livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

weatherՉնայած աշնան վերջին ամիսն է, սակայն արեւը դեռ հաճելիորեն ջերմացնում է: Իսկ նոյեմբերին մեզ արեւոտ, անձրեւոտ, թե, գուցե, ձյունախառն օրեր են սպասվում: Մեր այս մտահոգությունը կիսեցինք Օդերեւութաբանական կենտրոնի պետ ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ, ով ներկայացրեց.

-Հանրապետությունում նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայի սահմաններում` դրական շեղումով, տեղումները` բազմամյա միջին քանակին մոտ: Ամսական միջին ջերմաստիճանը` +5 +7 աստիճան, տեղումների քանակը` 35-40 մմ: Նոյեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նախորդ ամսվա համեմատությամբ կնվազի մոտ 6 աստիճանով: Այն առաջին տասնամյակի առանձին օրերի առավել բարձր կդիտվի Մեղրիում` + 8,5, հյուսիս-արեւելքում (Բագրատաշեն, Իջեւան)` +5,9 +6,1, իսկ 2000 մետրից բարձր շրջաններում` -1,8 աստիճան:

Նվազագույն ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսի առանձին օրերի լեռնային առանձին շրջաններում` Աշոցք, Գավառ, կհասնի մինչեւ -26-ի, իսկ առավելագույն ջերմաստիճանը` Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում, Վայոց ձորում եւ Սյունիքում կտատանվի ցերեկը` +4,6 + 24, գիշերը` -1 +2 աստիճանի սահմաններում:

Նոյեմբերին կլինեն ցրտահարություններ, որոնց հաճախականությունը կմեծանա ամսվա երրորդ տասնօրյակում: Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ կավելանա` կազմելով միջինը 41-50 մմ: Ամենաշատ տեղումներ կդիտվեն Լոռու, Տավուշի անտառագոտիներում, Գեղարքունիքում, Գորիսում` 60-70 մմ, իսկ ամենաքիչը` Արարատյան դաշտում` 30-35 մմ: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում կառաջանա կայուն ձնածածկ, որի բարձրությունը կհասնի 5-10 սմ-ի: Նոյեմբերին հաճախացող քամիների արագությունը բարձր լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում կմեծանա` հասնելով մինչեւ 5-7մ/վրկ-ի, առավելագույնը` 20-30 մ/վրկ-ի` Պուշկինի, Սիսիանի լեռնանցքներում:

Երեւանում նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6,5 +7 աստիճան: Ամսական տեղումները ենթադրվում են բազմամյա միջին քանակին մոտ` 30-35 մմ:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում