gayԵրկուշաբթի Գերմանիայի դեսպանատան մոտ` ընդդեմ համասեռամոլների ՙիրավունքները՚ քարոզող ֆիլմի ցուցադրության անցկացրած բողոքի ցույցի ակտիվիստներից մեկը` պատմաբան Վահե Անթանեսյանը նույն օրը ուշ երեկոյան ոմն Բաբկեն Գրիգորյանից ստացել է սպառնալից նամակ, որ եթե շարունակի ոտնահարել համասեռամոլների ՙիրավունքները՚, ապա արնաշաղախ կանեն եւ իրեն, եւ իր մանկահասակ երեխաներին:

Վահե Անթանեսյանը այդ երկարաշունչ նամակը զետեղել է ֆեյսբուքյան իր էջում, եւ բովանդակությամբ դա կարծես բաղկացած լինի պրիմիտիվ քրեական սերիալներից քաղված մեջբերումներից, այդ թվում եւ` սերիալային հատուկ առոգանության պահպանմամբ: Բլոգերները հայտնաբերել են սպառնացողի ֆեյսբուքյան էջը, եւ պարզվում է, որ դա Ջրվեժում ապրող հենակներով երիտասարդ  հաշմանդամ է, որը աշխատել է տարբեր ամերիկյան հիմնարկներում: Դատելով էջում զետեղված տեղեկություններից, հենց այդ Բաբկեն Գրիգորյանը (եթե դա, իհարկե, նրա իսկական անունն է) դիմել էր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին` պահանջելով Ջրվեժի էլեկտրասյուները մաքրել ՙՄեկ ազգի՚` համասեռամոլների դեմ ուղղված պաստառներից: Էջի օգտատերը հայտնում է, որ երկուշաբթի օմբուդսմենից ստացել է նամակ, որ իր պահանջը բավարարված է, ու հավանաբար հենց դրանով ոգեշնչված նստել է գրելու սերիալային բառապաշարով ՙփրթել-թափելու՚ նամակը:


ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ