livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

kukla15-ամյա աղջնակները, իմ համոզմամբ, ամենադաժան ձեւով իրենց առաջնահերթ բռնաբարված պետք է համարեն բարոյապես անչափահասի նկատմամբ սեռական բռնություն կատարելու փաստով, դռնբաց դատաքննություն էր իրականացվել:

Այս հանգամանքը, հասկանալի է, մեղմացուցիչ հանգամանք չի կարող հանդիսանալ ՙսրտակեր՚ խաբեբա, սրիկայի համար: Իսկ թե որքանով ՙսրտակեր՚ է ու որքանով խաբեբա 24-ամյա Գոռ Կիրակոսյանը, փորձենք հասկանալ քրեական գործից, միաժամանակ մտորելով այն բանի մասին, թե ինչու գոնե պապիկ-տատիկները անպաշտպան են թողնում թոռնիկներին...

ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻՑ՚` ՀՅՈՒՐՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՐ

Ըստ պաշտոնական վարկածի` 2010-ի մայիսին Գոռը ՙՕդնոկլասնիկի՚ ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել էր իրենց թաղամասի բնակչուհի, անչափահաս Գայանեի հետ: Հենց այդ պահից երիտասարդ ՙդոնժուանի՚ ուղեղում, ըստ իրավապահների, միտք էր ծագել` ՙԳայանեի հետ սեռական հարաբերություն ունենալ եւ խաբեության եղանակով նրանից հափշտակություն կատարել: Այդ նպատակով Գոռը հանդիպումներ էր ունեցել Գայանեի հետ, նրան սեր բացատրվել եւ ամուսնության խոստումներ տվել՚: Մեղադրական եզրակացությունը ավելի պատկերավոր ներկայացնելու համար, քննիչը առանձնացրել էր հետեւյալը. ՙՆույնիսկ մի քանի անգամ, սուրճ հյուրասիրելու պատրվակով նրան հրավիրել է Երեւանի Էրեբունի փողոցի թիվ  20 հասցեում գործող ՙՄարգարիտա Ֆենյա՚ ՍՊ ընկերության հյուրանոցային համալիր, որտեղ ամբաստանյալը ժամանակավորապես բնակվել է՚:

ՙԱՆՕԳՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ՚

Անշառ սիրահետումները տեւական չեն եղել. արդեն մայիսի 25-ի լույս գիշերը, Գայանեն հերթական անգամ հայտնվել էր Գոռի հյուրանոցային համարում...

Քանի որ այս հոդվածի հեղինակը այդ գիշեր համարում չի եղել, նա գերադասում է այնտեղ կատարվածը բառացիորեն ներկայացնել ոստիկանի գրածով. ՙ...Նպատակ ունենալով Գայանեի մոտ ստեղծել անօգնական վիճակ, Գոռը առաջարկել է տարբեր ոգելից խմիչքներ, սակայն երբ վերջինս հրաժարվել է, նա զրույցի ժամանակ սկսել է սեր խոստովանել եւ անսպասելիորեն հարձակվելով նրա վրա, սկսել է համբուրել, գցել է անկողնու վրա, եւ օգտվելով գիշերային ժամին փակ սենյակում միայնակ գտնվելու հանգամանքների ազդեցության տակ անչափահասի մոտ առաջացած անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել, այսինքն` բռնաբարել է նրան՚:

ՇԱՆՏԱԺ

Բռնաբարությանը հաջորդող օրերին, Գոռը սկսել էր իրականացնել իր ծրագրի երկրորդ մասը. սպառնալով Գայանեի ծանոթներին պատմել իրենց հանդիպումների եւ օրեր առաջ տեղի  ունեցած սեռական հարաբերության մասին, նա պահանջել էր իրեն հանձնել ընտանիքի անդամներին պատկանող ոսկյա զարդերը...

Ծանոթության կարճ ժամանակահատվածում Գայանեն, հավանաբար, ՙզեկուցել՚ էր իր սիրեցյալին ընտանեկան ոսկյա պաշարի մասին: Ինչեւէ. 2010-հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը, անչափահաս Գայանեն ընտանիքի անդամներից գաղտնի, ստիպված Գոռին էր հանձնել 120 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր...

ՙԴՈՆԺՈՒԱՆԻ՚ ՀԱՋՈՐԴ ԶՈՀԸ

Ըստ իրավապահների` ոչ մի տեղ չաշխատող Գոռի երակներում հոսում էր ՙստախանովյան՚ արյուն: Նույն ժամանակահատվածում, 2010-ի մայիսին, նա ՙսպասարկում՚ էր նաեւ մեկ այլ 15-ամյա աղջնակի, որի հետ նույնպես ծանոթացել էր  ՙՕդնոկլասսնիկիի՚ միջոցով: Էմմայի հետ հարաբերությունները, ըստ քննիչի, զարգացել էին հետեւյալ կերպ. ՙ2010-ի մայիսի 15-ից մինչեւ հունիսի կեսերն ընկած ժամանակահատվածում, խաբեության եղանակով հափշտակություն կատարելու հանցավոր դիտավորությամբ, ամբաստանյալ Գոռ Կիրակոսյանը մտերիմ հարաբերություններ է ստեղծել նաեւ գործով տուժող Էմմայի հետ, ապա կարճ ժամկետով, վերադարձնելու խոստումով եւ չարաշահելով վերջինիս վստահությունը, խաբեությամբ նրանից հափշտակել է զգալի չափերի` 240.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր՚:


ՙԽԱԲԵԼԸ` ԽԱԲԵԼ ԵՄ, ԲԱՅՑ ԳԱՅԱՆԵՆ ԿՈՒՅՍ Է...՚

Այս ենթավերնագիրը ՙպարտադրվել՚ է փորձագետների եզրակացությամբ: Դրան մենք անպատճառ անդրադառնալու ենք, սակայն մինչ այդ ՙլսենք՚ ամբաստանյալի կիսախոստովանությունները.

Գոռն իրեն մեղավոր էր ճանաչել մասնակի. խաբել էր եւ ուրիշի գույքին տիրացել:

Ըստ դատավճռի, տուժող Գայանեի ցուցմունքները Գոռը որակել էր ՙլկտի սուտ՚, իսկ իրականությունը հետեւյալն էր.

ինտերնետային շփումները հիմնականում լինում էին երեկոյան ուշ ժամերին: Շփումներից մեկի ժամանակ Գոռը ցանկացել էր հրաժեշտ տալ, սակայն Գայանեն առաջարկել էր գնալ իրենց բակ, իրեն ջուր հյուրասիրել եւ դրանից հետո նոր որոշել, թե ինչ անել: Չմերժելով վիրտուալ ծանոթին` տղան գնացել էր նրանց բակ: Գայանեն առաջարկել էր զբոսնել: Գիշերվա ժամը 1-ն էր: Գայանեն ասել էր, որ իրեն այդ ժամերին է հարմար տանից դուրս գալ, որպեսզի տանեցիները քնած լինեն: Մեկ անգամ Գայանեն ինքն էր եկել է իր մոտ` հյուրանոց, պատմել իր զգացմունքների մասին: Գոռը խորհուրդ էր տվել աղջնակին` ՙխելքը գլուխը հավաքել եւ դասերի մասին մտածել՚:  

Ինչ վերաբերում է դրամաշորթությանը, Գոռը փորձել էր հավաստիացնել դատարանին, թե` ՙՄենք այն աստիճան էինք մտերմացել, որ ինքը Գայանեից պարտքով գումար էր խնդրել, սակայն պատճառաբանելով որ գումար չունի, նա հայտնել է, որ ծնողներից գաղտնի իր ոսկեղենը կբերի: Ինքը գիտակցել է, որ սխալ է գործում, սակայն համաձայնվել է, քանի որ այդ պահին իրեն գումար է անհրաժեշտ եղել: Դրանից հետո Գայանեն իրեն է տվել մոտ 100 գրամ ոսկեղեն, որը ինքը կարճ ժամանակահատվածում ետ է վերադարձրել նրան: Հետագայում, ինքը մի քանի անգամ էլ է նրանից վերցրել եւ վերադարձրել ոսկեղեն: Վերջին անգամ, երբ ինքը կրկին Գայանեից վերցրել է ոսկեղեն, իր անձնական գործերի ձախողման պատճառով չի կարողացել խոստացած ժամկետում դրանք ետ վերադարձնել...՚:

ՙՀԱՄՈԶԵԼ ԷՐ, ՈՐ ԻՄ ԼԱՎՆ Է ՈՒԶՈՒՄ...՚

Այս բառերով էր Գայանեն բնութագրել իր հարաբերությունները Գոռի հետ:

Անչափահաս Գայանեն, մինչեւ քրեական գործով տուժող դառնալը, տեղյակ էր եղել, որ. ՙԳոռը խաղացել է, կրվել ու պարտքեր ունի, որի կապակցությամբ նրան հայրը տանից դուրս է հանել, եւ որ նա բնակվում է Էրեբունի փողոցի 20 հասցեում գտնվող հյուրանոցում՚: Գոռը գումար էր խնդրել, Գայանեն մերժել էր:

Դեպքի օրվա իրադարձությունները Գայանեն ներկայացրել էր այսպես.

ՙՄայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում, Գոռը ինձ հրավիրել էր հյուրանոց` սուրճ խմելու: Սկզբում ես հրաժարվել էի, սակայն հետո նա համոզել է, որ ուղղակի սուրճ կխմենք, եւ ես համաձայնվել էի...

Ես նստած էի բազկաթոռին, նա դիմացը` անկողնու վրա: Հանկարծակի գալով դեպի ինձ` ձեռքերով փաթաթվել էր իմ ուսերից, սկսել համբուրել շուրթերս: Ես մի կերպ ազատել եմ ձեռքերս եւ նրան հրելով ոտքի կանգնել: Գոռը երկու ձեռքով հրել է ինձ մահճակալին, անմիջապես պառկել վրաս եւ սկսել բռնություն գործադրել: Աջ ձեռքով բռնել է ձեռքերս, իսկ ձախ ձեռքով արձակել եւ ցած իջեցրել իր հագի տաբատն ու վարտիքը: Նույն ձեւով հանելով իմ տաբատն ու վարտիքը, ամբողջ մարմնով վրաս: Գոռի մարմնի ծանրությունից եւ պայքարից ուժասպառ լինելով, ոչինչ չեմ կարողացել անել, նույնիսկ`  գոռալ, քանի որ նա ձեռքով փակել է բերանս: Ես չեմ հասկացել թե ինչ անել, քանի որ ամբողջությամբ թուլացած էի: Այդ ընթացքում ուժեղ ցավ եմ զգացել հեշտոցի մեջ, աչքերս մթագնել են, ականջներս խշշացել եւ ոչինչ չեմ գիտակցել, կարծես ուշագնաց եմ եղել` չհասկանալով, թե դա ինչ ցավ է...՚: Չցանկանալով, որպեսզի իր գլխին եկածի մասին որեւէ մեկն իմանա, շանտաժին ենթարկվելով, Գոռին էր տվել` ՙիր ոսկյա բարակ շղթան եւ կախազարդը, ոսկյա զարդեր` 1 հատ կոլյե, 1 հատ կանացի շղթա, 1 հատ կանացի թեւնոց, 1 հատ տղամարդու թեւնոց՚:

ՏԱՏԻԿՆ ԷՐ ԴԻՄԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

2010-ի հուլիսի 9-ին Գայանեի ծնողները փնտրում են տան ոսկյա զարդերը, եւ դուստրը նրանց հայտնում է, որ ՙդրանք Գոռն է իրենից խաբեությամբ վերցրել եւ չի վերադարձրել՚:

Դատելով Գայանեի տատիկի` Եվգինեի ցուցմունքից, նա ամենախոհեմն էր եղել դատարանի նիստերի դահլիճում: Երբ թոռնիկը խոստովանել էր, որ տան ոսկեղենը` մոտ 150 գրամ քաշով տվել է Գոռին, տատիկն այդ մասին, առանց որեւէ մեկին բան ասելու, ինքը հաղորդում էր տվել ոստիկանություն: ՙԹոռնուհուս եւ այդ երիտասարդի միջեւ սեռական հարաբերություն չի եղել, եւ նման հարց չի շոշափվել՚,- պնդել էր այդ վկան: Հաղորդումը տալուց հետո տիկին Եվգինեն տեղեկացել էր, որ Գոռը կապ է ունեցել նաեւ իր ամուսնու քրոջ թոռան` Էմմայի հետ: Էմման նույնպես խաբվել եւ նրան է տվել ոսկյա զարդեր:


ՙՀԱՍԻՐ, ՄԵՌՆՈՒՄ ԵՄ...՚

Անչափահաս տուժող Էմմա Աբրահամի Կարապետյանը դատարանին հայտնել էր, որ իրեն սեր  խոստովանելուց հետո, Գոռը 2010-ի մայիսի 15-ից մինչեւ հունիսի կեսերն ընկած ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով իրենից վերցրել էր ընտանիքին պատկանող ոսկյա զարդերը: Գոռը զանգահարել եւ ասել էր, որ Երեւան-Սեւան մայրուղու վրա վթարի է ենթարկվել, եւ գումար է անհրաժեշտ ու խնդրել, որ օգնի գումարով կամ ոսկյա զարդերով` խոստանալով, որ կարճ ժամկետում կվերադարձնի: Աղջնակի ոսկյա շղթան անցել էր Գոռին անվերադարձ: ՙՔանի որ ես նրան սիրել եւ վստահել եմ, ուստի տվել եմ նաեւ ոսկյա զարդերը, սակայն դրանք Գոռն այլեւս չի վերադարձրել՚,- դառնությամբ հայտնել էր Էմման դատարանին, արդեն տեղյակ լինելով, որ ինքն այդ սրիկայի ՙսիրո՚ միակ զոհը չէ:

ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ԿՈՒՅՍԸ

Վերեւում խոստացել էինք անդրադառնալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Ահա նա. ՙԳայանեն փորձաքննության պահին իր ֆիզիկական զարգացվածությամբ` սեռական հասունացման չի հասել: Նրա կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը խախտված չէ - կույս է, սակայն վերջինիս կուսաթաղանթի անատոմիական կառուցվածքը թույլ է տալիս սեռական հարաբերության` առանց վերջինիս ամբողջականության խախտման: Գայանեի բերանից, հեշտոցից եւ հետանցքից վերցված քսուկներում եւ տամպոններում դատակենսաբանական ուսումնասիրությամբ` սերմնաէակներ չեն հայտնաբերվել: Նրա մոտ, փորձաքննության պահին, վաղեմությամբ` դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել՚:

Իզուր չենք ընդգծել, որ դատարանում ներկա էր միայն մեկ խոհեմ անձ` Գայանեի տատիկը: Ցավոք, անգամ նա ի զորու չէր գտնվել պաշտպանել իր թոռնիկին գիշերային ոչ վիրտուալ փորձանքներից...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում