livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

monashkaԿուսաթաղանթը կարելով ու ապագա ամուսնու աչքերին ՙթոզ փչելով՚ կույսի տեղ տնավորվելու  դարի հնարավորություններից դեռ փշաքաղված ու հիասթափված ազգս հայոց մի նոր խայտառակ լուրով է տարված: Վերջերս համացանցում եւ այլուր տարածված տեղեկությունների համաձայն, ոմն ֆիզիկական անձ Հայաստան է ներմուծել մեծ քանակությամբ արհեստական կուսաթաղանթ` իրացնելու նպատակով:

Ի դեպ, նույնիսկ որոշ աղբյուրներ նշում են, որ այդ կուսաթաղանթները կշռում են 3-5 գրամ, իսկ ներմուծված գարշելի ապրանքատեսակի քանակը կազմում է մոտ կես տոննա: Բարոյականության մահապատիժը դարձած ապրանքատեսակի իրական լինել-չլինելը մի կողմ թողնելով` անդրադառնանք ավելի ցավոտ մի թեմայի: Չէ՞ որ պահանջարկն է ծնում առաջարկ:

Իսկ թե ի՞նչ է նշանակում ու ինչի՞ կբերի նման պահանջարկի առկայությունը, ՙԻրավունքը՚ պարզեց Հայր ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՑ.

-Նախ առաջին անգամ եմ լսում այդ մասին եւ երկրորդ` հայության շրջանում վերջին ժամանակներս ամեն ինչ սկսել է թափանցել, եւ ես չեմ կարողանում հասկանալ` ինչո՞վ ենք մենք մտածում, ինչո՞ւ ենք այդպես անում կամ ո՞վ է այդ բոլորի հետեւում կանգնած: Եթե ինչ-որ մեկն է շահագրգիռ այդ ամենով, սա նշանակում է, որ մի ծրագիր կա մեզ հետ առնչվող, որի մասին պետք է մտածենք: Ինչպես, օրինակ, շատ կանայք հարց էին բարձրացնում, թե ի՞նչն է պատճառը, որ այսօր տասը ծննդաբերող կնոջից յոթը ծննդաբերություն է կատարում կեսարյանով, այսինքն` երբ որովայնից են երեխային հանում: Նախ այդ ձեւով երեխայի ամբողջ հոգեկանն է խանգարվում, կնոջ առողջությունն է վնասվում ու ոչ ոք դրա պատասխանը չի տալիս, ոչ ոք այդ մասին չի մտածում, այսինքն` մենք դադարել ենք մեր ազգային անվտանգության մասին մտածելուց: Չեմ կարողանում հասկանալ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ չենք մտածում մեր վաղվա օրվա մասին: Սրանք հարցեր են, որոնց չեմ կարող կանկրետ պատասխանել: Բայց, պարզ է մեկ բան, որ մտահոգիչ են այս երեւույթները, որովհետեւ, եթե ոչ այս մասին, գոնե խոսվեց այն մասին, որ դրսից բերվում են տղամարդու սերմեր, որպեսզի հայ կանանց արհեստական հղիությունը կազմակերպեն: Ի՞նչ է սա նշանակում` մենք մի նոր սերո՞ւնդ ենք պատրաստում, վաղվա դեգեներատ հայության սերո՞ւնդ:

- Հայր սուրբ, ըստ Ձեզ, այս ամենը դրսից է թելադրվում, թե այնուամենայնիվ, մեր հանրության պահանջները փոխվում են:

- Դուրսն անում է այն, ինչը իր գործն է: Եթե մենք խոհեմ ենք այդքան, եթե մենք դատելու եւ տրամաբանելու կարողություն ունենք, տուրք չպետք է տանք նրանց, ովքեր ուզում են մեր միջոցով ՙշագանակը կրակից հանել՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում