livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

ardsanԱրդեն քանի օր է, ինչ համացանցում քննարկումների հիմնական թեմա է դարձել ՙՄոսկվա՚ կինոթատրոնի հարեւանությամբ Մհեր Մկրտչյանի եւ Եղիշե Չարենցի արձանների տեղադրման, ավելի ճիշտ` արձանների հետ տեղի ունեցածը:  

Մհեր Մկրտչյանի արձանը ՙդիմացավ՚ ընդամենը երկու օր, որից հետո դերասանի մի ձեռքի բութ մատը կոտրեցին: Չնայած քաղաքապետարանի աշխատողներն անմիջապես այն սոսնձեցին, սակայն սա ապացուցում է, որ արձանաքանդության երեւույթը վերանալու միտում չունի: Քանդակագործ ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ դիտավորություն չի տեսնում, չի բացառում, որ դա պատահական է եղել: Նրա համոզմամբ` խնդիրը մեր վերաբերմունքի, ազգային դիմագծի մեջ է. ՙՀնարավորություն է պետք տալ ժողովրդին զարգանալու, առաջին դասարանցուց տասներորդ դասարանցու գիտելիք չպետք է պահանջել՚: Արձանները կերամիկայից են, թեեւ դրանց բրոնզի տեսք է տրված. ՙՀարյուր տարի էլ անձրեւին, ցրտին, քամուն կդիմանան՚:

Քաղաքում հանճարների արձաններ տեղադրելու նախագիծը, ինչպես նշեց քանդակագործը, շարունակական է լինելու: Մոտ ժամանակներս 7 արձան է նախատեսվում տեղադրել, ընդ որում, բոլորը փոքր կենտրոնում:

Պարզվում է, որ Մհեր Մկրտչյանի բութ մատը կոտրողներն ու նրանց նմանները դրանով չեն բավարարվել, եւ մի քանի օր առաջ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ պատկերվում է, թե ինչպես են երեք երիտասարդներ ծխում, խփում արձանի գլխին, ակնոց դնում... Այդ ամենը սուր քննադատության է ենթարկվում շատերի կողմից: Օրինակ, ԳԵՎՈՐԳ հեթանոս ՂԱԶԱՐԵԱՆԸ Facebook-ի էջում գրել է` դիմելով ՙհայ ժողովրդի մեծամասնությանը՚. ՙԵս եմ տեսել, թե ինչպես ես աղտոտում քո փողոցները, ինչպես ես ՙարձանագրություններ՚ թողնում սեփական սրբավայրերում, ինչպես ես սիգարետ ճխտում նոր տեղադրված արձանի բերանը, ինչպես ես գողանում Այվազովսկու վրձինը, ու ես այսօր տեսա, թե ինչպես ես ջարդել քո ազգի մեծի` Մհեր Մկրտչյանի արձանի մատը:  Դուք արժանի չեք, որ ձեր տունը լույս լինի, դուք արժանի չեք օջախի ու դուք արժանի չեք մարդ կոչվելու՚:


ՙ
ՃԻՇՏ ԿԼԻՆԵՐ` ՆՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՉՑՈՒՑԱԲԵՐՎԵՐ  ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ՚

Ի դեպ, հետաքրքիր առաջարկով ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել Երեւանի փոխոստիկանապետ ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ով իր անհամաձայնությունն է հայտնել նախաձեռնության վերաբերյալ. ՙԱռաջին հայացքից թվում է` նախաձեռնությունը լավն է, բայց իմ կարծիքով` ճիշտ կլիներ նման մոտեցում չցուցաբերվեր մեր Մեծերի նկատմամբ: Կարելի էր տեղադրել Երեւանի կոլորիտային դեմքերի, հավաքական ինչ-որ կերպար խորհրդանշող արձաններ: Ասենք, ՙՆարդի խաղացողի՚, ՙԿարա Բալայի՚, ՙԿուլայով տղայի՚ տիպի... Կարելի էր հիշել այլ կերպարներ, որոնք համ ու հոտ են հաղորդել Երեւանին, որոնց անունը եղել է այն ժամանակվա երեւանցիների շուրթերին... Ինչու չէ, կարելի էր տեղադրել սիրված հեքիաթների հերոսների, մեր գավառների ազգային տարազներով արձաններ...՚: Ըստ Երեւանի փոխոստիկանապետի, մեր Մեծերին նման ձեւով ներկայացնելը, ՙհատկապես հասարակության ներկա կրթական-քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակի պայմաններում բերում է նրան, ինչ ունեցանք` Յութուբի ՙՇան լակոտների՚ հանրահայտ կադրերը, Մհեր Մկրտչյանի արձանի կոտրած մատը...՚:

Կարծում ենք` արժե, որ մշակույթի գործիչները նույնպես քննարկեն վերոնշյալ հարցը:


ՙՀՈՒՇԱՐՁԱՆ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ՚

Մինչ այս հուշարձանների շուրջ սուր քննարկումները շարունակվում են, դիզայներ, ոսկերիչ եւ քանդակագործ Արման Դավթյանը, նույն ինքը` ՆՈՒՌԸ, Bravo.am-ին հայտնել է, որ շուտով Երեւանում կտեղադրվի 18 գրքի եւ լուսամփոփի համադրությամբ նոր հուշարձան` ՙՀուշարձան ընթերցողին՚, որը կամբողջացնի այն մարդը, ով կնստի քանդակի վրա: Նա որոշել է ընթերցողի չքանդակել, որ գրքերի վրա նստող յուրաքանչյուր մարդ հնարավորություն ստանա լինել այդ ՙընթերցողը՚: Կոմպոզիցիայի համար օգտագործված տարբեր դարաշրջանների ու ձեւավորումներով գրքերի վրա հեղինակներ չեն նշվելու, քանի որ հանճարների ընտրությունը սուբյեկտիվ կլիներ. թող ամեն մարդ տեսնի այն հեղինակին, որին նախընտրում է: Գիշերները քանդակը կլուսավորի լուսամփոփի լույսը: Բացված գրքի վրա էլ աշխարհի բոլոր լեզուներով գրություն կլինի: Հուշարձանը նվիրված է Երեւանի` այս տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Նախնական տվյալներով, կտեղադրվի Խնկո Ապոր անվան գրադարանի շրջակայքում: Իհարկե, Նուռը միշտ էլ աչքի է ընկնում յուրահատուկ ստեղծագործական երեւակայությամբ, սակայն այս անգամ էլ ցավով հիշեցինք, թե ինչպես էին գողացել Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների նրա մետաղյա մանրաքանդակները:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում