livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

VanԹուրքիայի ազգասպան հոգեբանությունը թույլ չի տալիս երկար ժամանակ ՙմարդավարի՚ քաղաքականություն վարել կամ գոնե առժամանակ թաքցնել իրենց հակահայկական մղումները: Թուրքական TRT հեռուստաալիքը հայտնել է, որ Բիթլիս նահանգի բնակիչների մեծամասնությունը ցանկանում են անվանափոխել Վանա լիճը: Այս ստոր գաղափարի կրողները պատճառաբանում են, թե Վանա լճի 65 տոկոսը մտնում է Բիթլիս նահանգի կազմի մեջ, ուստի պահանջում են լճի անունը դրվի ՙԹաթվանի ծով՚:

Իսկ թե արդյոք այս երեւույթը Թուրքիայի կողմից իրականացվող հայկական տեղանունների անվանափոխության մի ամբողջ հեղեղային գործընթաց չէ, ՙԻրավունքը՚ պարզեց թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ.

-Նախեւառաջ ուզում եմ ասել, որ սա ոչ թե սկիզբ է, այլ եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա կլինի շարունակությունը, քանի որ տեղանունները Թուրքիայում սկսել են անվանափոխել սիստեմատիկ կերպով, պետականորեն դեռեւս 1910-ական թվականներին: Կա նույնիսկ Էնվեր փաշայի հայտնի հրամանը ուղարկված բոլոր նահանգապետարաններ, որտեղ ասված է, որ պետք է փոխեն, այսպես կոչված, օտարահունչ անունները: Դա հետագայում շարունակվեց նաեւ հանրապետական Թուրքիայում: Կան ուսումնասիրություններ, որ մի քանի տասնյակ հազար տեղանուն, որոնց գերակշիռ մասը հայկական է եղել, ստեղծված պետական հանձնաժողովի միջոցով փոխվել է կամ աղավաղվել, այսինքն` հայկական անվանը նմանեցրել են ու ներկայացրել ինչ-որ թուրքացված ձեւով եւ փորձել են հայկական հետքը ջնջել: Բայց, մի քանի անուններ կան, որոնք, ըստ էության, նույնն են մնացել` Վանը, Մուշը եւ այլն: Մինչ այս որոշում չի եղել այդ անվանումները փոխելու մասին, բայց, եթե այդ խոսակցությունները թուրքական մամուլում կան եւ, իրոք, փաստական հիմք ունեն, ապա եւս մեկ ապացույց է, որ թուրքական իշխանության մեջ եւ իշխանության վերնախավում հակահայկական հիսթերիայի եւ հայկական ամեն ինչի հանդեպ խոր ատելության հերթական դրսեւորում է: Ըստ էության, պատմության նենգափոխում է, քանի որ այդ տարածքը դարերով, հազարամյակներով կոչվել է Վան, անկախ նրանց կամքից այդպես էլ մնալու է:

- Իսկ ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող ենք անել հայերս:

- Կարծում եմ, հայտարարության տեսքով, անշուշտ, քայլեր կարող ենք անել, բայց իրավական առումով դա Թուրքիայի տարածքն է եւ ինքն է որոշում տարածքի անվանումները: Գտնում եմ, որ որոշակի հայտարարություն` ուղղված համապատասխան միջազգային կազմակերպություններին, կարելի է անել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում