livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Marine«Պատրանքի թեւով»` Շուշան Պետրոսյան, «Հուշերի այգում»` Արսեն Սաֆարյան, «Առանց քեզ»` Դավիթ Մինասյան, «Անտոմս ուղեւոր»` Սարգիս Մանուկյան, «Սեր իմ»` Ֆորշ… Հիթային երգերի այս շղթան անսահման է, իսկ որպես կոմպոզիտոր եւ արվեստագետ նրա տաղանդն անքննելի… Իսկ թե ինչպիսի կին, մայր, հայուհի է ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍԸ կփորձի ներկայացնել «Զարուհի» ամսագիրը:

-Ո՞ր հատկանիշներն են Ձեզ համար համարվում կանացիության ցուցանիշ:

- Բայց մի՞թե կա մի կին, ով կկարողանա թվարկել այդ ցուցանիշները:

- Կնոջ արտաքի՞ն, թե՞ ներքին գեղեցկությունն է կշեռքի ծանր նժարում:

- Տղամարդկանց համար, ըստ իս, արտաքին, որքան էլ նրանք հակառակն ասեն:

Լեւ Տոլստոյը, ով  քիչ թե շատ «ճանաչում էր» կնոջը, գիտեր նրա դերն ու արժեքը, ասում էր. «Տղամարդը պետք է վախենա այն կնոջից, ով իրեն գայթակղում է ոչ թե գոտկատեղից ներքեւ, այլ կարողացել է ներխուժել նրա հոգու մեջ... Երկրորդներից ոչ մի տեղ փախչել չես կարող...»:

- Կնոջ երջանկության գաղտնիքը:

- Կանայք լինում են տարբեր տիպի` կին-կին, կին-մայր, կին-երեխա… Նրանցից յուրաքանչյուրի համար այլ է երջանկություն կոչվածը: Կին-երեխային կարող է ուրախացնել տղամարդ-երեխան, կին-կնոջը` իրեն գովերգող տղամարդկանց շքախումբը: Խիստ անհատական է այդ երջանկությունը…

- Իսկական տղամարդու գլխավոր որակը:

- Իսկական տղամարդու կողքին կինը պետք է կարողանա իրեն թույլ տալ լինել անպաշտպան…

Marine3-1- Հե՞շտ է համագործակցել տղամարդկանց հետ:

- Մտածելակերպի խնդիրներ են երբեմն լինում: 4-րդ ձայնասկավառակումս ներկայացված 12 երգերը երգում են միայն տղամարդիկ, Արամոյին ու Էմմային միայն «չբաժանեցի»… Եվ երբ սկսվեց այս ձայնասկավառակի աշխատանքը, հասկանալով որ տեքստերում տղամարդկանց հետ միգուցե տարաձայնություններ լինեն, Միքայել Նալբանդյանի, Վիգեն Ստեփանյանի հետ` տղամարդիկ, ովքեր հասկանում են կնոջ տեսակից ու ճաշակից, քննարկում կազմակերպեցինք: Վիգենն ազնվորեն արտահայտեց իր անհամաձայնությունը. «Կինը սկզբից հարցնում է, հետո՝ հաստատում, իսկ տաղամարդը սկզբից հաստատում է, հետո` հարցնում»: Ու երգում բառերի այդ հատվածը փոխվեց:

- Տղամարդ-կին փոխհարաբերությունների ճիշտ կառուցման գաղտնիքն ըստ Ձեզ:

- Չկա այդպիսի մի գաղտնիք, որն ընդհանուր լինի բոլորի համար. իմ մայրիկը, ես ու իմ աղջիկն անգամ ամբողջովին տարբեր կանայք ենք: Այն երջանկությունը, որ մայրիկինս էր, ինձ համար խորթ է, իմ տարբերակն էլ չի կարող աղջկաս համար ընդունելի լինել… Միայն կարող եմ վստահ ասել, որ կին-տղամարդ բարդ փոխհարաբերությունները, եթե ճիշտ են կառուցվում, զույգը դառնում է այնքան դրական, որ անգամ իր շուրջն է տաքացնում, մթնոլորտ ձեւավորում…

- Մասնագիտությունը կարո՞ղ է կապվել կանացիության հետ:

- Ինչ-որ իմաստով, այո: Օրինակ, արվեստի ոլորտում կին մնալն ավելի հեշտ է, քան, ասենք, քաղաքականության մեջ: Անժելա Մերկելը` քաղաքական գործիչ, ինձ համար, համենայնդեպս էկրանից, կանացի համարվել չի կարող. միշտ խոսում է կոշտ, սուր հարցերի մասին ու քանզի երկիր է ներկայացնում, պարզ է, որ այստեղ նա կանացիության մասին մտածելու ժամանակ չունի: Իսկական կին է մադամ Պամպադուն` կին տղամարդու ետեւում, կամ Մարգարիտ Թետչերը:

- Իսկ Մարինե Ալե՞սը…

- Ինքս ինձ գնահատել չեմ կարող. ես չգիտեմ իմ կանացիության չափը, ձեւը…Միայն հստակ է այն, որ  թատերագիտականիս դիպլոմում նշված քննադատի հատվածն իմը չէ, քանզի, այդ կետն ինձ վերագրելով, որպես կին շատ բան կկորցնեի. միշտ պետք է կոնֆլիկտի պատրաստ լինեի, պայքարային ու քննադատական  գոտու ակտիվ պատրաստակամությամբ: Իսկ բառեր գրելիս ավելի հեշտ է դրսեւորվում կանացիությունը:

- «Բեկորներ»՝ զգացումունքների խճանկար… Հեղինակային ժողովածու, գիրք, որտեղ հավաքված են Ձեր մտքերը, խոհերը, մտորումները՝ ուղղված դեպի ժամանակը, դեպի սեփական անձը:  

- Այո, սրանք բեկորներ են, որոնք միշտ կուտակվում են, որքան ապրում ես… Ժողովածուն արվել է մայրիկիս համար, որը հետագայում դարձավ բարեգործական համերգի մի մասնիկ եւ ներկայացավ այն հանդիսատեսին, ով հավատաց «Մարինե Ալեսին եւ ընկերներին»:

Marine-with-Murzik- Կիսամութ-կիսալույս, կիսապարզ-կիսաբարդ` (Մ.Ալեսի հեղինակային երգերից` Շուշան Պետրոսյան`«Կիսակյանք»): Շա՞տ են Ձեր կյանքում հակասությունները:

- Սրանք կյանքի ուղին հետաքրքիր դարձնող բաներ են… Եթե ամեն ինչ պարզ ու միապաղաղ լինի, երեւի մարդիկ ինքնասպանության ուղին կբռնեն: Հակասությունների քանակն ու որակը ոչ մի բացատրություն չունեն:

- Որքա՞ն հեռու կարող են տանել պատրանքի թեւերը:

- «Պատրանքի թեւով» երգում խոսքը բնավ տարածական հեռավորության մասին չէ: Կան մարդիկ` իրար կողքի են ապրում, բայց շատ հեռու են միմյանցից: Տարածությունն ու պանդխտությունը, չգիտես` ինչ մեղքերի համար է տրվել հային, որի միջով մենք սերնդեսերունդ անցնում ենք: Ինչն էլ այդ ցավին երանգավորում է տալիս ու չհասցնելու, չկարողանալու, ուշանալու վտանգ ի հայտ բերում:

- Ա՛խ երանի…

- Ախ երանի, այս հասակում երիտասարդ տարիների ուժն ու հնարավորությունն ունենայի… Ինչպես ասվում է` «րՑՈՐՏրՑՖ ՎՏչսՈ, ՎՏսՏՊՏրՑՖ տՏվՌՎՈսՈե…

Հարցազրույցը`  ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում