livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

զրպարտե՞լ էր արդյոք «Իրավունք»-ը


anj1Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաղը կհրապարակի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության և «Իրավունք» թերթի վեճով դատական վճիռը: Այս գործով վերջին նիստում դատարանը վերջապես հետազոտել է «Կյանքի խոսք»-ին և Անժելա Սարգսյանին վերաբերող խտասկավառակները, որոնցում ներկայացվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի և «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հնարավոր կապը: Խտասկավառակները դիտելուց հետո դատարանը հեռացել է` ապացույցների հետազոտման և դատական ակտ կայացնելու համար:

Կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, ինչպես հայտնի է, դիմել է դատարան` «Իրավունք-Հետաքննություն» շաբաթաթերթից պահանջելով հերքել կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները և ներողություն խնդրել: «Կյանքի խոսք»-ը դատարանում վիճարկում էր «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված` «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկե» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը:

Կազմակերպությունը վիրավորական և զրպարտչական է համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված` կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք» արտահայտությունը, իսկ վիրավորանք և զրպարտություն է համարում հետևյալ նախադասությունները:

«Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոու-բիզնեսի այդքան բնորոշ անառակաբարո վարքագծին և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք: Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` «Կյանքի խոսք»-ին, որին պատկանում են նաև շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, և ավելին` այդ պատկանելությունը հաճախ նրանց առաջխաղացման նախապայմաններից մեկն է»:

«Կյանքի խոսք»-ը հասցված վիրավորանքի համար պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում` ինչպես որ տեղադրվել էր հոդվածը, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Գումարային պահանջը մեծ չէ. հօգուտ «Կյանքի խոսք»-ի բռնագանձել պետական տուրքի գումարները` 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանական և նոտարական ծախսերը` 15 հազար դրամ:

Նշենք, որ դատական վերջին նիստում պատասխանող կողմի ներկայացրած ապացույցների թվում էր այն խտասկավառակը, որն ընդգրկում է տեղեկություններ «Կյանքի խոսք»-ի ղեկավար Արթուր Սիմոնյանի գործունեության մասին, ինչպես նաև խտասկավառակում ներկայացվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա խոստովանել է, որ հավատքով է հասել այն ամենին, ինչ հիմա ունի, ասել է, որ սովորել է պատասխանողի տվյալներով՝ «Կյանքի խոսք» եկեղեցուն պատկանող աստվածաշնչյան մի դպրոցում:

http://www.1in.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում