livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

oprosՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ՙպրոեկտը՚, կապված համասեռամոլների մասին ֆիլմի ցուցադրության հետ, խափանվեց: Հիշեցնենք, որ վերջերս այդ ֆիլմի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, որի արդյունքում այն չցուցադրվեց: Նախ փորձ կատարվեց այն ցուցադրել դեսպանատանը, այնուհետ ՙThe club՚ ակումբում, բողոքի ակցիաների շնորհիվ այն չկայացավ նաեւ ՙԿոնգրես՚ հյուրանոցում, ինչպես նաեւ թիրախ էր ընտրված տիկնիկային թատրոնը, որտեղ եւս այն չցուցադրվեց: Դե ինչ, երանի նման շատ հարցերում եւս այսպիսի համախմբվածություն ցուցաբերենք, ուստի եւ այս կապակցությամբ Z-S սոցհարցման կենտրոնն անց կացրեց հարցում Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում այն հարցի հետ կապված, թե ինչպե՞ս եք վերաբերում Եվրամիության կողմից կազմակերպված նման ֆիլմերի ցուցադրմանը եւ ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում դրանով: Այս մասին իրենց տեսակետները հայտնեցին օրենսդիր մարմնի ներկայացուցիչները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՙԳիտության, կրթության, մշակույթի, երիասարդության եւ սպորտի հանձնաժողովի՚ անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ. ՙՅուրաքանչյուր ազգ ունի իր մտածելակերպը, մոտեցումները: Ես հակված եմ մտածելու, որ, այնուամենայնիվ, դա մեզ հարկավոր չէ, որովհետեւ երեխաներ են դիտում, եւ, միեւնույն ժամանակ, ես չէի ասի, որ մենք հետամնաց ենք, կամ այդ արժեքները չենք ընդունում: Սակայն համոզված եմ, որ լավ կլինի ինչ-որ քայլ անելուց առաջ մտածել, թե արդյոք դա մեզ հարկավոր է, կամ հասարակության ո՞ր շերտին է դա հետաքրքրում: Չեմ կարող ասել, թե ինչ նպատակ են կազմակերպիչները հետապնդել, եւ չմոռանանք ադրբեջանական ֆիլմերը ի՞նչ նպատակ էին հետապնդում, որը չիրագործվեց, նույնը հավանաբար այս մարդիկ են հետապնդում, կամ միգուցե ուղղակի ֆիլմ է, որ ուզում են ցուցադրել: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ պետք էր այն թույլ տալ, այն էլ տիկնիկային թատրոնում, քանի որ նման ֆիլմերը մարդիկ իրենց համար են նայում, ով ցանկանում է, դրանք ազատ են, բայց չեմ կարծում, որ դա հարիր է լայն հասարակության համար քննարկման առարկա դարձնելը՚: Մի շարք ՀԿ-ներ դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի այդ ֆիլմի ցուցադրման հարցում, ինչպե՞ս սա հասկանալ. ՙԴա իրենց իրավունքն է, իսկ ՀԿ-ները քաղաքացիական հասարակության դիրքորոշում ունեն, որոշ ՀԿ-ներ իհարկե ներկայացնում են դրսի միջազգային կառույցների դիրքորոշումները, այսինքն` նրանք նաեւ ֆինանսավորվում են դրսից, ու, կարծում եմ, հավանաբար, դա է իմաստը, որ ցանկանում են իրենցը առաջ տանեն: Այստեղ նաեւ գրանտների հետ կապված հարցեր կան, որոնք մեծ դեր են խաղում՚:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ. ՙԱյս առումով կանգնած ենք շատ հակասական իրավիճակի առաջ, մի կողմից մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ են առաջ գալիս, մյուս կողմից եվրոպական արժեքները, որոնք դավանում են եվրոպացիները, ինչպես նաեւ մեր ազգային նկարագիրն է, սեռական խտրականությունը եւ այլն: Այս ամենը անընդհատ բախվում են իրար, եւ, այդուհանդերձ, կարծում եմ, որ պետք է այս ամենի մեջ գտնել միջին թվաբանական տարբերակը, եթե դա հնարավոր է: Հակադրվել ազգային արժեքներին ես անձամբ չեմ կարող, եւ, կարծում եմ, որ մեծամասնությունը եւս չի կարող, որոնք, մեղմ ասած, այդ ոչ ավանդական կողմնորոշումները չեն ընդունում: Իսկ հակադրվելը եվրոպացիներին, երբ որդեգրում ենք եվրաինտեգրման ճանապարհը, այս դեպքում եւս դժվար է, բայց կարծում եմ, որ կարելի է հասկացնել եվրոպացիներին, որ մենք ունենք ազգային նկարագիր, եւ պետք է թե° մենք, թե° իրենք այն հարգենք: Ի վերջո, երեւույթները չպետք է արժանանան հասարակական պարսավանքի, պետք է լինի հասարակական ընկալում, փոքր խմբերի կարծիքը պարտադրելը լայն մասսաներին եւ թույլ տանք, որ արագորեն տարածվի` սխալ է: Միգուցե ծայրահեղ է իմ մոտեցումը, բայց պետք է ընտրել միջին տարբերակ, մեծ աշխատանք է պետք տանել, որպեսզի չհայտնվենք փակուղու առաջ, կարողանանք առաջ գնալ, բայց դրա հետ մեկտեղ չկորցնենք մեր արժեքները՚:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՙԵս լինելով ծագումով գյումրեցի, իմ մեջ ժառանգվել է այն, որ մենք ավանդապաշտ ենք, եւ առհասարակ այդպիսին է հայ ազգը: Մեզ պես քաղաքի համար նման բաները անընկալելի են այս տեսակ քննարկումները, այն երեւույթները, որի հետ պարբերաբար շփվում ենք: Նախ ողջունում եմ այն քայլը, որ որեւէ մեկը հետաքրքրություն չցուցաբերեց այդ ֆիլմի նկատմամբ, կարեւորում եմ նաեւ այն, որ գալիք սերունդը հավատարիմ է մնում մեր ավանդույթներին, պայքարում եւ չեն ընդունում ոչ միայն նման ֆիլմերը, այլ որեւէ քարոզ: Դժվար է ինձ ասել, թե ինչ նպատակ են իրենք հետապնդում, այնուամենայնիվ, դա անընկալելի է եւ մեր ազգի պահվածքին հետամուտ լինելով, կարծում եմ, որ կնահանջեն՚: Հնարավոր է, որ Եվրամիությունը, մեղմ ասած, նեղանա մեզանից. ՙՉեմ կարծում, քանի որ նախ նման իրավունք չունի եւ մենք լինելով Եվրախորհրդի անդամ, ի վերջո այն բարեփոխումները, որոնք կատարում ենք մեր երկրում, դա պայմանավորված է մեր մենթալիտետով: Իրար հետ մենք ունենք շատ կարեւոր խնդիրներ, անելիքներ, որոնք դեռ պետք է քննարկենք ու կյանքի կոչենք՚:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, չգիտես ինչու, դարդոտված պատասխանեց. ՙԳնացեք գերմանացիներին հարցրեք, մեր դարդը ու ցավը մեզ քիչ ա, էդ թողած ինչի պիտի մեկնաբանեմ՚:

Վերը նշված հարցի մասին ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, ինչպես նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, կամ տեղյակ չէին կատարվածի մասին, կամ էլ չցանկացան այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն տալ` նշելով, որ եթե ծանոթ չեն տեղի ունեցածին, ապա չեն կարող որեւէ մեկնաբանություն տալ:

Այժմ ներկայացնենք մեր համաքաղաքացիների կարծիքները.

1. Ոչ մի դեպքում չի կարելի ցուցադրել այդ տականքությունը` 87%

2. Ի՞նչ տարբերություն, հեռուստաեթերի պարունակությունը դրանից ոչ պակաս անբարոյականություն է` 5%

3. Մեզ միեւնույն է` կցուցադրեն, թե ոչ` 4%

4. Ինչպես կարելի է արգելել ազատ եւ առաջադեմ արվեստը` 1%

5. Դժվարացել են պատասխանել` 3%

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում