livemarks sitemap
Ուրբաթ, Մարտի 31, 2017

20Սաթենիկ Սահակյան, հայ մեծ երաժիշտ Զարե Սահակյանի դուստրը, դերասանուհի, դաշնակահար, սիրուն կին, սեւ մեծ աչքերով: Հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը նրան տեսնելուն պես անմիջապես գրավեց նրա սիրտը:

Զարե Սահակյանին Սպիվակովը գիտեր որպես Հայաստանի Կամերային նվագախմբի ստեղծող եւ գեղարվեստական ղեկավար, շատ էր նրան հարգում եւ գնահատում: Սաթենիկը ընկերոջ աղջիկն էր. դա օգնեց Սպիվակովին, որպեսզի նրան հրավիրի համերգի: Երիտասարդ կրքոտ ջութակահարը չէր կարող չգրավել Սաթենիկի սիրտը: Նրանք երկուսով սիրում են երաժշտությունը, արվեստը, գրականությունը: Այդպես Մոսկվայում սկսվեց այն, որը վաղուց դարձել է մեծ սիրո փայլուն արտահայտություն, սիրո, որը հիմնված է միասնական զգացմունքի, հարգանքի վրա: Մի անգամ հանդիպման ժամանակ Սպիվակովին հարց տվեցին. «Ո՞րն է կնոջ գեղեցկության ձեր իդեալը»: Վլադիմիր Տեոդորին մի փոքր մտածեց եւ հետո պատասխանեց. «Սեւ մեծ աչքեր, երկար սեւ մազեր, բարակ մարմին...»: Նա նկարագրեց իր երիտասարդ կնոջը, իր Սաթիին...

Ամուսնանալով Սպիվակովի հետ` Սաթին ամեն ինչ մոռացավ` լրիվ նվիրվելով իր սիրելի տղամարդուն: Նա պարգեւեց Սպիվակովին երեք դուստր: Աշխարհահռչակ երաժիշտի ընտանիքը զարմանալի համերաշխ է: Աղջիկները սիրում են հորը` հետեւելով մորը, որն իր հայկական բնավորությամբ առաջին օրվանից տանը ստեղծեց իսկական ավանդական մթնոլորտ, իսկ ամուսինը ընդունեց սիրով: Նա ընդհանրապես իսկական տղամարդու նման ինչ անում է տան համար, երբեք դատարկ ձեռքով չէր վերադառնում` լիներ դա արտասահմանից կամ աշխատանքից: Դա իր հորից է ժառանգել եւ շարունակում է ուրախացնել ընտանիքին: «Մոսկվայի վիրտուոզները» դարձան Սաթի Սպիվակովայի հարազատ տունը: Նա գիշեր ցերեկ ամուսնու կողքին էր, լիներ դա Մոսկվայում կամ երկրագնդի տարբեր երկրներում, որտեղ նրանք փայլուն աշխատում էին: Չէին մոռանում Հայաստանը,
որը նրանց երկրորդ տունն էր: Իսկ 1988-ի երկրաշարժի ժամանակ Սպիվակովը առաջիններից էր` մեր երկրի բարեկամների հետ Գյումրիում: Ամեն տարի Սպիվակովները մեզ հետ են: Ստեղծվեց Սպիվակովի հայկական ֆոնդ` տաղանդավոր երեխաների համար (նախագահ Ելենա Սմբատյան), որի սաները վաղուց հայտնի են եւ ելույթներ են ունենում ամբողջ աշխարհում: Իսկ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորը` Վլադիմիր Սպիվակովը, որի մաստեր դասերին սպասում են տարբեր երկրներում, Երեւանում միշտ հանդիպում է կոլեգաների հետ, իր փորձը փոխանցում: Նրա հատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, իհարկե, միայն հայ կնոջ հանդեպ սիրով չի բացատրվում, նա վաղուց գիտի մեր հնագույն ամեն մշակույթը եւ պատմությունը, երաժշտությունը: Նա
միշտ կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

- Մաեստրո, ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը:

- Պատասխանեմ Մարինա Ցվետաեւայի խոսքերով... Երաժշտությունը դա երկիր է, որտեղ հանդիպում են մարդկանց հոգիները:

21- Ձեր սիրելի քաղաքը:

- Սանկտ Պետերբուրգ, Փարիզ, Վիեննա եւ... Երեւան:

- Իսկ գո՞ւյնը:

- Սեւը:
- Ձեր ժամա՞նցը:

- Ես դա չունեմ, շատ եմ զբաղված: Բայց եթե մարդը քիչ ազատ ժամանակ ունի, նա քիչ էլ մեղքեր է անում:

- Ռոստրոպովիչի համար իր թավջութակը հավասար էր կնոջը, մի վայրկյան նրանից չէր բաժանվում...

- Ես էլ երբեք չեմ բաժանվում իմ ջութակից, շատ հազվադեպ թույլ եմ տալիս վերցնել Սաթիին: (Սաթին մեր կողքը ժպտում է, խառնվում է մեր զրույցին):

- Դուք Ձեզ մոռացաք եւ լրիվ նվիրվեցիք ընտանիքին:

- Առաջին տարիներին ես հասկանում էի, որ պիտի միշտ լինեմ Վոլոդյայի կողքին, լինել նրան ուղեկից:

- Շատ ընտանիքներում կանանց «քանդում» են ամուսինները, ազդում են նրանց վրա, ձեւավորում նոր բնավորություն:

- Ինձ թվում է, որ երկուսը «քանդում» են իրար: Վոլոդյայի ազդեցությունը ինձ վրա շատ մեծ է, բայց մի մոռացեք, որ ես ծնվել ու մեծացել եմ երաժիշտների ընտանիքում` հայրս ու մայրս ապրում էին երաժշտության մեջ: Մայրիկիս օրինակը ինձ համար շատ մեծ էր եւ օգտակար: Ես շատ լավ հասկանում եմ, որ իմ ամուսինը երաժիշտ է, մեծ տաղանդ ունի, եւ երբեք չեմ հոգնում հիանալ նրանով, իր ձեռքերով: Չեմ դադարում զարմանալ նրանով բեմում եւ տանը, որտեղ նա բարի, հանգիստ, երբեք ոչինչ չի պահանջում, հակառակը` աշխատում է օգնել, միշտ մի բանով ուրախացնել մեզ: Հույս ունեմ, որ արդեն ոչինչ չի սեւացնի մեր երջանկությունը:

- Սպիվակովը Ձեր տղամարդու իդեա՞լն է:

- Այո:

- Իսկ խանդ կա՞ Ձեր կյանքում:

- Խանդը ինքնաքանդող զգացում է, աշխատում եմ չենթարկվել նրան:

- Ձեր սիրելի կերակուրը:

- Վոլոդյան սիրում է ռուսական խոհանոցը` բորշչ, կոտլետներ, բլինչիկ:

- Հավատո՞ւմ եք բախտին:

22- Բախտի գիրքը, որը ստիպված ես կարդալ մինչեւ կյանքի վերջ:

- Գո՞հ եք Ձեր կյանքից:

- Առավոտյան միշտ ասում եմ` նշանակություն չունի ինչ եղանակ է, գլխավորը ամուսինս, երեխաներս ինձ հետ են եւ առողջ:

- Ամենաերջանիկ պահը Ձեր կյանքում:

- Իմ երեք աղջիկների ծնունդը եւ ամուսնուս համերգները: Ես երջանիկ կին եմ...

- Իսկ ինչի՞ համար եք զղջում:

- Հիշո՞ւմ եք Էդիտ Պիաֆի մոտ այդ խոսքերը. «Ես ոչ մի բանի համար չեմ զղջում...»: Միայն հիշելով հորս` սիրտս ճմլվում է. շատ շուտ գնաց այս կյանքից... Ինձ շատ է օգնում հավատը...

- Ո՞րն եք գերադասում` «ես ուզում եմ», թե «ես պարտավոր եմ»:

- Աշխատում եմ, որ այդ երկու պահանջները միանան: Երազում եմ իմ Հայաստանի երջանկությունը: Ես ապրում եմ Մոսկվայում, բայց Հայաստանը մնում է իմ հայրենիքը:
Վերջին տարիները Սաթի Սպիվակովան նորից, ինչպես երեսուն տարի առաջ, ուրախացնում է միլիոնավոր հեռուստադիտողներին իր արտիստիզմով` գիտելիքներով եւ մարդկանց հետ շփվելու վարպետությամբ վարելով հիանալի հաղորդում` «Ոչ ձանձրալի կլասիկա»:


ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ

# Սուսաննա 2016-04-10 04:34
հաճելի է նրանց մասին կարդալ կամ նրանց տեսնել․էլ չեմ ասում պ․ՍՊԻՎԱԿՈՎԻ կատարումները․առողջ լինեք և արարեք․բարին ևնդ ՁԵԶ
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում