livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

serialՎերջերս մոտ հարյուր մտավորականներ համախմբվելով նույն  գաղափարի շուրջ, ստորագրեցին  նամակ` ուղղված ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Հենց այդ նամակի  շնորհիվ  հասարակության դժգոհությունը կապված այսօրվա  հեռուստեսության արտադրանքի եւ հեռուստաեթերի որակի հետ` գտավ իր արձագանքը: Նամակում մասնավորապես առաջարկվում էր ստեղծել համամապատասխան հանձնաժողովներ, որոնք կքննարկեն հեռուստատեսության  արդի խնդիրներն ու կձեռնարկեն բարեփոխումների ծրագիր:

Այս կապակցությամբ էլ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահում հրավիրեց մասնագետների, մտավորականների վերը նշված խնդիրների քննարկման համար:  ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ իր խոսքում նշեց.<<Հեռուստատեսությունն ունի երկու դեմք: Առաջին հերթին այն պետք է ապահովվի հասարակության իրազեկված լինելը, նաեւ պետք է առաջ տանի որեւէ փիլիսոփայություն: Իսկ երկրորդ դեպքում այն պարզապես բիզնես է սեփականատերերի համար:  Երբեմն միայն փող աշխատելու ցանկությունն է, որ փչացնում է ամեն ինչ... >>: Համապատասխան չափորոշիչների բացակայության պատճառով է, որ այսօրվա եթերը ողողված է բռնության եւ էրոտիկ տեսարաններով :  Քննարկման ընթացքում առաջարկվեց  կիրառել կոդավորում, որի  միջոցով էլ հնարավոր կլինի որոշել տվյալ << արտադրանքի>> ցուցադրման համապատասխան եթերաժամը:

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հիշելով ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ հեռուստատեսությունը մեջբերեց. << ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ժամանակ կային խմբագրություններ, որոնք ստուգում էին հաղորդումները նախքան դրանք կհայտնվեին եթերում: Կարծում ենք, որ այժմ էլ պետք է ստեղծվեն այդպիսի խմբագրություններ`որակն ապահովվելու համար... >>: Ընդհանուր քննարկման ժամանակ շատ էր շոշափվում հատկապես ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ինչի կապակցությամբ էլ պրն. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նշեց. <<ՀԱՆՐԱՅԻՆԸ պետք է բիզնեսի խնդիր չունենա, այն պետական ալիք է եւ պետք է ազգային քարոզչություն ունենա...>>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ներկայացուցիչ ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ պատասխանը եղավ այսպիսին.<<ՀԱՆՐԱՅԻՆԸ ՄԻԱՅՆ գովազդ ու փող չէ, երբ հայտնի մարդկանց մեծարման երեկոներ են լինում ուզում ենք ՇՈՂԱԿԱԹՈՎ ցուցադրել, ասում են կլինի <<ԱՆՆԱ>> սերիալից հետո ցուցադրեք... իսկ մենք երկու ՇՈՂԱԿԱԹ չպետք է ունենանք, ՀԱՆՐԱՅԻՆԸ պետք է տարբերվի...>>: Իր հերթին ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆՆ իր ուրախությունը հայտնեց, որ պրն. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ փոխել է իր դիրքորոշումը նշելով.<< ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ հեռուստատեսության հրաշալի ավանդույթները քանդելիս նա իր մեծ դերն է ունեցել դրանում...>>:

<<Մենք պետություն ենք , թե՞ոչ.- ահա այն հարցը, որը ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ խնդրեց ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ անդամներին փոխանցել ՀՀ նախագահին,- ինչպես է պետությունը թույլ տալիս այլանդակ կրիմկինալ ցուցադրել, ինչու՞ մեր այսօրվա հերոսները պետք է լինեն <<ՃՇՏՈՎ ԳՈՂԵՐԸ>>, եւ ոչ թե ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ պարկած տղաները...>>:  Ի՞նչ արդյունք կտա այսօրվա բուռն քննարկումը... Ինչպես ասաց ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ <<ԴՆԵՆՔ ԿԱԽՄԱՆ  ԿԵՏԵՐ...>>:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում