livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

cyberՙԿիբեռհանցագործությունների բնագավառում զգալի աճ է նկատվել՚,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ օպեր լիազոր ԱՆԴՐԵՅ ՅԱՇՉՅԱՆԸ: Ապա, շարունակելով խոսքը, ավելացրեց.

-Եթե ամբողջ նախորդ տարվա ընթացքում գրանցվել էր  հայտնաբերված քսան դեպք, ապա այս տարվա իննը  ամիսների ընթացքում գրանցվել է կիբեռհանցագործության 32 դեպք, որոնց մեծ մասը  համացանցի միջոցով շորթման դեպքեր են, առկա են բազմաթիվ պոռնոգրական բնույթի նյութերի տարածման դեպքեր: Գրանցվել են նաեւ համացանցի միջոցով կատարված խարդախությունների դեպքեր` հիմնականում արտերկրի հետ կապված, երբ պատվիրում են ինչ-որ  ապրանք, գումարը փոխանցում են, բայց ապրանքը տեղ չի հասնում: Ունենք մի քանի դեպքեր, որոնք որ արդեն  վերջին ժամանակաշրջանում բավականին տարածում են  ստացել, երբ գործարար մարդիկ նամակագրություն են  վարում արտերկրի հետ` ապրանքներ ներմուծելու կամ ինչ-որ ապրանքներ ձեռք բերելու համար, նամակագրական կապի մեջ ներխուժում են անհայտ անձինք, որսում են երկու կողմի փոխանցվող նամակները: Ու հենց գալիս է այն պահը, երբ ուղարկող կողմը պետք է ուղարկի հաշիվ-ապրանքագիրը, այդ ժամանակ արդեն ստացող կողմը ստանում է կեղծ հաշիվ-ապրանքագիր, որով որ գումարը փոխանցում է հենց այն անձի հասցեին, ով միջամտել է այդ խոսակցությանը: Եվ միայն հետագայում` պարզաբանումների ընթացքում է ի հայտ գալիս, որ մարդիկ խարդախության զոհ են դարձել:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում գրանցվել են մի  քանի նմանատիպ դեպքեր, գումարները տարբեր են`  սկսած 420 դոլարից մինչեւ մոտ հարյուր հազար դոլար:

- Կարո՞ղ եք  նշել` որն է եղել վերջին բացահայտված դեպքը:

- Վերջինը շորթում էր: ՙՕդնոկլասսնիկի՚ սոցիալական ցանցի միջոցով կապի էին դուրս եկել մի կնոջ հետ, հայտնել, որ տիրապետում են տեղեկատվության, որը կարող է արատավորել իր բարի համբավը, ավելին` սպառնացել, որ այդ տեղեկատվությունը կհայտնեն վերջինիս ամուսնուն եւ հարազատներին: Արդյունքում շորթել էին երկու հազար ԱՄՆ դոլար: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզ դարձավ, որ գործել է մի քանի հոգուց բաղկացած խումբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ներկա պահին կատարվում է նախաքննություն:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում