livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

gomikՕրերս հայտնի Կոմիտասի անվան մանկական զբոսայգում մի խումբ երիտասարդներ ծեծել էին նույնասեռականների: Արդյունքում` երիտասարդները ոստիկանների կողմից բերման են ենթարկվել բաժին: Այդ միջադեպի հետ կապված ականատեսների խոսքով` վիճաբանությունը հենց, այսպես ասենք, սեռական փոքրամասնության հողի վրա էլ ծագել է: Տղաները մոտեցել են ու քաշքշել տրանսվիստիտներին` հրահրելով ծեծկռտուք:

Ոստիկանությունից երեկ մեզ տեղեկացրին, որ փաստի առթիվ կատարվում է նախաքննություն: Բայց ահա այդ վայրի բնակիչների կողմից երեկ ստացանք մի շարք դժգոհություններ:

Ասենք` քաղաքապետարանի հարեւանությամբ տեղակայված այգում երեկոյան ոչ ուշ ժամերին տիրող իրավիճակի ու այլասերվածության մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է: Այգին երեկոյան ժամերին, բոլորի աչքի առաջ հյուրընկալում է  տրանսվիստիտներին ու նրանց հյուրերին: Եվ սա արդեն զզվելի եւ անտանելի է դառնում ոչ միայն Զաքյան փողոցի բնակիչների համար, այլ երեկոյան ժամերին այգու մոտակայքով անցնող երեւանցիների համար: ՙՄի քիչ մթով տուն գնալու համար ստիպված ճանապարհներս երկարացնում ենք, որ շրջանցենք այդ տականքներին՚,- մեզ հետ զրույցում նշեց  Զաքյան փողոցի բնակիչներից մեկը: Իսկ մեկ ուրիշը վրդովված հավելեց. ՙԺամանակին այս այգում կառուցվում էին փայտաշեն բեմեր, որտեղ ելույթ էին ունենում ազգագրական տարբեր խմբեր, բացվում էր ամառային կինոթատրոն£ Այստեղ գործել է նաեւ բաց գրադարան-ընթերցասրահ: Իսկ  այսօր, այդ հրաշք այգուն ՙգոմայգի՚ անունն են տվել: Որովհետեւ այս այգին այլեւս երեւանցիներինը չէ, այն վերածվել է մի կետի, որտեղ երեկոյան ժամերին տրանսեքսուալները եւ արվամոլները մարմնավաճառությամբ են զբաղվում: Ցավալին այն է, որ Երեւանի քաղաքապետարանից ոչ շատ հեռու գտնվող այգին այժմ հայտնի է որպես միասեռականների հավաքատեղի՚:

Ռուսական դեսպանատան դիմաց գտնվող այգու հարեւանությամբ ապրողների համար, նրանց իսկ խոսքերով, դարձել է պատուհաս: Անպարկեշտ գոռգոռոցները, սեռական ծառայությունների համար տարվող բարձրաձայն սակարկությունները զզվացրել են մարդկանց:

ՙԻրենց ահավոր լկտի են պահում, հասկացանք, որ սեռական փոքրամասնություն են եւ ունեն իրավունքներ, սակայն մենք էլ մեր իրավունքներն ունենք: Հաճախ լինում են դեպքեր, երբ գալիս են եւ անծանոթ տղաներին առաջարկություն անում՚,- ասում են այգու մոտակայքով հաճախակի անցնող անցորդները:- Ամոթ-աբուռ կորցրած մարդիկ են դրանք, որ զգուշացնում էլ ենք, որ իրենց կոռեկտ պահեն, բերանները բացում, հռհռում, ծիծաղում են մեզ վրա,- հավելեց աշխատանքի բերումով ամեն օր այգու կողքով անցնող Անդրանիկ պապին:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում