livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

LusineՙԼուսինեն մեզ հետ չէ հիմա... Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ` երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել՚: ՙԵրբ Լուսինեն երգում է ՙՍուրբ-սուրբը՚, ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն` իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար՚:

Այդպես էր արտահայտվել ժամանակին ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ մասին Կաթողիկոս Վազգեն Առաջինը, ով իրականացրեց Լուսինեի ցանկությունը, եւ երգչուհու մարմինն ամփոփվեց Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մոտ:

Նա երգում էր աղոթքի նման, նրա ձայնը զարմանալիորեն ճիշտ, նրբորեն եւ խորաթափանց կերպով կարողանում էր հաղորդել հայկական հոգեւոր երգեցողության ամբողջ խորությունը: Ճակատագիրը նրան կապեց Խորեն Պալյանի հետ, նրանց փոխադարձ սերը, ստեղծագործական եւ մարդկային բարեկամությունը դարձավ առանձնահատուկ Լուսինեի կյանքում...

Հունիսի 1-ին Լուսինե Զաքարյանը կդառնար 75 տարեկան, նրա երկրային բացակայությունից անցել է քսան տարուց ավելի ժամանակ, սակայն նրան ճանաչողների համար անմահ է նրա լուսավոր կերպարն ու անմահ ձայնը: Եվ հենց այդ օրն այն շենքի պատին, որտեղ բնակվել է Լուսինեն, ամրացվեց երիտասարդ քանդակագործ Հայկ Թոքմաջյանի ստեղծած քանդակը: Բացման արարողությանը ներկա էին մայրաքաղաքի մտավորականներ, Մայր Աթոռի, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, պարզապես երգչուհու երկրպագուներ:

Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի ընկերներից մեկը պատմեց, որ մի անգամ Լուսինեն, ՙՕրորոցային՚ երգողների գրքույկում տեսնելով իր, ապա Գոհար Գասպարյանի անունը, ասել էր. ՙԻնչպես կարելի է նման բան անել. Գոհար Գասպարյանը միշտ առաջինն է՚:


ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում