livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

stroykaԳրողների միության դիմաց կանաչ տարածքում հայտնված կրպակ-գրախանութի պատմությանը թեեւ անդրադառնալու առիթ ունեցել ենք, սակայն այդ առումով պարզելու դեռ շատ հարցեր կան: Եվ հիմնականը. մայրաքաղաքային ու թաղային իշխանությունները, թեեւ քանիցս հայտարարել են, թե մասնավորապես Երեւանի կենտրոնում բացառվում է շինություններ տեղակայել կանաչ տարածքների վրա, սակայն տվյալ փաստը բոլորովին հակառակն է ապացուցում: Այսինքն` այդ ինչպե ՞ս, ո ՞ւմ որոշմամբ է ընդհանուր քաղաքականությանը դեմ գնացող նման կառուցպատման թույլտվություն տրվել:

Գրողների միության տարածքը մտնում է Կենտրոն վարչական շրջանի մեջ, հետեւեւաբար, նախ դիմեցինք Կենտրոն թաղապետարան եւ հեռախոսազրույց ունեցանք լրատվական բաժնի աշխատակցուհու` Հասմիկի հետ.

- Կենտրոն թաղապետարանի վարած ռազմավարության մեջ մտնո ՞ւմ է կանաչ տարածքի հաշվին որեւէ շինություն կառուցելու թույլտվություն տալը:

- Պետք է նշեմ, որ նշանակություն չունի կանաչ տարածք է, թե ոչ, Կենտրոն վարչական շրջանը շինթույլտվություն չի տալիս: Շինթույլտվությունները տալիս են քաղաքապետարանում:

- Այսինքն, որեւէ նախաձեռնություն ձեր կողմից չի ՞ ներկայացվում, դա լինի կարծիք, բողոք, առաջարկություն` որեւէ տարածքում շինթույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

-Այդ դեպքում մեր մասնագետները լինում են տվյալ վայրում, եւ եթե գտնում են որեւէ օրինախախտում` այն արձանագրվում է, ուղարկվում է քաղաքապետարան: Այնտեղի համապատասխան բաժինը, եթե գտնում է , որ իրոք որեւիցէ իրավախախտում կա, ուրեմն շինթույլտվությունը կանխվում է: Բայց, եթե քաղաքապետարանից արդեն թույլտվություն կա  լինում, ապա արձանագրելն անիմաստ է: Սովորաբար լինում է, որ առանց թույլտվության են որեւիցե շինություն կառուցում, ապա այս դեպքում մեր մասնագետները կարողանում են ժամանակավոր ընդհատել աշխատանքները, մինչեւ այդ հարցը պատկան մարմինների միջոցով լուծվում է:

- Խոսքը կոնկրետ Գրողների միության կանաչ տարածքում հայտնված գրախանութի մասին է:

- Դա քաղաքապետարանից թույլտվություն ստացած գրախանութ է, այստեղ կանաչ տարածք չի եղել, ժամանակին այդտեղ գործել է սրճարան, որի գործունեությունը դադարելուց որոշ ժամանակ հետո ¥կոնկրետ թվերը չեմ կարող ասել, որովհետեւ մեր կառույցով չի անցել թույլտվությունը¤, 15 քառ.մետրը հատկացվել է գրախանութի համար: Այդ տարածքը երբեք էլ կանաչ չի եղել, եթե դուք չեք հիշում, համանայնդեպս, ես ժամանակին Բաղրամյան փողոցում էի ապրում եւ կարող եմ հաստատել, որ 5 տարի առաջ այդտեղ սրճարան էր գործում:

- Այսինքն, դուք հաստատում եք, որ կանաչ տարածք չի եղե ՞լ:

- Այո, չի եղել, եւ ոչ մի ծառ չի կտրվել այդ գրախանութը կառուցելու համար:

- Եթե, ինչպես դուք եք նշում, այդտեղ կանաչ տարածք չի եղել, արդյոք հնարավոր չէ ՞ր այդ տարածքում կանաչապատում իրականացնել:

- Գրողների միության հարակից տարածքը բավականին կանաչ տարածք է, այնտեղ ժամանակին եղել է սրճարան, ունեցել է սեփականատեր: Հետագայում սրճարանի տեղում տեղադրվել է գրախանութ:

Ուրեմն, ինչ է ստացվում, որ Կենտրոն թաղապետարանի համար կանաչ տարածք է միայն այն, որտեղ ծա ՞ռ կա: Բայց չէ ՞ որ ՙկանաչ տարածք՚ ասվածը ֆիքսվում է քաղաքային համապատասխան հատակագծերում, իսկ կոնկրետ հատվածը, մեր ունեցած տվյալներով, հենց այդպիսին էլ նախատեսված է: Իսկ այդ սրճարան կոչվածը ոչ թե շինություն էր, այլ ընդամենը մի քանի աթոռ ու սեղան: Ճիշտ է, որ դա էլ այսօր չկա, սակայն աբսուրդի է նմանվում, որ այդ սրճարանի պատճառաբանությամբ արդեն թույլատրվում է Գրողների միության հայտնի շենքի արտաքին տեսքը փակող կրպակ կառուցել, որը շատ հնարավոր է, որ վաղը-մյուս օրը կվերածվի քարաշեն օբյեկտի:

Ամենաուշագրավն այն է, որ դեռ միայն վերջերս էր Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանը, մերժելով նմանատիպ մեկ այլ ծառազուրկ տարածքում գրախանութ-կրպակ տեղադրելու առաջարկը, պնդում էր, թե այն հակասում է կանաչապատ տարածքների ընդհանուր քաղաքականությանը, որ նույնիսկ մեկ թույլտվության դեպքում էլ ինչպե ՞ս են մերժելու նմանատիպ հարցերով մյուս դիմողներին: Լավ, բայց այդ դեպքում ինչպե ՞ս է, որ Գրողների միության մոտ կարելի է կրպակ տեղադրել, իսկ մյուս տեղերում` ոչ: Այսինքն` կիրառվում է երկակի ստանդարտ, եւ հենց նման բաներից է, որ հովանավորչություն եւ կոռուպցիա ասվածի վերջն այդպես էլ չի երեւում:

Ինչեւէ, գրավոր հարցերով դիմեցինք նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, սակայն տարօրինակաբար նրա փոխարեն պատասխան ստացանք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Ա. Վարդանյանից: Ենթադրելով, որ դա նաեւ գլխավոր ճարտարապետի տեսակետն է, ներկայացնենք այդ պատասխանը. ՙԵրեւանի քաղաքապետարան է դիմել Գրողների միության նախագահը, Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք տարվա շրջանակում սեփականության իրավունքով միությանը պատկանող հողատարածքում գրախանութ-տաղավար կառուցելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ գրախանութ տաղավարի կառուցման համար ընտրված տարածքը ծառազուրկ էր, եւ շինությունը պետք է կառուցվեր մետաղյա թեթեւ կոնստրուկցիաներով` 3,3 մ բարձրությամբ, ու նկատի ունենալով, որ այն չէր առաջացնում հարակից շենքերի եւ շինությունների, տարածքների համար նորմատիվատեխնիկական ու իրավական խնդիրներ, հայտը բավարարվել է:

Կառուցապատողին տրվել է Ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցվել է նախագիծ եւ 25. 07. 2012 թվականին տրվել է N 01/18-33803-644 շինարարության թույլտվությունը՚:

Էլի նույն զավեշտը` ՙտարածքը ծառազուրկ էր՚: Ծառ չկար` պարզապես պետք էր տնկել: Ամեն դեպքում նկատենք, որ մայրաքաղաքի ու հատկապես` Կենտրոնի բոլոր արդեն հազվադեպ հանդիպող ազատ եւ ծառազուրկ հատվածների համար, որոնք համապատասխանում են քաղաքապետարանի պատասխանում հիշատակված չափանիշներին, կարելի է անարգել առնվազն գրախանութ-տաղավար կառուցել: Իսկ մերժման դեպքում քաղաքապետարանն արդեն պետք է բացատրի, թե ինչո ՞ւ մեկին կարելի է, մյուսին` ոչ:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում