livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

zara4«Սերը ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի եւ նրա ամենաուժեղ հարվածները հաճելի են...»

Մ.Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎ

Ահա այս զգացմունքն էր, որ եկավ եւ իր երջանկության ձեռքերով ամուր գրկեց դերասանուհի ԶԱՌԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ: Այսօր երջանիկ է իր ամուսնու եւ երեխաների հետ ու իր երջանկության համար ամեն օր աղոթում է. «Շնորհակալ եմ քեզնից, Տե՛ր: Խնդրում եմ, պահիր եւ պահպանիր»:

 

«Զարուհու» հետ զրույցում դերասանուհին անկեղծացավ` ընթերցողին ներկայացնելով իր համեստ ընտանիքը:

Զարուհի Հակոբյանն ընթերցողին ծանոթ է ամուսնու` կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի «Կինը» կարճամետրաժ ֆիլմից, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոսուհու` մոր կերպարը:

- Զարուհի, երազում էիք դառնալ դերասանուհի, թե՞...

-  Այո՛, դեռ վաղ տարիքից: Ես ուղղակի ապրում էի դրանով:

zara2- Ինչպե՞ս ծանոթացաք Ձեր ամուսնու` կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ:

- Մենք ապրում էինք նույն թաղամասում եւ այդպես էլ հանդիպեցինք: Քանի որ ունեինք նույն հայացքները կյանքի նկատմամբ` հասկացանք, որ ստեղծված ենք մեկմեկու համար: Հաստատ ոչինչ կյանքում պատահական չի լինում:

- Հաճա՞խ եք ամուսնու կողմից հաճոյախոսություններ լսում:

- Ո՛չ, հաճախ չեմ լսում: Նրա հայացքից եւ վերաբերմունքից եմ հասկանում:

- Քանի՞ երեխա ունեք, ինչո՞վ են զբաղվում նրանք:

- Ունեմ երեք երեխա` երկու աղջիկ եւ տղա: Մեծ աղջիկս սովորում է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում` հագուստի մոդելավորման բաժնում: Միջնեկս` այս տարի կավարտի միջնակարգ դպրոցը եւ, ամենայն հավանկանությամբ, գործերը կհանձնի Մանկավարժական համալսարանի կինո-ֆոտո բաժինը: Տղաս պատրաստվում է այս տարի դպրոց գնալ եւ ունի մեծ ցանկություն սովորելու երաժշտական դպրոցում` ջութակի բաժնում:

- Ձեր կյանքի հրաշքը դա...

- Կյանքը ինքնին հրաշք է եւ հատկապես այն դեպքում, երբ այն վայելում ես ընտանիքիդ հետ:

- Երբ տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում նա Ձեզ համար...

- Այդ մեկը երբեք չեմ ընդունել եւ միանշանակ չեմ ընդունի: Դա հոգեպես անկայուն եւ չկայացած տղամարդու գործ է:

zara3- Սիրել նշանակում է...

- Նշանակում է անցնել ճանապարհ եւ այդ ճանապարհին չհոգնել:

- Հասցնո՞ւմ եք խոհանոցում լինել:

- Այո՛, սիրում եմ խոհանոցը:

- Խմորեղեն, թե՞ ճաշատեսակներ, ո՞րն եք նախընտրում:

- Խմորեղեն նույնպես սիրում եմ պատրաստել, բայց ավելի շատ նախընտրում եմ ճաշատեսակներ ու աղանդեր: Տարերքի մեջ եմ, երբ երեւակայությունս հասնում է իր գագաթնակետին եւ սկսում եմ հորինել նոր ուտեստների բաղադրատոմսեր, սակայն այն հաջորդ անգամ այլեւս չեմ հիշում: Այդ պատճառով նույն ուտեստը պատրաստել հաջորդ անգամ չի ստացվում:

- Ձեր կյանքի ո՞ր տարիքը կհամարեիք շրջադարձային:

- Դա մի շրջան էր, որն իր մեջ ընդգրկեց ինձ համար երկար ու ձիգ հինգ տարիներ` 30-35 տարեկան...

- Բառ կամ նախադասություն, որը ձեզ մոտ զզվանք է առաջացնում:

- Տեսլական: Ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել այդ բառի հետ` երեւի, միջի Լ-ն է խանգարում:

- Ո՞րն է ձեզ համար երջանկությունը:

- Երբ գիշերը պառկում եմ մեր կառուցած տան մեջ` իր փոքրիկ հողակտորով եւ իմ ընտանիքով: Սիրտս խինդից դուրս է թռչում ու դա կիսում եմ Աստծու հետ. «Շնորհակալ եմ քեզնից, Տե՛ր: Խնդրում եմ, պահիր եւ պահպանիր»:

- Ի՞նչ կարեւորություն ունեն Մարտի 8 եւ Ապրիլի 7 տոները ձեզ համար:

zara1- Շատ սիրուն տոներ են, բայց ես առանձնահատուկ վերաբերմունք չեմ ցուցաբերում այդ օրերի հանդեպ: Անհամբեր չեմ սպասում այդ օրվան կամ  հատուկ վերաբերմունքի ու ուշադրության` ես դա ունեմ:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խնդիրներ ունի այսօր հայ կինը:

- Խնդիրը ոչ ապահով կյանքն է: Յուրաքանչյուր կին երազում է ապահով կյանքի մասին, որպեսզի գլուխը հանգիստ բարձին դնի եւ շնչի: Ամեն կին իրեն կին զգա:

- Կա՞ մի խորհուրդ, որը կտայիք կանանց` ընտանիքները ամուր պահելու համար:

- Ամեն կին իր տան դիվանագետն է: Իրենից լավ, ոչ ոք չգիտի` ինչպես կառավարել տնտեսությունը եւ անձնական կյանքը:

- Ե՞րբ եք վերջին անգամ ասել թանկ է եւ ինչի՞ն է վերաբերել թանկ բառը:

- Վերջերս, կապված աղջկաս` Ֆրանսիայում ուսումը շարունակելուն: Շատ եմ ասել, սակայն մանրամասնել չեմ ուզում:

Զրույցը`

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում