livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

home1980-ականների վերջերին ադրբեջանական ջարդերից փախստականների խնդիրների մասին այսքան ժամանակ անց էլ շատ է խոսվում: Ամեն դեպքում, նրանցից շատերը պնդում են, որ մինչ օրս ունեն բազում չլուծված խնդիրներ եւ առաջնահերթը. ՙՄեզ համար կարեւորագույնը բնակարանային խնդիրն է՚:

Փախստականներից շատերը երկու տասնամյակից ավելի բնակվում են կենցաղային տարրական պայմաններից զուրկ հանրակացարաններում, գերատեսչական շենքերում: Մայրաքաղաքը, ամեն դեպքում, ուշադրության կենտրոնում է, եւ այդ հարցում վիճակը համեմատաբար բարվոք է: Սակայն բոլորովին  այլ է պատկերը աչքից, ուշադրությունից հեռու մարզերի համայնքներում: Խմբագրությունը բազմաթիվ զանգեր է ստանում փախստականներից, որոնք չեն ցանկանում ներկայացնել իրենց կամ իրենց համայնքը` մտածելով, որ կարող են եղածից էլ զրկվել: Իսկ ի՞նչ է եղածը. գերատեսչական շենքերում մեկ կամ երկու սենյակ, որտեղ ինչպես իրենք են ասում. ՙԱմենամինիմալ կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմաններ չկան, մարդավարի, այլ ոչ թե բոմժի նման ապրելու, գոյատեւելու համար՚: Բայց արի ու տես, որ ոմանք նրանց համար դա էլ են շատ համարում: Մարդիկ չունենալով պայմաններª ստիպված տեղափոխվում են բարեկամների կամ ծանոթների տունª ժամանակավոր ապրելու, հույսով, որ մի օր կամ իրենց աշխատած գումարները կբավականացնի տուն գնելու համար կամ էլ ինչպես նրանք են մեզ հետ զրույցներում նշում. ՙՉնայած հույս էլ չունենք, բայց կարող է մի օր էլ փախստականների կոմիտեն մեզ տնով ապահովի, սերտիֆիկատ տա: Կարող է մենք չտեսնենք, բայց հույս ունենք, որ գոնե մեր երեխեքը կտեսնեն, կունենան իրենց սեփական անկյունը՚:  

Մեր զրուցակիցները նշում են, որ բազմիցս դիմել են Միգրացիոն ծառայություն, բայց. ՙԱրդեն քսան տարուց ավել է նույն պատասխաններն են տալիս, որ մենք առաջնային ցուցակներում ենք եւ, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք է համբերենք՚: Համբերում են, բայց ինչպե՞ս, երբ տվյալ սենյակից, որտեղ նրանք բնակվում են Բաքվից եկած օրվանից, հանում են այն բոլոր իրերը, որը տարիների քրտնաջան աշխատանքով հավաքել եւ իրենց համար գույք են գնել: Իսկ նրանց այն հարցին` ինչո՞ւ են առանց իրենց տեղյակ պահելու նման բաներ անում վերջիններս պատճառաբանում են, որ իրենց համար նոր աշխատասենյակներ են պետք, իսկ այդ սենյակն ամենալուսավորն է: Եվ որպես լավություն` ասում են, որ կարող են դուրս մնացած իրերի համար մի ուրիշ սենյակ հատկացնել: ՙԱսում են` ինչո՞ւ եք մնացել կացարանում, որ ձեզ տուն տա՞ն, մոռացեք, որ քսան տարի չեն տվել, հիմա էլ չեն տա՚:

Վերոնշյալի շուրջ մեկնաբանություններ փորձեցինք ստանալ Միգրացիոն ծառայության Փախստականների բաժնի պետ ԿԱՐՄԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՑ, ով նշեց.

- Ոչ մի փախստական ընտանիքի, ով բնակվում է հանրակացարաններում կամ ժամանակավոր կացարաններում, ոչ ոք իրավունք չունի վտարել: Իսկ շենքը գնելու կամ մեկ այլ դեպքում տվյալ կառույցը կամ անհատը անպայման պարտավոր է ապաստան տրամադրել տվյալ ընտանիքին: Մենք ունենք որոշակի թվով ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փախստական ընտանիքները, որոնք համարվում են առաջնային աջակցություն ցույց տալու ընտանիքներ, որոնց հնարավորինս կարճ ժամանակահատվածում կփորձենք օգնել, ապահովվել բնակարաններով: Իսկ, եթե դեպքեր են լինում, որ փորձում են վտարել, տվյալ փախստականը կարող է դիմել դատարան, օրենքը հաստատ նրանց կողմն է:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայիս դրությամբ շուրջ 1200 փախստական չունեն բնակարան, ապրում են վարչական շենքերումª դպրոցներում, հյուրանոցներում... Նրանցից 860-ը բնակվում են մայրաքաղաք Եւրեւանում, իսկ մնացածը հանրապետության տարբեր մարզերի, տարբեր համայնքներում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում