livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

kinolentaՙՙԿինոաշուն-2012՚ ազգային կինոյի ամիս՚ ծրագիրն այս տարի մեկնարկեց Արմավիրի մարզում, ուր ներկայացվեց մեծ վարպետ Համո Բեկնազարյանի առաջին հայկական հնչյունային ՙՊեպո՚ ֆիլմը, քանի որ այս տարի կինոտոնը նվիրվում է հայ կինոյի հիմնադիր ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ 120-ամյակին:

Դերասան ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ, խոսելով հայ կինոյի մասին, նշեց. ՙԿինո նկարահանելը հեշտ բան չէ, կապված է մեծ խնդիրների հետ: Բայց նույնիսկ ամենադժվար տարիներին հայկական կինոն կարողացել է հաղթահարել ճգնաժամը եւ ստեղծել ֆիլմեր, որոնք արժանացել են հանդիսատեսի եւ միջազգային փառատոների գովեստներին: Ըստ իս, այսօրվա հայկական կինոն վերելք է ապրում նման փառատոների շնորհիվ, որովհետեւ կինոն նկարահանվում է առաջին հերթին հանդիսատեսի համար, եւ, եթե չկա հանդիսատես, ապա այդ ամենը մնում է մի մութ անկյունում եւ ոչ ոքի պետք չէ: Իհարկե, հեռուստատեսությունն իր դերն ունի ե'ւ լավ, ե'ւ, շատ անգամ, ոչ արժանի: Կինոդահլիճում ֆիլմ դիտելը մի արարողակարգ է, որը պետք է վերականգնվի այսպիսի փառատոների շնորհիվ: Մի ժամանակ Երեւանում դա մեծ արարողակարգ էր` ընտանիքով գալ եւ դիտել նոր ինչ-որ մի կինոնկար՚:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն, ՙՙԿինոաշուն՚ ազգային կինոյի ամիս՚ ծրագրի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, խոսելով կինոտոնի հիմնական ուղղվածության մասին, հավելեց, որ դեպի մարզեր գնալու նպատակը մշակութային միջոցառումները դեպի մարզեր տեղափոխելը եւ մարզերի մեր հայրենակիցներին հաղորդակից դարձնելն է հանրապետությունում բոլոր իրադարձություններին. ՙԱռավել եւս, կինոյի ասպարեզում, որտեղ տարիներ շարունակ ֆիլմերի ցուցադրումը դարձել է դժվարին: Փորձում ենք ժողովրդին վերադարձնել դեպի կինո, դեպի մշակույթ՚:

Գ. Գեւորգյանը, դիմելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ասաց. ՙՊարո'ն մարզպետ, մեր առաջին մարզային ցուցադրումների ժամանակ, որը տեղի ունեցավ Սյունիքում, ես խնդրեցի մարզպետին, որ հնարավորություն ստեղծվի մարզում հատկապես հայկական ֆիլմերի ցուցադրումները լինեն սիստեմատիկ: Մենք պատրաստ ենք օգնելու տեխնիկական հնարավորություններով, ֆիլմերով եւ մասնագետներով: Այնտեղ խոստացան եւ արդեն ստեղծել են այդպիսի մի դահլիճ: Նույնը Ձեզ եմ խնդրում` հնարավորություն ստեղծեք մարզում հաճախակի կազմակերպվեն ցուցադրություններ, որ կարողանանք հայկական կինոն պրոպագանդել: Սա միամսյակ է, որը միտում ունի վերականգնելու հին ու բարի անցյալըª ֆիլմեր նայելու մշակույթը՚:

Արմավիրի մարզպետ ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ էլ իր հերթին խոստացավ ստեղծել կինոթատրոն. ՙՀամոզված եմ, որ յուրաքանչյուր շփումը մեր մշակույթի հետ ամեն անգամ բարիացնում է յուրաքանչյուր մարդու: Իսկ մեր ազգային արժեքների հետ շփումը հայեցի կդաստիարակի մեր սերունդներին: Այդ հրաշալի առիթով այն առաջարկությունը, որ Դուք արեցիք, հաշվեք ընդունված եւ մի քանի րոպե առաջվանից իր գործողությունն արդեն սկսած՚:

Արմավիր քաղաքի մշակույթի տան տնօրեն ՆԱԽՇՈՒՆ ՆԱԶԱՐԵԹՅԱՆՆ էլ, ողջունելով ՙԿինոաշնան՚ գաղափարը, տեղեկացրեց. ՙԱնցյալ տարի էլ մեզ մոտ շատ լավ կազմակերպվեց եւ ընդունվեց կինոտոնը, ակտիվ էր հանրության մասնակցությունը: Զգացի, որ հասարակությանը, դպրոցականներին հետաքրքում է հայ կինոն: Ինստիտուտն ավարտած մի երիտասարդ երեկ ասաց` ինչ լավ է, ես ՙՊեպո՚ ֆիլմը չեմ տեսել, այսօր հատուկ եկել էի դիտելու: Դա արդեն ողջունելի քայլ է: Սկզբնական շրջանում դպրոցականները ներկայացում նայել չգիտեին, ֆիլմ դիտել, երեւի, արդեն կսովորեն: Դե, բավականին ժամանակ` մոտ 20 տարի, հեռացել էին կինոթատրոններից, ներկայացումներից, մենք պարտավոր ենք դաստիարակել այդ սերնդին՚: Տնօրենը, խոսելով մշակույթի տան խնդիրներից, հավելեց, որ հիմնականը աշխատավարձի խնդիրն է. ՙՄշակույթի ոլորտում հիմնականում աշխատում են նվիրյալներ, եթե այդպես չեղավ, այս ոլորտում երկար չեն մնա՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում