livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

sevan<Sos  Սեւան>, այս անգամ ահազանգում են երեխաները: Որքան էլ ասածս զարմանալի թվա պարզվում է,  որ Սեւանում լողալուց եւ խորոված անելուց բացի մեր կապուտակ լճակին հետեւել է հարկավոր: Մաքուր ջուրը երազանքի պես մի բան է դարձել, ժամեր է հարկավոր, որ գտնես մի տարածք որտեղ ի վիճակի կլինես վայելել հայկական աննման խորովածը եւ լճակի <մաքրամաքուր> գեղեցկությունը: Լող ես տալիս, մեկել՝ հանկարծ ոտքդ հանդիպում է տարօրինակ մի երեեւույթի, որի ինչ կամ ով լինելը սարսափումես պատկերացնել:

Ուշադիր լինելու դեպքում կնկատես, որ մեր լճակից անհետացել են լճակի իրական տերերը՝ ձկները, որոնք վաղուց լքել են իրենց տարածքն անբարենպաստ պայմաների հետեւանքով: Եթե ուզում ես վայելել մաքուր հանգիստ, լավագույն դեպքում պետք է այցելես մասնավոր լողափ, ասենք՝ <համով օբյեկտ>, որտեղ քիչ թե շատ բարեխիղճ սեփականատերերը մաքրման աշխատանքներ են կատարում մեր համաքաղաքացիների <համով> այցելությունից հետո:

Իսկ ինչպե՞ս անել, որ այդ նույն աշխատանքները կրեն համընդհանուր  բնույթ, դրա պատասխաները փորձում են ֆիլմի միջոցով գտնել մի խումբ երեխաներ, որոնք մասնակցելով NaturVision կինոփառատոնին արաժանացել են ժյուրիի բարձր գնահատականին: Ֆիլմը նկարահանվել է <Արեւորդի> բնապահպանական նախագծի շրջանակներում: Նորադուսի <Արեւորդի> էկոակումբի երեք պատանիներ խցիկները ձեռքներին փոքրիկ ճանապարհորդություն են կատարել դեպի Սեւան, ֆիքսելով այն տեսարանները, որոնք նայելուց առնվազն զարմանք ես ապրում:

Կանխավ նշենք, որ ֆիլմը ֆանտաստիկայի ժանրից չէ, բոլոր կադրերը արված են մեր լճակում: 2007թ.-ից սկսած FPWC-ը  լայնամաշտաբ ծրագրեր է իրականացնում մեր հանրապետության ամբողջ տարածքով: Սակայն, էկոակումբների թիվը վերջերս նվազել է՝ հասնելով 4-ի: Մինչ այսօր ծրագրի շրջանակներում նկարահնվել է շուրջ 19 ֆիլմ, որոնք մասնակցելով միջազգային տարբեր կինոփառատոների գրավել են լավագույն տեղեր:

Ֆիլմի  ԳԵՎՈՐԳ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, լրագրողների հետ հանդիպմանը պատմեց. <Բավականին երկար ճանապարհ անցանք նկարահանումների ժամանակ: Ոտքով շրջել ենք Սեւանի ավազանի շուրջ, փորձել ենք գտնել խնդիրը եւ ներկայացնել այն հանդիսատեսին: Շատ հաճախ է լինում, երբ մարդիկ չգիտեն, թե ինչի մեջ են ապրում եւ մեր նպատակն էր հենց դա ցույց տալ: Շատ ճիշտ կլիներ նման ֆիլմերը հաճախակի  ցուցադրել հեռուստատեսությամբ, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն: Պատճառը հիմնականում անտարբերությունն է: Օրինակ՝ շատ գետեր կան, որոնց մակարդակը ցածր է: Սակայն, եթե այն բարձրացվի շատ տներ կմնան ջրի տակ: Սեւանի հարակից շրջանների կոյուղաջրերը լցվում են Սեւանի մեջ, չգիտեմ դրանից հետո կուզենաք լողանալ այդ ջրում>:

Պատվավոր առաջին տեղը բարձր պահել եւ երեխաներին շնորհակալություն հայտնել կարող է մեզանից յուրաքանչյուրը. դրա համար շատ բան հարկավոր չէ, պարզապես մի փոքր սրտացավություն : Մի բան պետք է հստակ հասկանալ. երեխաները այսպիսով խնդիր չեն լուծում, նրանք պարզապես  ներկայացնում են՝ հույսով, որ մեր կապուտակ Սեւանը օրերից մի օր իրոք կլինի կապուտակ, ապահովելով առողջ եւ բարենպաստ հանգիստ:

ՆԱՐԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում