livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

 

tonirԱստղաձոր գյուղի ՙՎանքի ձոր՚ կոչվող տարածքում  ոռոգման ջրագիծ անցկացնելու ժամանակ` մոտ մեկ ամիս առաջ, շինարարները բլուրը փորելիս հայտնաբերել էին թոնիր, որը պահպանվել էր ամբողջությամբ: Սակայն այն անուշադրության էր մատնվել, որի պատճառով թոնրի մի մասը կոտրվել է: Թոնրի եւ տեղանքի պատմության մասին  ՙԶարուհի'-ն փորձեց հարցում անցկացնել գյուղի տարեցների շրջանում, բայց ապարդյուն. ոչ ոք չգիտեր թոնրի հավանական գոյության ու ժամանակաշրջանի մասին:

Իսկ մեզ հետ զրույցում տեղի դպրոցի ուսուցչուհիներից ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ մասնավորապես նշեց. ՙԱյդ բլրից 200-300 մետր հեռու կան խաչքարեր, որոնք, հավանաբար, գերեզմանաքարեր են: Հնարավոր է, որ թոնիրը բացահայտի այդ տարածքի` հնագույն բնակավայր լինելու փաստը՚:

Ինչեւէ, տարածքի նկատմամբ անտարբերությունը փաստում է, որ շինարարներն այդ մասին չեն տեղեկացրել հնագետներին: Բայց չէ՞ որ գուցե իրոք տարածքը պատմական մեծ արժեք ու նշանակություն ունի: Ի դեպ, հիշեցնենք, որ Աստղաձոր գյուղը վերաբնակեցվել է 1828-1830թթ. եւ մոտ 180 տարվա պատմության մեջ չի հիշատակվում այդ տարածքի բնակեցվածության մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում