livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

forestՕրերս ՙԽոսրովի արգելոց՚ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, ըստ որի արգելոցի Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք): Մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն: Նախաձեռնության անդամները լուսանկարել եւ տեսանկարահանել են այն ամենը, ինչ հայտնաբերել են: Վերջիներս իրավապահներից պահանջում են քրեական գործ հարուցել եւ քննություն իրականացնել:

Վերոնշյալի հետ կապված պարզաբանումներ փորձեցինք ստանալ Բնապահպանության նախարարության մամլո քարտուղար ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ, ով նշեց.

- ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր եւ ներկայացնել ՀՀ ոստիկանություն:

Իսկ Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ իրենց կառույցում այժմ կատարվում են ուսումնասիրություններ:

Իսկ մինչ այդ շարունակում են շրջանառվել այն խոսակցությունները, որ արգելոցում այդքան անարգել սպանդ կարող էին իրականացնել միայն որոշ բարձրաստիճան անձինք, որոնց այդ ՙանմեղ՚ զվարճանքների վրա մեր պատկան կառույցները միշտ էլ ՙաչք են փակել՚: Այս ամենի հետ կապված կան որոշ ուշագրավ մանրամասներ, որոնք կներկայացնենք ստուգվելուն պես:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում