livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

Yerevan“Երեւանն այսքան հին ու միաժամանակ նոր”: Ո՞րն է ավելի գնահատված ներկայումս հարցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով նշեց. “Մենք հիմա մի քիչ ուրիշ, անսովոր  աշխարհում ենք ապրում, որտեղ բոլորովին ուրիշ հարցեր են լուծվում, երբեմն ոչ բարենպաստ սովորական քաղաքացուն: Զգոն պետք է լինենք, որ քաղաքի համար աննպատակահարմար վիճակներ չլինեն: Վերջին 20 տարիները գալիս են ապացուցելու այդ հանգամանքը և սա հնարավոր չէ թաքցնել գեղեցիկ բառերի հետևում և ասել, որ ամեն բան լավ է”:

Մկրտիչ Մինասյանն ասուլիսի ընթացքում խոսեց քաղաքում առկա և դրական և բացասական կողմերի մասին, դրական միտում նկատեց հատկապես բակերում և գետնանցումներում երիտասարդ նկարիչների կողմից արված նկարազարդումների վերաբերյալ, սակայն խոսեց նաև վերջին շրջանում ամենացավոտ երկու խնդիրների` քաղաքում տեղադրված մեծանուն դեմքերի քանդակների տեղադրման և ԱԳՆ շենքի վաճառքի մասին և նշեց. “Շատ ցավում եմ, որ մեզ մոտ տեղադրվեցին մեր մեծերի քանդակները: Կարող է դա լավ նախաձեռնություն է եղել, բայց մեծերին նման ձևով մոտեցնել մարդկանց, այն էլ երիտասարդներին, և նրանց վերադարձնել քաղաքին գեղարվեստական շատ ցածր մակարդակով արված արձանների տեսքով, որոնք կարող են ծառայել միայն որպես էսքիզ, սխալ է: Եթե կա ուղղվածություն, դրվում է օրինակ Չարենցը կամ Մհեր Մկրտչյանը, ապա դա պետք է լինի մեծարժեք գործ”:

Ինչ վերաբերում է ԱԳՆ շենքի վաճառքին, ապա այս դեպքում նույնպես Մկրտիչ Մինասյանը հայտնեց իր ափսոսանքը և նկատեց. “ԱԳՆ-ի շենքի հետ կապված հանկարծակիի եկանք: Մեկ տարի առաջ կար նմանատիպ խոսակցություն, սակայն Կառավարությունը նշեց, որ նման բան չկա և չի կարող լինել, բայց  վերջերս իմացանք, որ վաճառված է և դառնալու է հյուրանոց: Պետք է փոփոխություն չլինի շենքի արտաքին տեսքում, քանի որ այն հուշարձան է: Հանրապետության Հրապարակը մեր սինվոլն է և վարչական կենտրոնը: Հյուրանոցների համար բազմաթիվ տեղեր կան և կենտրոնում խտացումը բերում է տարբեր խնդիրների”:

Մկրտիճ Մինասյանի խոսքերով այս գործում հայտնի չէ, թե կա՞ արդյոք կնքված պայմանագիր սեփականատիրոջ և Մշակույթի նախարարության միջև, եթե ոչ,  ապա, ըստ բանախոսի, մի գեղեցիկ օր սեփականատերը կասի, որ ես չունեմ հաստատված որևիցե մի բան, որ ինձ արգելի  շենքի որևէ հատվածը փոփոխության ենթարկելուց:

Վերջում Մկրտիչ Մինասյանը ավելացրեց նաև, որ մեր քաղաքի ամենացավոտ տեղն այն է, որ վերջացրած չէ գոնե մեկ հատված, բացառությամբ միայն Օպերայի շրջակայքի:

Ճի′շտ է, խնդիրները քաղաքում շատ են, սակայն ամեն խնդիր լուծելի է մեծ ցանկության և սայլը տեղից տեղաշարժելու դեպքում:

Ասյա Մուրադյան


 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում