livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

bnutyunԱյն, որ մեր երկրում սկսվել է մի իսկական հանքամոլություն, հայտնի փաստ է: Նույնքան հայտնի է նաեւ, որ հաճախ այդ սնկի պես աճող հանքերը փորձում են բացել բնության, հանգստի եւ նման առումներով մեր երկրում առանց այն էլ խիստ սահմանափակ վայրերում: Արդյունքում հասկանալի է, թե ով ինչ է շահելու կամ կորցնելու. ինչ-որ մարդիկ մի քանի տարի անխնա շահագործելու եւ հսկայական օգուտներ են ստանալու երկրի ընդերքի հաշվին: Բնակչության բաժինն այդ շահագործումից մնացած ավերված բնությունն է: Պետությունը հարկերի տեսքով ստանալու է խղճուկ կոպեկներ...

Մեր երկրի ընդերքը թալանողների ուշադրությունը կարծես թե գնալով ավելի ու ավելի է կենտրոնանում այդ քիչ հանգստյան գոտիներից մեկը հանդիսացող Հրազդանի տարածաշրջանի վրա: Հերթական` Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի հետ կապված էլ օրերս Արտավազ համայնքում տեղի ունեցավ շահագործման վերաբերյալ հասարակական լսումներ: Սա Թեժասարի հանքավայրի համար նախատեսված  3-րդ լսումներն էր. առաջին լսումները հետաձգվեցին անհայտ պատճառով, երկրորդը հետաձգվեց, քանի որ հանքավայրը շահագործել ցանկացող ՙԱյլումինա Քորփորեյշն՚ ընկերությունը չէր ներկայացել հանդիպմանը: Եվ ահա այս անգամ ՙԱլյումինա Քորփորեյշն՚ ընկերության ներկայացուցիչները ներկա էին, սակայն արդեն հանդիպմանը մասնակից բնապահպաններն են պնդում, որ այդ լսումներն արդեն իսկ դարձել են ոչ օրինական, քանի որ բնապահպանների հավաստմամբ, ՙԱյլումինա Քորփորեյշնը՚ խախտել է նախորդ` մայիսի 30-ին ձախողված լսումներից հետո 30-օրյա ժամկետում նոր լսումներ կազմակերպելու կարգը:

Իսկ ահա որպես կոնկրետ խախտումներ ներկայացվեցին փաստեր, որ հանքավայրին մոտ գտնվող որոշ ազդակիր համայնքներ չունեն հողահատկացման վերաբերյալ պայմանագրեր: Էլ չասած, որ բնապահպանները ներկայացրեցին մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ կգան հանքի շահագործման դեպքում: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, որ հանքի շահագործումը տարածաշրջանի օդային, հողային եւ ջրային ավազանի  աղտոտման պատճառ կդառնա, որից կտուժեն ոչ միայն հանքին մոտ գտնվող բնակավայրերը, այլ նաեւ Արարատյան դաշտը, քանի որ այդ տարածքի գետերը հոսում են դեպի Արարատյան դաշտ:

ՙԱռողջ Հրազդան՚ քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը  առաջարկեց Բնապահպանության նախարարությանը մերժել ՙԱլյումինա Քորփորեյշնի՚ հայտըª համարելով այն թույլ հայտ: Ինչպես պարզվեց, առանձնապես ոգեւորված չէին նաեւ համայնքների ղեկավարները:  Մեղրաձոր եւ Մարմարիկ համայնքի համայնքապետերը հայտարարեցին, որ դեմ են հանքի բացման նախագծին, եթե դա վնասելու է տարածաշրջանի  բնությանն ու բնակիչներին:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանն առաջարկեց բոլոր կարծիքներն ու առաջարկությունները գրավոր տեսքով  ներկայանցնել բնապահպանության նախարարություն: Այսինքն` սկսվելու է հերթական թղթաբանական կռիվը, միչդեռ նման կռիվներից հիմնականում հաղթող են դուրս գալիս հերթական հանքավայրը շահագործողները:


ՍՈՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ
ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում