livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

TVԴեռեւս ամիսներ առաջ, մի խումբ մտավորականներ եւ երիտասարդական կազմակերպություններ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին, որպեսզի եթերը մաքրվի սերիալային աղբից, էրոտիկ տեսարաններից եւ տհաճ ու գռեհիկ բառապաշարից: Այս կապակցությամբ ՀՀ նախագահի արձագանքը չուշացավ եւ հանձնարարություն տրվեց, որպեսզի օրենսդրական եւ ենթաօրենսդրական համապատասխան նորմերը վերանայվեն ու վերաձեւափոխվեն ըստ հանրային ռեալ պահանջների: Օրերս, Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, 2011 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առաջընթաց կա վերը նշված հարցերում.

-Կոնկրետ մեզ մոտ անթույլատրելի էրոտիկ տեսարաններ, իհարկե, չկան, ինչ վերաբերում է սերիալներին, ապա այս պահին մենք ունենք ընդամենը երկուսը, որտեղ գռեհիկ կամ կրիմինալ տեսարաններ չկան: Մաքուր հայերենի հետ կապված պետք է նշեմ, որ անընդհատ կատարելագործվելու կարիք կա, չնայած որ տարեցտարի փորձում ենք դրական փոփոխությունների հասնել այդ ոլորտում:  

- Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ փուլերով է անցնում սերիալը հեռուստաեթեր դուրս գալուց առաջ: Արդյո՞ք այն կարդում են համապատասխան մասնագետները, եւ, առհասարակ, ինչպե՞ս է որոշվում, որ հենց այդ սերիալը պետք է ցուցադրվի:

- Ինչպես արդեն նշեցի, այսօր Հանրային հեռուստառադիոընկերությունում ցուցադրվում է երկու սերիալ, մեկը նկարահանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, իրենց խորհրդատվությամբ, եւ այդ սերիալը հատուկ որոշվել էր նկարահանել Հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ, որը շուտով կավարտվի: Հաշվի առնելով այդ սերիալի լսարանը, անկախ իր թերություններից, իր դերասանական կազմով եւ դաստիարակիչ սյուժեով, այն իր դերակատարումն ունի: Մյուս սերիալը մի փոքր հեքիաթային է, որը հայտնի Էքզյուպերիի ՙՓոքրիկ իշխանի՚ ժամանակակից տարբերակն է, որը եւս ունի իր դաստիարակչական նշանակությունը` մարդկանց մեջ բարին առաջացնելու, պայմանականորեն ասած, ուրիշ մոլորակից երեխայի աչքերով աշխարհին նայելը: Բնականաբար այս ամենը դրվում է քննարկման Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհրդում, եւ, եթե անհրաժեշտություն է առաջանում, տարբեր մասնագետների` մանկավարժներ, հոգեբաններ, ապա նրանց հետ եւս խորհրդատվություններ են անցկացնում: Ինչ վերաբերում է արդյունքին, ապա այն պետք է հեռուստադիտողը դատի եւ չենք կարող ասել, որ ամեն բան անթերի է, պարզապես կարծում եմ, որ տարեցտարի Հանրային հեռուստաընկերության հաղորդումների որակն էլ ավելի կբարձրանա: Սերիալների մասով ասեմ, որ նախկին օրական չորս սերիալից պակասացրեցինք  երեքի, իսկ արդեն հիմա դրանք երկուսն են, եւ, կարծում եմ, որ կգա մի ժամանակ, որ կմնա մեկը եւ ամենաորակյալը, որը կցուցադրվի ամեն օր մեր եթերից, եւ այդ ճանապարհը, կարծում եմ, այդքան էլ հեռու չէ:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում