livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

minimissԹուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում սեպտեմբերի 20-30-ը կայացած Princess of the Globe and Photomodel of Universe 2012 եւ մանկական Little Princess  World and Little Prince World եւ Mini/Junior Top Model of the World-2012 մրցույթներին մասնակցելու համար Հայաստանից մեկնել էր 7 մասնակից, ովքեր վերադարձան 8 մրցանակով: Այս մասին հայտնել է մրցույթի կազմակերպիչ, Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի ՙՄիսս եւ միստր աշխարհ՚ միջազգային կազմկոմիտեի նախագահ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Չենք ուզում նշել մրցանակակիրների անունները, որովհետեւ դրանք թե` ընթերցողին, թե` մեզ ոչինչ չեն տա, այդ անունների թվարկումից կուրախանան միայն իրենք ու իրենց հարազատները: Բայց չենք կարող չնշել, որ մրցույթին մասնակցել են նույնիսկ 3-5 տարեկան երեխաներ, այսինքն` այդ տարիքից արդեն սկսելու են իրենց ՙմիսս՚ երեւակայել, որը, համոզված ենք, դժվար թե դրական ազդեցություն թողնի նրանց դաստիարակության վրա:

Մեկնաբանելով մրցույթը Թուրքիայում կազմակերպելու մասին իր հասցեին հնչող քննադատությունները` Աշոտ Խաչատրյանը հերթական անգամ նշել է, որ այդ մրցույթը ամեն տարի անց է կացվում մեկ երկրում, եւ այն այս տարի Թուրքիայում անցկացնելու մեջ որեւէ քաղաքականություն պետք չէ փնտրել. ՙՊարզապես այնտեղ մեզ համար ապահովել էին լավ պայմաններ` 24 ժամյա սնունդ, հյուրանոց, ծով, արեւ եւ այլն:  Եվ հետո` Թուրքիա գնալու համար ծախսերը այնքան շատ չեն, ինչքան Հայաստան գալու, այստեղ օդանավի տոմսերը բավական թանկ են, օրինակ` Պորտուգալիայից եթե գան Հայաստան, բավականին թանկ կնստի, իսկ Թուրքիա գնալը այդքան էլ ծախսատար չէ՚: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կարելի է, օրինակ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումներն էլ անցկացնել Թուրքիայում: Չէ որ, ասենք, Իտալիայից Հայաստան ինքնաթիռի տոմսը ավելի թանկ կլինի, քան Իտալիայից Թուրքիա ինքնաթիռի տոմսը: Կամ էլ, օրինակ. Սփյուռքի նախարարությունը կարող է որեւէ միջոցառում Թուրքիայում անցկացնել, նույնը կարելի է ասել ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի մասին, որն առանց այն էլ աչքի է ընկնում թուրքամետությամբ: Դե, այնտեղ կա ՙ24 ժամյա սնունդ, հյուրանոց, ծով, արեւ եւ այլն՚:

 ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում