոն Լուսյանը հավելեց. ՙՍա ուղղակի բարի կամքի դրսեւորում է, եւ երբ որ հաշտության համաձայնության շուրջ կոնկրետ բովանդակություն եւ արդյունք կլինի, այդ ժամանակ նոր կլինեն մեկնաբանություններ: Եզրահանգումը այն է, որ բարի կամքի դրսեւորումը եւ գործը արտադատարանական կարգով լուծելը միշտ էլ գովելի է եւ մենք գնացել ենք այդ քայլին՚:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում