livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

manukՄինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշները վերջին քսան տարիներին նվազել է: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` Յունիսեֆը: Համաձայն կազմակերպության տվյալների, 2011թ.-ին աշխարհում օրական մահացել է շուրջ 19 հազար մանկահասակ երեխա` մինչեւ հինգ տարեկան: Ընդհանուր առմամբ, անցած տարի մահացել է տարիքային այդ խմբի 6,9 մլն երեխա, մինչդեռ 1990թ.-ին նույն տարիքային խմբում մահացության ցուցանիշը կազմել է 12 մլն երեխա:

Կազմակերպության մասնագետների կարծիքով, մանկական մահացության ցուցանիշի նվազումը պայմանավորված է նրանով, որ աղքատ երկրները հետզհետե սկսում են հարստանալ: Այլ պատճառներից է նաեւ այն, որ աղքատ երկրներում ակտիվ քարոզվում է կրծքով սնուցումը եւ տարածված ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պատվաստումները: Մահացության ցուցանիշի կտրուկ նվազումը պայմանավորված է նաեւ նրանով, որ ռիսկային երկրները սկսել են օգնություն ստանալ դրսից:

Իսկ, թե երեխաների մահացության ի±նչ ցուցանիշներ են գրանցվել վերջին վեց ամիսների ընթացքում, փորձեցինք պարզել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից.

- 2012թ.-ին հունվար-հունիս ամիսներին, 2011թ.-ի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 5,1 տոկոսով, իսկ մանկական մահացության գործակիցը 100 կենդանի ծնվածների հաշվով կազմել է 12,6 տոկոս` 2011թ.-ի նույն ժամանակահատվածի 12,7 տոկոսի դիմաց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում