livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

8Քարդաշյանների հայաստանյան այցը, ինչ խոսք, ուրախությամբ լցրեց մեր բոլորիս առօրյան` ժպիտ բերեց: Ամենուր մարդիկ ոչ թե խոսում էին քաղաքական հարցերից, արտագաղթից, գներից ու սպասվող թանկացումներից, այլ` Քարդաշյաններից:

Երկրում ասես 5 օր մի յուրահատուկ տոն լիներ: Չանտեսենք նաեւ այն փաստը` ուզենք, թե`ոչ, ուրախանանք, թե տխրենք, միեւնույն է, չենք կարող չասել, որ` ինչ Հայաստանում էր ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, կարծես մոլորակը սկսել է պտտվել հենց նրա շուրջ: Քիմի հայաստանյան այցը վերածվեց մեծ իրադարձության, ինչին համաշխարհային մամուլը ուշիուշով հետեւում էր եւ այցը լուսաբանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում:

ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ԻՐ  ՄՈՏ 36,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԳՈՎԱԶԴԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քարդաշյան ընտանիքի այցը Հայաստան առիթ դարձավ, որպեսզի այցն ակտիվ լուսաբանող համաշխարհային լրատվամիջոցները եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռեն Հայաստանին եւ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ամերիկայի մեդիա-մոնիտորինգի մասնագետների հաշվարկով` Քարդաշյան քույրերի Հայաստան այցի միայն առաջին երկու օրվա լուսաբանումը ԱՄՆ-ի ռադիոյով եւ հեռուստատեսությամբ գերազանցում է 36,5 մլն դոլարը: Հաշվարկի մեջ ներառված չեն ԱՄՆ-ի թերթերը, կայքերը եւ միջազգային ԶԼՄ-ները, ինչպես նաեւ սոցցանցերի հետեւորդները:
Այսպես` ամերիկյան Hello ամսագիրը Քիմի այցից հետո Հայաստանը անվանել է այցելության լավագույն վայր, իսկ The Daily mail-ը, Քարդաշյանների այցելության հետ կապված, ընթերցողներին է ներկայացրել Հայաստանի որոշ գեղատեսիլ վայրեր, ժամանակակից Երեւանը` շեշտադրելով նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

6

ՔԱՐԴԱՇՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԸ ԼՈՒՌ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ ԷԻՆ ԱՆՈՒՄ
Այնուամենայնիվ, Հայաստանում եղան մարդիկ, ովքեր դեմ արտահայտվեցին աստղային ընտանիքի հայաստանյան այցի մասին: Եվ մինչ որոշակի զանգված փորձում էր պիկետներ իրականացնել Քարդաշյանների` Հայաստանում գտնվելու ու ինչպես թուրքական լրատվամիջոցներն էին գրել` թագավորական ընդունելության համար, Քարդաշյան քույրերը լուռ իրենց մեծ գործն էին անում` խոսելով ու հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Ցեղասպանության զոհ գնացած 1,5 միլիոն հայերին:
Ի դեպ, նրանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին գնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկներով, որը նախորդ օրը կայացած հանդիպման ժամանակ Քարդաշյաններին տվել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՎ ԳԱՐՇԵԼԻ ԱՐԱՐՔ Է»
Ծիծեռնակաբերդ այցից հետո ՔԼՈՅԵ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ իր Ինստագրամի էջում գրել է. «Ես եւ քույրս փորձում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ ընդհանրապես ցեղասպանություն երեւույթի վրա: Ցեղասպանությունը` զանգվածային մարդասպանությունը, դատապարտելի եւ գարշելի արարք է: Մի ամբողջ ազգ կամ ռասա բնաջնջելը Աստծո կամքը չէ: Պատմական ճշմարտացի իրադարձությունների մասին մարդկանց պատմելն ու սովորեցնելը մեր պարտքն է: Մեր պարտքն է նաեւ չլռել եւ բարձրացնել, երբ ինչ-որ մի ազգ կամ ռասա տառապում է: Լռությունը ուժ է տալիս չարագործներին եւ ոչնչով չի օգնում խոշտանգումների ենթարկվածներին»:

7

ՈՒԵՍԹԻ  ԱՅԴՊԻՍԻ  ՀԱՄԵՐԳՆԵՐՆ  ԱՐԺԵՆ  ՄԻԼԻՈՆԱՎՈՐ  ԴՈԼԱՐՆԵՐ,  ԲԱՅՑ  ԿԱՐԱՊԻ  ԼՃՈՒՄ  ԵՐԳԵՑ  ԱՆՎՃԱՐ
Մեր փեսան այնքան էր ոգեշնչվել Հայաստանով ու հայերով, որ ցանկություն էր հայտնել մենահամերգ ունենալ հենց Երեւանի սրտում` Կարապի լճում:
Ի դեպ, չմոռանանք, որ Ուեսթի այդպիսի համերգներն արժեն միլիոնավոր դոլարներ, բայց միլիոններ «արժեցողե` 21 Գրեմմիի մրցանակակիր երգիչը Կարապի լճում երգեց անվճար եւ մեկ ժամով պարգեւեց այնքան ուրախություն ու դրական լիցքեր, որ շատերը ստացած դրական լիցքերից ամբողջ գիշեր չկարողացան քնել:

ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԷՐ ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ՋՐԻ ԳԻՆԸ
4Բայց ինչ գերաստղ` առանց անակնկալների. Քանյե Ուեսթը համերգի ընթացքում բազմահազար հանդիսատեսին անակնկալ մատուցելու համար ցատկեց ջուրը: Նրան հետեւեցին բազմաթիվ երկրպագուներ, որից հետո համերգն ընդհատվեց: Համաշխարհային ճանաչում վայելող մեգաաստղի այս քայլը, սակայն, բարձրացրել է Կարապի լճի ջրի գինը: Համերգից հետո Քանյեի հայաստանյան երկրպագուներից մեկը Twitter-յան էջում գրել է. «Վաճառում եմ Կարապի լճի ջուրը: Քանյեի մարմինը դիպչել է այս ջրին»:


Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵՐ ՓԵՍԱՆ` ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ
Քարդաշյան քույրերով տարված` հայ հասարակությունը մոռացել էր, որ Քիմը Հայաստան է ժամանալ ամուսնու` ոչ պակաս գերաստղ, ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան, 37-ամյա ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ հետ, ով արդեն հայերի կողմից ստացավ մեր փեսա մականունը: Ուշագրավ էր այն, որ ԱՄՆ-ում ու աշխարհում Քիմ Քարդաշյանից ոչ պակաս հայտնի Քանյեն` ժամանելով Հայաստան, իհարկե, չդարձավ ո՛չ լայն հասարակության քննարկման թեմա, ո՛չ էլ առանձնահատուկ ուշադրության արժանացավ: Բայց հենց առաջին իսկ օրը աչքի ընկավ որպես հոգատար հայրիկ, ով իր խոշոր մարմնով ու ոչինչ չարտահայտող դեմքով, թեպետ միայն սեւամորթ լինելով էր տարբերվում Քարդաշյանների թիկնապահից, բայց պարզապես հնարավոր չէր չնկատել, թե ինչպես է նրբորեն ու զգույշ գրկին սեղմել փոքրիկ աղջկան, իսկ կնոջը` Քիմին ու քենուն` Քլոյեին, վստահել թիկնապահներին:


ԱՅՑԵԼԵՑԻՆ ՆԱԵՎ   ԳԵՂԱՐԴԻ ՎԱՆՔ
Աստղային ընտանիքը եղավ նաեւ Գեղարդի վանքում: Ի դեպ, մինչ Գեղարդի վանք մտնելը Քանյե Ուեսթը իր ձեռքով գլխաշոր գցեց կնոջ գլխին, եւ  քրիստոնյային վայել հայտնի ընտանիքն իրեն ուղեկցող անձնակազմով հանդերձ մոմ վառեց, շրջեց վանական համալիրի տարածքով` հեռանալով հիացած ու տպավորված: Նույնիսկ Քարդաշյանների հետ Հայաստան ժամանած թիկնապահ Պասկալ Դյուվիերն էր տպավորված այցելությունից, ինչի մասին կիսվել էր իր անձնական սոցէջում:

3


ՔԼՈՅԵ ՔԱՐԴԱՇՅԱՆ. «ՕՐՀՆՎԱԾ ԵՄ` ԼԻՆԵԼՈՎ ԱՅՍՏԵՂ»
5Հայաստան ժամանելու հենց առավոտյան Քարդաշյան քույրերը` հաղթահարելով Կասկադի բարձունքը, շփվելով, ինքնագրեր տալով ու լուսանկարվելով հայաստանյան երկրպագուների հետ, այցելել էին «Մայր Հայաստան» թանգարան: Սակայն, ինչպես «Զարուհուն» փոխանցեց թանգարանի տնօրեն ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, քույրերը թանգարան չեն մտել` լուսանկարվել են տարածքում, աստիճանների վրա եւ հեռացել: Որից հետո Քլոյեն սոցցանցում գրել էր. «Երեւանում տեսա «Մայր Հայաստան» հուշարձանը, որը խորհրդանշում է խաղաղություն` ուժի միջոցով: Հայոց պատմության մեջ կանայք զենք են վերցրել եւ իրենց ամուսինների հետ պայքարել թուրքական զորքերի եւ քրդական հրոսակների դեմ: Ես կին եմ, լսեք իմ ճիչը: Օրհնված եմ` լինելով այստեղ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում