livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

aygiԱյսօր թեժ բանավեճ ծավալվեց ասուլիսի ընթացքում Կոմիտասի այգում նախատեսվող Կոմիտասի թանգարանի շինարարության նախագծի  վերաբերյալ: Հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը,  էկոլոգ Սիլվա Ադամյանը հանդես եկան ընդդեմ  ճարտարապետ Արբակ Վարդանյանի:

Ճարտարապետ Արբակ Վարդանյանը ներկայացրեց, որ Կոմիտասի այգում թանգարան կառուցելու նախագիծը համաձայնեցված է այս տարվա սեպտեմբեր ամսին Երևանի Քաղաքապետարանի  կողմից. “50-ական թթ. կառուցված Մշակույթի պալատը իր հողամասով առանձնացված է այգու տարածքից: Վերակառուցվող թանգարանը դառնալու է Մշակույթի պալատի բաղկացուցիչ մի մասը”:

Չնայած ճարտարապետ Արբակ Վարդանյանի կողմից ներկայացրած նախագծի հիմքերին և Մշակույթի պալատի նոր տեսքը ցուցադրող լուսանկարներին և ինչպես նաև թանգարանի կառուցման դեպքում այգու բարեկարգման խոստումներին, Կարինե Հակոբյանը հակադրվեց, նշելով` “Մենք մշակութային շինությունների պակաս չունենք, և ականատես ենք եղել, թե ինչպես մի շարք մշակությաին շինություններ հետագայում վերածվել են խանութների կամ այլ շինությունների”: Կարինե Հակոբյանը պնդեց նաև, որ պետք չէ շահարկել Կոմիտասի անունը, քանի որ Կոմիտասի նկատմամբ սերը չի բնորոշվում շենք կառուցելով:

Էկոլոգ Սիլվա Ադամյանն էլ միանալով Կարինե Հակոբյանի խոսքին նշեց, որ լինելով քաղաքապետի բնապահպանական խորհրդի անդամ, տեղյակ չի եղել, որ նախագիծը համաձայնեցված է և հավելեց, որ “ Այդտեղ անհամապատասխան տեղ է թանգարան կառուցելու համար: Այգին մնում է այգի: Թանգարան կառուցելուն դեմ չենք, բայց ամեն բան իր տեղում պետք է կառուցվի”: Սիլվա Ադամյանը փաստեց նաև որ տարիներ շարունակ անդրադարձել են նաև Կոմիտասի այգու բարեկարգման խնդրին և նշեց, որ երբ կառուցվում էր “Դելֆինարիումը”, նույպես հնչում էին խոստումներ այգին բարեկարգելու մասին, սակայն, ըստ բանախոսի, կա այն, ինչ կար տարիներ առաջ` անբարեկարգ վիճակ:

Երբ ճարտարապետ  Արբակ Վարդանյանը տվեց այն դիտարկումը, թե ինչու չկառուցենք մեծ և շքեղ թանգարան` Կարինե Հակոբյանը և Սիլվա Ադամյանը միաձայն հակադրվեցին` “Նորից այգու հաշվին”:

Այսպիսով նշենք, որ ըստ ճարտարապետ Արբակ Վարդանյանի ,Մշակույթի պալատի  զբաղեցրած  3000 քառ. մ հողատարածքին, և 400 քառ. մ Մշակույթի պալատին ավելանալու է ընդլայնվող 800քառ. մ. տարածք: Արբակ Վարդանյանը նշեց նաև, որ շինարարությունը կատարվելու է ոչ թե պետական գումարների հաշվին, այլ բարեգործական միջոցներով: Ի հավելումն այս ամենի ճարտարապետն ավելացրեց նաև, որ շինարարության սեփականատերը “Հայաստան” հիմնադրամն է, իսկ միջոցները տրամադրելու է “Փյունիկ” հիմնադրամը:

Իսկ ասուլիսի ավարտին Կարինե Հակոբյանը փաստեց, որ սա իրենց պայքարի դեռ սկիզբն է. “Այս շենքը չի կառուցվելու, ոչ մի ծառ չի հատվելու”:

Ասյա Մուրադյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում