livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

Կոմիտասի անվան մանկական զբոսայգում գիշերները բորբոքվում են ոչ մանկական կրքեր: Սեպտեմբերի 25-ին, ժամը 1:10-ին ոստիկանության բաժին ահազանգ էր ստացվել եւ ՙինչ-որ անձ՚ հայտնել էր, որ Կոմայգում մի քանի երիտասարդներ իրենց ծեծում են: Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին էին մոտեցել մի խումբ նույնասեռականներ եւ մատնացույց արել հեռավորության վրա կանգնած երիտասարդներին, որոնք ոտնահարել էին եվրոպական արժեքները եւ ծեծել էին իրենց:

Այն որ ծեծողները չէին հեռացել ՙպատերազմի՚ դաշտից, հավանաբար վկայում է այն բանի մասին, որ նրանք չէին համարել, թե մեղք են գործել: Իսկ թե ինչ ակնկալիքներ ունեին ծեծվողներըª հարցերի հարցն է...

ՃԱՆԱՉԵԼ ԷՐ ԳՈՂԻՆ

Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման մասում բացահայտ հափշտակություն կատարած Սերգեյը երեք օր անց բռնվել էր Թումանյան փողոցում: Սերգեյին ճանաչել էր նրա զոհը, ում պարանոցից նա պոկել էր ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:

Քաղաքացին մոտեցել էր ոստիկաններին եւ մատնացույց արել գողին:

2 ԱՄԻՍ ԱՆՑ

Սեպտեմբերի 25-ին կայացավ հուլիսի 1-ի գիշերը ՙՀարսնաքար՚ ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձի համար կալանավորված փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատական նիստը: Դատաքննությունը ընթացել էր արագացված ընթացակարգով: Դա նշանակում է, որ ամբաստանյալը իրեն մեղավոր էր ճանաչել կատարածի համար եւ զղջացել էր: Մեղադրողը միջնորդել էր պատիժ սահմանել 6 ամսվա ազատազրկում եւ 200 հազար դրամ տուգանք: Պաշտպանության կողմը ակնկալում է պայմանական պատիժ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում