livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

 

serialՉեն դադարում հեռուստասերիալների, նրանց մակարդակի շուրջ քննարկումները, որոշ հեռուստահաղորդումների ժամանակ նույնիսկ շիկանում են կրքերը: Ակտիվացել են արվեստագետները, որոնց մի մասը, կարծես թե, միայն նոր է նկատել, թե ինչպիսի, մեղմ ասած, խայտառակ սերիալներ են ցուցադրվում տարբեր հեռուստաընկերություններով, ինչպիսի անմակարդակ հումորային հաղորդումներ են եթեր հեռարձակվում: Ամենայն հավանականությամբ, նրանցից ոմանց ինչ-որ հարցում մերժել են հեռուստաընկերությունների ղեկավարները, եւ հերոս դարձել են այդ պատճառով: Սակայն չենք ուզում ասել, որ պետք չէ պայքարել հեռուստասերիալ կոչվող անճաշակության, օտար բարքեր քարոզող երեւույթների դեմ:

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ եւ ռեժիսոր ՍՈՒՐԵՆ  ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ կրկին անդրադարձան սերիալների բացասական ազդեցությանը: Ըստ Սուրեն Շահվերդյանի` շատերը միայն բողոքում են սերիալների վատ ազդեցությունից, սակայն ոչ ոք դեռեւս կոնկրետ քայլեր չի ձեռնարկում վերջինիս դեմ պայքարելու համար:

Ռեժիսորն ակտիվ պայքար տեսնում է միայն Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ հիմնականում երիտասարդները փորձում են, թեկուզեւ իրենց տեսակետներով, ճաշակ պարտադրել. ՙԵս կարծում եմ, որ սերիալները տանում են դեպի անճաշակության եւ  տգիտության՚:

Իսկ դերասանուհի Լալա Մնացականյանի կարծիքով` առաջիկա 7-8 տարիների ընթացքում, այս տեմպերով շարունակելով, վերջնականապես կփչացնենք սերնդին. ՙԵրբ մարդուն օրական 3 անգամ նույն բանն ես տալիս, որ ուտի, բնականաբար, նա համի զգացումը կորցնում է՚:

Օրերս ավտոբուսի մեջ ստիպված էի մի քանի րոպե լսել մի 4-5 տարեկան աղջնակի եւ նրա տատի խոսակցությունը, որն առնչվում էր հերթական հեռուստասերիալին, եւ ցավով արձանագրեցի, որ արդեն ունենք սերիալային սերունդ, արդեն երկրորդ սերունդը:

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կարծիքով, եթե անգամ արգելվեն անորակ սերիալների ցուցադրումը հեռուստատեսությամբ, միեւնույն է, ինտերնետն իրենը կանի, այդ սերիալները կտեղադրվեն յութուբ:

Լալա Մնացականյանը կարծում է, որ անմակարդակ սերիալներ նկարահանելու պատճառներից մեկն էլ այն է, որ հեղինակները մտածում են արագ շահույթի մասին. ՙԵս կարծում եմ, որ սկսնակ սցենարիստների գրած թեմաներով չպետք է սերիալներ նկարահանեն, այլ ունենք բազում գրական ստեղծագործություններ եւ երկարատեւ ու որակյալ աշխատանքի պարագայում կարող ենք շատ լավ սերիալներ նկարահանել՚:

 ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում