livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

MirzoyanԿյանքի 91-րդ տարում վախճանվեց մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ Պատվո շքանշանակիր, պրոֆեսոր, մանկավարժ, հասարակական գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի ԷԴՈՒԱՐԴ ՄԻԽԱԻԼԻ ՄԻՐԶՈՅԱՆԸ:

Ծնվել է 1921 թվականին` Վրաստանի Գորի քաղաքում: 1936-ին ընդունվել եւ 1941թ. ավարտել է Երեւանի կոնսերվատորիան` Վ. Տալյանի ստեղծագործական դասարանը: 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում... 50-ական թվականների երկրորդ կեսին  կոմպոզիտորի համար առանցքային նշանակություն ստացավ աշխատանքը Սիմֆոնիա ստեղծելու ուղղությամբ: Ինչպես Միրզոյանի Լարային կվարտետը բեկումնային նշանակություն ունեցավ ազգային կամերային-գործիքային երաժշտության համար, այդպես էլ Սիմֆոնիան խորհրդանշեց հայկական սիմֆոնիայի զարգացման նոր փուլը, ազգային սիմֆոնիկ մտածողության գեղարվեստական կատարելությունը... Չենք ցանկանում թվարկել կոմպոզիտորի ստեղծագործությունները, քանի որ դրանք հայտնի են ու սիրված:

Բայց չենք կարող չնշել, որ նա չէր խուսափում ճշմարտությունն ասելուց, աշխույժ էր, կենսախինդ: Հատկապես ուրախանում էր, երբ երիտասարդ լրագրողուհիներն էին հարցազրույց անցկացնում իր հետ: Նա ներում, չնկատելու էր տալիս աղջիկների` երբեմն թեմային չտիրապետելը, անիմաստ հարցերը: Տարիներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում դժգոհել էր հեռուստատեսությունում իշխող երաժշտության որակից, բայց նաեւ հույս էր հայտնել, որ կա երիտասարդ սերունդ, որն ի վիճակի է շարունակելու իրենց գործը: Նա երբեք ինքնասիրահարվածությամբ չէր տառապում, ինչպես   կլկլոցները նոտայի վերածող այսօրվա որոշ ինքնահռչակ կոմպոզիտորներ:

Իսկական կոմպոզիտոր էր, ակտիվ դիրքորոշում ունեցող մարդ:

ՍԻՄ կուսակցության նախագահությունը, ՙԻրավունք՚ թերթի եւ "Զարուհի" ամսագրի խմբագրակազմը ցավակցում է կոմպոզիտորի հարազատներին:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում