livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

ashotianԵրկու օր առաջ Ազգային ժողովում 2011 թվականի բյուջեի կատարողականի  ելույթի ժամանակ ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ նշեց, որ դպրոցները պետք է ենթարկվեն գերատեսչական ենթակայության փոփոխությունների, ինչը կառավարությունը չի ողջունում: Արդյոք նախարարը նկատի ունի այն, որ այսուհետ ՀՀ-ի դպրոցները պետք է պատկանեն միմիայն ԿԳ նախարարությանը եւ ինչն է պատճառը, որ այն չի արժանանում կառավարության հավանությանը` հարցին ԿԳ նախարարը ՙԶարուհու՚ հետ զրույցում նշեց.

- Նախ նշեմ, որ ոչ թե կառավարությունը չի ողջունում, այլ այդ հարցում տեսակետները տարբեր են: Մարզպետարանները կարծում են, որ նման կարեւորության խնդիրներ դրված չեն, իսկ մենք կարծում ենք, որ դրված են: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում գա մի օր, որ դպրոցները բացառապես ենթարկվեն մեկ լիազոր մարմնի, որը պատասխանատվություն կրի եւ միաժամանակ իրավունք ունենա: Այսօր հանրային ընկալման մեջ կրթության բացառիկ պատասխանատվությունը մեր նախարարությանն է վերաբերում այն դեպքում, որ դպրոցական կրթության կազմակերպման գործի 95 տոկոսը մեր ենթակայության տակ չէ, եւ մենք չենք կարող դպրոցի տնօրենին ենթարկել որեւէ պատժի, հանել, հրահանգել: Ես չեմ կարող ասել, որ մենք ավելի լավ ենք աշխատում, քան մարզպետարանները, բայց միասնական պետական քաղաքականություն ապահովելու համար պետք է տալ միասնական կառավարման համար բոլոր լծակները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում