livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

levonԱյս տարի իր 75-ամյակն է նշում մեծանուն արվեստագետ, քանդակագործ, բազմաթիվ մրցույթների դափնեկիր ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ:

Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արվեստագետը խոսեց իր 50 ամյա բեղուն գործունեության, հետագա աշխատանքների, ինչու չէ նաեւ չիրականացված բազմաթիվ երազանքների մասին:

50 տարվա գործունեության ընթացքում բազմաթիվ պարգեւների է արժանացել, որոնք բոլորն էլ իրենց տեղն ունեն, սակայն ամենանշանակալին երկրապահ-կամավորների միության կողմից շնորհված ՙՎազգեն Սարգսյան՚ ոսկե մեդալն է: Պարոն Թոքմաջյանը իրեն նույնպես համարում է սահմանապահ, քանի որ գտնում է. ՙԱրվեստագետները նույնպես կարեւորում են երկրի մշակույթային սահմանների պահպանումը՚:

Հեշտ չէ եղել նրա անցած ճանապարհը: Այս երկար 50 տարիների ընթացքում մեծ դժվարությամբ է իրականացրել իր ծրագրերը, ինչպես ինքն է ասում ՙԴուռ են փակել` պատուհանից եմ մտել…՚ : Իր բազմաթիվ աշխատանքներից առանձնացնում է ստեղծագործական վաղ շրջանում  քարաճ ծառից կերտված ՙՉարն ու բարին՚ քանդակը, իսկ ամենաարժեքավորներից մեկը` Մարտիրոս Սարյանի արձանը, քանդակված 1986 թվականին Դոնի Ռոստովում:

Քանդակագործի վերջին աշխատանքներից մեկը, որը քանդակագործը շատ է կարեւորում, դա Վահրամ Փափազյանի արձանն է, համանուն փողոցի կենտրոնում: Նա մեծ ուրախությամբ նշում է, որ արձանի շնորհիվ փողոցի բնակիչները արդեն գիտեն, թե ում անունն  է կրում իրենց փողոցը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ի±նչ աշխատանքային ծրագրեր ունի արվեստագետը, պարոն Թոքմաջյանը պատասխանեց. ՙԻնչ ծրագրեր պետք է ունենամ ես, եթե ծրագրեր չունի երկիրը՚ :

 

Նա ցավում է, որ ներկայիս դրությամբ Հայաստանում չկան համապատասխան նախադրյալներ, որպեսզի հայ արվեստագետները ստեղծագործեն իրենց հայրենի երկրում,այլ ոչ թե հանդես գան այլ երկրների դրոշների տակ:

Արվեստագետը ունի նաեւ բազմաթիվ ծրագրեր ու երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել: Ամենամեծ երազանքը, որը կուզեր իրականացնել, դա իր կերտած Արամ Խաչատրյանի արձանը համանուն  փողոցի վրա տեսնելն է:

ՍԱԹԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում