livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

shakiraՉէ, մեր հարեւան, բայց թշնամի ազերիների բախտը չի բերում: Այս կիրակի օրով քիչ էր, որ ահագին վախեցան Զակատալա շրջանի բավականին ուժեղ երկրաշարժից, մի բան էլ Բաքվում նրանց գլխին օյին բերեց երգչուհի ՇԱԿԻՐԱՆ: Ծագումով կոլումբացի այդ երգչուհին հաջողացրել էր բեմում գլխիվայր պահել Կոլումբայի դրոշը, եւ արդյունքում այն շատ էր նմանվել մեր հայկական եռագույնին: Իրոք որ, կարծես թե մեր թշնամում մի ահավոր տեսիլք է հետապնդում...

Բայց թե ինչ տեսիլք է հետապնդել ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ` մենք չգիտենք, սակայն այնպիսի բան է հայտարարել, որ մի պահ մեր տեսած տեքստին չհավատացինք. ՙԵս համոզված եմ նաեւ, որ այս փուլում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի իրական շահերից է բխում, որ ՀՀ հաջորդ նախագահը ծնունդով երեւանցի լինի` սա կվերացնի այն անբնական վիճակը, երբ Երեւանը խոսում է Ստեփանակերտի բարբառով, իսկ Ստեփանակերտն առհասարակ ձայնազուրկ է: Հաջորդ նախագահի երեւանցի լինելը նաեւ ազգային համախմբմանը նպաստող կարեւոր գործոն կլինի, քանի որ այդ դեպքում նա` ներկայացնելով Երեւանը, մի կողմից` ի սկզբանե ընդունելի եւ յուրային կլինի երկրի բնակչության կեսի համար, մյուս կողմից էլ, լինելով մայրաքաղաքի ծնունդ, զերծ կլինի նեղ տեղային եսակենտրոն քաղաքական գավառամտությունից՚: Զարմանալի է` ինչպես է այդ` թվում է, թե կիրթ մարդը, որի կենսագրության զգալի մասը կապված է Արցախի հետ, իրեն թույլ տալիս դատողություններ, որոնք հարիր են ՙԼեւոն, Լեւոն՚ գոռացող լյումպենին: Այ, ումից-ումից, բայց նրանից այդպիսի դրսեւորում չէի սպասում:

Մեզ բավականին զարմացրեց նախկին պատգամավոր, խոշոր գործարար ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ` հայտարարելով. ՙԻ՞նչ իրավունք ունեն նախարարները մի քանի մեքենաներով, սիրենաներով հետեւներից կպած ման գան: Չեմ հասկանում` պետական գործիչ են, թե` ինչ՚: Զարմանալի է, որ դա խոսում է նա, ում ուղեկցող ավտոմեքենաները եւ ավելորդ թիկնազորին ձերբակալելու կադրերը տեսել էր ամբողջ երկիրը` ոստիկանական լրատուի միջոցով: Երեւի թե զարմանալիորեն Արզաքանցյանը համոզված է, որ միայն օլիգարխները կարող են թիկնապահ ունենալ, իսկ նախարարն ով է, որ ունենա:

Իսկ ֆրանսիացի գործազուրկ ՍՈԼԵՆԵ ՍԱՆ ԽՈՍԵՆ քիչ էր մնում ՙհայի բախտի՚ տեր դառնալ: Նա հեռախոսային ընկերությունից ստացել էր հաշիվ` 11.721.000.000.000.000 եվրոյի, որը ամբողջ Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքից 5.000 անգամ ավել է: Եվ զարմանալին այն է, որ նրա ընտանիքից պահանջվեց մի քանի օր պարբերաբար անհանգստացնել հեռախոսային ընկերությանը, որպեսզի հասկանան, որ այդպիսի հաշիվ լինել չի կարող, կատարեն իրական հաշվարկ: Ու վերջում պարզվեց, որ խեղճ մարդու պարտքը 117 եվրո է:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում