livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

parkՈւնենալ եւս մեկ մշակութային կենտրոն, թե± պահպանել կանաչ տարածքները: Ահա այն գլխավոր թեման, որը օրերս բարձրացվեց բնապահպանների կողմից: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ ԿՈՄԻՏԱՍԻ  այգում կառուցվելու է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ թանգարանը: Իհարկե, բնապահպաները դեմ են այդ որոշմանը եւ գտնում են, որ հարկավոր է ընտրել ավելի հարմար վայր, որից չեն տուժի կանաչ տարածքները:

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության խորհրդի անդամ ՍԻԼՎԱ  ԱԴԱՄՅԱՆՆ ու հրապարակախոս ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ համոզված են, որ շատ սխալ է  բնության հաշվին ունենալ եւս մեկ շինություն: Սակայն այլ կարծիքի է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի օգնական ԱՐԲԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Նա պնդում է, որ այդ տարածքը չի պատկանում ԿՈՄԻՏԱՍԻ այգուն եւ նպատակահարմար է թանգարանը կառուցվի հենց այդ վայրում:

<<Թանգարան կառուցելով չէ, որ մենք հարգելու ենք ԿՈՄԻՏԱՍԻՆ: Խնդիրը ոչ թե շենքի բացակայությունն է, այլ կիսադատարկ դահլիճները , երբ հնչում է ԿՈՄԻՏԱՍ>>,- հայտարարեց ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Իսկ ԱՐԲԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ այն համոզմունքն ունի, որ թանգարանի կառուցումը կօգնի մշակութային արժեքների պահպանմանը:

Սակայն, ամենազավեշտալին այն է, որ այս նախագիծն արդեն իսկ հաստատված է քաղաքապետարանի կողմից, սակայն դրանից տեղյակ չեն բնապահպանության խորհրդի անդամները: Դրանից էլ ավելի վրդովվելով ՍԻԼՎԱ  ԱԴԱՄՅԱՆԸ հայտարարեց, որ պայքարելու են եւ այդ թանգարանը չի կառուցվելու: ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ այս ամենը բնութագրեց միայն մեկ նախադասությամբ՝ <<Ատելություն կանաչ տարածքների նկատմամբ...>>: Իսկ ԱՐԲԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ  հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, որ շտապում է... 

Ահա ամենա դիպուկ պատասխանը: Հուսանք, որ նույն շտապողականությամբ էլ այս հարցը կստանա իր վերջնական լուցումը: 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում