livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

disk2012թ. փետրվարի 19-ին  ընդունվել էր հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային, մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որն այսուհետեւ կոչվելու է հսկիչ նշանների դրոշմապիտակների միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ  ցանկացած այլ  տիպի  էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման օրենք: Այս թեմայով տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկա էին` ժողովրդական երգիչներ ԱՐՍԵՆ ԳՐԻՈՐՅԱՆԸ (Մրոն), ՀԱՄԼԵՏ ԵՎՈՐՅԱՆԸ, "Արմենիա մյուզիք ցենտր" ընկերության տնօրեն` ՍԱՄՎԵԼ  ԱՄԻՐԱՂՅԱՆԸ եւ առաջին փաստաբանական ընկերության տնօրեն ԿԱՐԵՆ  ԱՂԱՋԱՆՅԱՆԸ: Վերջինս իր խոսքում նշեց. "Ի ուրախություն բոլորիս այս օրենքը վերջապես ընդունվեց: Ուղիղ մեկ ամիս հետո հոկտեմբերի 28- ից հիշյալ օրենքը այդ բոլոր փոփոխություններով հանդերձ ուժի մեջ է մտնելու: Եվ մեկ ամիս հետո ցանկացած տիպի էլեկտրոնային  կրիչի իրացումը պետք է կատարվի պարտադրի դրոշմավորմամբ: Օրենքը միայն մեկ բացառություն է անում, որ սկսած հոկտեմբերի 28-ից եւս 6 ամիս է  տրամադրում վաճառակետերին, որպեսզի լիովին իրացվեն այն սկավառակները, որոնք չունեն դրոշմապիտակ: Եւ մենք վերջապես կազատվենք այդ "պիռատական" արտադրությունից, քանզի այս օրենքը կիրառվելու է նաեւ համացանցում:

Նաեւ հնարավորություն է տրվելու բաժանորդներին բջջային օպերատորներին միջոցով ձեռք բերելու իրենց նախընտրած ստեղծագործությունները: Եւ ցանկացած ձեւի  խախտում պատժվելու է օրենքով: Այս օրենքը խախտելու համար նախատեսված է կալանք, ազատազրկում մինչեւ 2 տարի ժամկետով: Օրենքով նախատեսված է նաեւ այդ անօրինական սկսավառակների ոչնչացման կարգը":


Պարոն Ամիրղանյանն էլ հավելեց. "Ես 10 տարի գիշեր, ցերեկ պայքարել եմ այս օրենքի ընդունման համար, մնաց 6 ամիս էլ դիմանանք եւ վերջապես կազատվենք այդ "պիռատական" արտադրանքից: Մենք մեր ընկերությունում ունենք սկավառակներ, որոնց վրա տարիներով աշխատում ենք եւ ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ մեր այդ ահռելի աշխատանքը ընդամենը մի քանի րոպեի ընդացքում պետք է ջուրը լցվի: Այդ "պիռատներ" կոչվածները հարամել են այն ամենը, ինչը հնարավոր էր հարամել: Մարդ մի քիչ էլ պետք է ամոթ ունենա":   

Իսկ Համլետ Գեւորգյանն էլ մի փոքր քմծիծաղով ավելացրեց. "Մեր երկրում չկա որեւէ ոլորտ, որը տեղափոխված չլինի հարկային դաշտ: Մենք հսկայական  գումարներ ենք ծախսում մի ձայնասկավառակ թողարկելու համար, մինչդեռ դրանք մնում են վաճառակետերում, իսկ մեր ձայնասկավառակների անորակ  կրկնօրինակներով մարդիկ հարստանում են: Եւ նույնիսկ մեր ծախսած գումարների 10 տոկոսը մեզ չի վերադառնում: Մենք կողմ ենք ,որ ոչ թե ինչ որ մարդիկ հարստանան, այլ պետությունը":

Այս առումով Արսեն Գրիգորյանն էլ հավելեց. "Գողացված մեքենան էլ է էժան: Ի  վերջո եկեք չմոռանանք, որ մենք ոչ թե ձայնասկասվառակի համար ենք վճարում, այլ դրա պարունակության":


Քննարկումն այնքան թեժ էր, որ ներկաներից յուրաքանչյուրը ցանկանում էր իր  վրդովմունքն արտահայտել մինչեւ վերջ, ուստի պարոն Աղաջանյանը իր կողմից ավելացրեց. "Եթե նույնիսկ մենք տուժենք այս օրենքից միեւնույնն է մենք դրան էլ ենք պատրաստ, միայն թե արդարությունը վերականգնվի, եւ ամեն մի թափթփուկ իրեն իրավունք չվերապահի ուրիշների հաշվին գումար վաստակել: Թող ինձնից հետո արտադրողները շահեն, ոչ ես, միեւնույն է ես կողմ եմ":


"Զարուհու" այն հարցին, թե ինչպե՞ս կանրադառնա այս օրենքը Հայաստանում գտնվող արտասահմանյան սկավառակների վրա, պարոն Ամիրաղյանը պատասխանեց. "Քանի որ Հայաստանում չկա սկավառակ արտադրող որեւէ կազմակերպություն, ուստի բոլոր սկավառակները ներկրվում են, այդ թվում եւ արտասահմանյան երգիչների ձայնասկավառակները, իսկ հարկերը գանձվում են տեղում":

Հուսանք այս օրենքը կգործի բոլորի համար, առանց բացառությունների, եւ շատ օրենքների նման չի մնա թղթի վրա, որպես ձեւական նմուշ:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում