livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

tarecՏարեցների միջազգային օրը ՄՍԿ-ի Բնակչության հիմնադրամի ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցկացրեցին մամլո ասուլիս` նվիրված աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում ծերացման հիմնախնդրին: Այդ առիթով լրագրողներին ներկայացվեց ՄԱՀԲ-ի և “ՀելփԷյջ Ինթերնեյշընըլ”-ի իրականացրած վերջին հետազոտությունը, ըստ որի, աշխարհի 60-ն անց բնակչությունն ընդամենը մեկ տասնամյակում կհատի 1 միլիարդի սահմանը, իսկ 2050թ.-ին Հայաստանում գրեթե ամեն երրորդը կլինի 60 և բարձր տարիքի:

“Միջազգային դասակարգմամբ Հայաստանն արդեն իսկ ծերացող երկիր է, և զեկույցում մեր երկրին վերաբերող տվյալները բավականին մտահոգիչ են: Կանխատեսվում է, որ մինչև 2050թ. Հայաստանում բնակվող 60-ն անց բնակչության թիվը գրեթե կրկնապատկվելու է`469 հազ.-ից հասնելով 885. հազ.-ի: Սա կարող է լրջագույն սոցիալ-տնտեսական հետևանքներ ունենալ, քանի որ հսկայական բեռ է դնելու պետության ուսերին` թոշակառուներին ապահովելու տեսակետից”,- նշեց ՄԱՀԲ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն էլ ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից վերջերս հավանության արժանացած “Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2012-2016թ. գործողության ծրագիրը և նշեց. “Այս փաստաղթի մեջ են ներառված այն խնդիրները, որպեսզի այսօր  տարեց մարդիկ իրենց միայնակ չզգան, կարողանան օգտվել բժշկական և սոցիալական ծառայություններից,  ակտիվորեն մասնակցեն հասարակական կյանքին: Ինչպես նաև պետք է պատրաստել մասնագետներ և ստեղծել ծերաբանության կենտրոններ: Ռազմավարությամբ նախատեսել ենք նաև  այլընտրանքային սպասարկման մի շարք տեսակներ տարեցների համար` համայնքային-ցերեկային ակումբների, ցերեկային սպասարկման խնամքի կենտրոնների, տնային-սոցիական սպասարկման կենտրոնների ստեղծում նաև մարզերում: Պետք է վերանայենք նաև այսօրվա գործող տուն-ինտերնատների մոդելը”:

Այնուհետև խոսելով տարեցների համար ամենակարևորակագույն հիմնախնդրի` կենսաթոշակների մասին, Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ “2010թ. կենսաթոշակային բարեփոխումներ իրականացվում են կենսաթոշակի չափը բարձրացնելու համար, իսկ կենսաթոշակային տարիքի հետ կապված դեռ որևիցե բան նախատեսված չէ, ՀՀ-ում կենսաթոշակային տարիքը կանանց և տղամարդկանց կենսաթոշակային տարիքը 63 տարեկանն է և բարձարացում չի նախատեսվում”:

Գարիկ Հայրապետյանն էլ պատասխանելով այն հարցին, թե ինչքանո՞վ են լուծված Հայաստանում տարեցների խնդիրները, պատասխանեց, որԲոլորին էլ պարզ է, որ Հայաստանը լավագույն երկիրը չէ` ելնելով իր ունակություններից` ֆինանսական, տնտեսական զարգացվածությամբ, որպեսզի ոչ միայն տարեցների, այլև խոցելի խմբերը ստանան այն ամենը, ինչի կարիքը կա: Սա  գաղտնիք չէ, սակայն կարևորում եմ այն, որ տարածաշրջանում Հայաստանն առաջիններից մեկն է, որ կարևորություն է տալիս այս հարցերին և քայլեր է ձեռնարկում”:

Այսպիսով, պետք է նշել, որ այսօր` հենց այս պահին, մեր տարեցներն ունեն բազմաթիվ խնդիրներ, ինչպես ֆինանսական, կենսաթոշակային, առողջական և առողջապահական, այնպես էլ  աշխատանքային: Եվ սա խնդիրների միայն մեկ փունջն է: Հուսանք, որ ՀՀ կառավարության կողմից մշակված Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը 2012-16թթ. իրականություն կդառնա, այլ ոչ թե կմնա թղթի վրա գրված` արխիվային որևէ դարակում:

Ասյա Մուրադյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում