livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

serebroՀոկտեմբերի 14-ի երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում դիտում էի ռոք երաժշտության համերգը, երբ զանգահարեց մշակույթի հայտնի գործիչներից մեկը եւ իր ու ընկերների կողմից վրդովմունքը հայտնեց Երեւանի օրվա առթիվ կառավարական համերգի ելույթների վերաբերյալ: Նա նշեց, որ համերգին ներկա են ՀՀ նախագահը` տիկնոջ հետ, ԱԺ նախագահը` տիկնոջ հետ, վարչապետը` տիկնոջ հետ, ինչպես նաեւ Վեհափառը, եւ ինչ-որ աղջիկներից բաղկացած ռուսական խումբ հայհոյախառն երգ է ներկայացնում: Ինչ վերաբերում է ընդհանրապես կառավարական համերգին, ապա այնտեղ իսպառ բացակայում է ազգայինը:

Հետո ես կարդացի ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի` facebook սոցցանցի իր էջում գրածը. ՙՀենց հիմա նստած հրապարակում ամաչում եմ, որ էստեղ եմ, ամաչում եմ, որ սա կատարվում է իմ քաղաքում: ՙՍերեբրո՚ խումբը ելույթ է ունենում հանրապետության նախագահի, կաթողիկոսի եւ բազմաթիվ երեւանցիների դիմաց եւ կատարում է (եթե կարելի է էդպես համարել) երգ` мама Люба, давай, твою мать... Լուսինեն տխուր վեր է կենում եւ գնում է տուն... Տոնդ շնորհավոր, ի'մ Երեւան....՚:

Հետաքրքրիր է իմանալ, թե ինչ արժեքներով են առաջնորդվում նման միջացառումների կազմակերպիչները, երբ կառավարական համերգին նման կարգի երգիչ-երգչուհիների նման կատարումներ են ընդգրկում ծրագրի մեջ: Վերադառնալով ռոք համերգին` նշենք, որ ռոքի սիրահարները հաճույք ստացան իրենց սիրելի խմբերի, երգիչների կատարումներից, սակայն հաղորդավարի հումորը, մեղմ ասած, տեղին չէր: Բերենք ընդամենը մի օրինակ: Երբ նա ներկայացնում էր Վանաձորի ՙՈրդան կարմիր՚ խումբը, մասնավորապես ասաց, որ, իհարկե, վանաձորցին երեւանցի չէ, բայց լավ վանաձորցին վատ երեւանցուց լավն է: Մենք գիտենք, որ դա բոլորովին այլ թեմայի վերաբերող հումորի կրկնօրինակում էր, բայց տվյալ դեպքում իր մեջ վիրավորական տարր էր պարունակում: Ի դեպ, ավելորդ չենք համարում նշել, որ հենց վանաձորցիներն իրենց կատարումներով արժանացան ամենաջերմ ընդունելությանը: Եվ ընդհանրապես Երեւանի 2794-ամյակին նվիրված գրեթե բոլոր քննարկումների, հրապարակումների հիմնական թեման ՙիսկական երեւանցի՚ արտահայտությունն էր: Եվ ոմանք Երեւանում տիրող բոլոր բացասական երեւույթների համար մեղադրում էին, այսպես կոչված, ոչ բնիկ երեւանցիներին, ովքեր կեղտոտում են քաղաքը, ջարդում հուշարձանները... Երեւի ոմանք հիմա էլ ցանկանում են ստեղծել ներքին թշնամու կերպար` հանձին այլ քաղաքներից, ինչպես նաեւ գյուղերից ստիպված մայրաքաղաք եկածների: Այ հեր օրհնածներ, ստեղծեք պայմաններ, որ մարդիկ կարողանան իրենց ծննդավայրերում աշխատել, ստեղծագործել... Բացի այդ, այլ վայրերից Երեւան եկածները մի տեսակ երկյուղով, կարելի է նույնիսկ ասել` ակնածանքով են վերաբերվում քաղաքին, ուսումնասիրում են այն, կինո, թատրոն են հաճախում: Մինչդեռ իրենց բնիկ երեւանցի համարողների մի մասը նույնիսկ Օպերայի տեղը չգիտի, ավելի ճիշտ` գիտի, բայց չգիտի, որ այնտեղ օպերա էլ կարելի է դիտել:

ՀՈԳՆԱԾ ՈՒ ՊՊԶԱԾ ՄԻ ՌԱԲԻՍ

Երեւանի օրվա տոնակատարությունից սահուն անցում կատարենք հեռուստաեթերի թեմային: Տվյալ դեպքում խոսելու ենք Հ2 հեռուստաընկերության եթերը ժամերով զբաղեցնող ՙՊոկեր՚ խաղի մասին: Դա քիչ են համարել եւ հիմա էլ նույնանուն կինոնկար են նկարահանել: Ամբողջ ազգը ցանկանում են դարձնել խաղամոլ` գովազդելով լոտոյից մինչեւ պոկեր... Եթե դրանց էլ գումարում ենք հեռուստասերիալները, տափակ շոուները, ռաբիս երաժշտությունը, ապա ստեղծվում է հայի, այսպես ասած, հավաքական կերպարª կիսագողական, խաղամոլ, լացկան, հոգնած ու պպզած մի ռաբիս... Սա՞ է մեր ուզածը:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում