photoԵրեկ  ՆՓԱԿ-ում  կայացավ աշխարահռչակ ամերիկահայ ֆոտո-լրագրող Ալեքսանդրա Ավագյանի` <<Ոգու պատուհաններ. իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում>> խորագրով ցուցահանդես -քննարկումը:Բացման արարողությանը ներկա էր նաեւ ԱՄՆ դեսպանը, որին էլ վստահվեց հանդիսավոր բացման խոսքը, որն էլ իր խոսքում նշեց <<Ալեքսանդրան այն եզակի լուսանկարիչներից է, որ կարող է հայտնվել ամենա անհավանական վայրերում, ուր շատ քչերին է հաջողվում լինել եւ այնպիսի բաներ նկարել, որոնց մասին քչերն են տեղյակ...>>:

Ցուցահանդեսում տեղ էին գտել նաեւ կյանքի գնով նկարված ցնցող պատկերներով  լուսանկարները, որոնցում ներկայացվում է  այն մարտահրավերները, խորհուրդն ու ձեռքբերումները, որոնք ստացել է շուրջ երկու տասնամյակ լուսանկարելով աշխարհով սփռված մուսուլմաններին` հաճախ թշվառությամբ, բռնապետությամբ եւ կոնֆլիկտներով մասնատված երկրներում: Լուսանկարներում  ցուցադրվում է իսլամական աշխարհի մշակույթի, ինչպես նաեւ առօրյա կենցաղային բազում պատկերներ: Ալեքսանդրան խոստովանեց որոշ պայմաններում ունեցած վախի զգացումը. <<Լուսանկարներ եմ արել այնպիսի պայմաններում եւ այնպիսի տեղերում, որտեղ մահը կարող էր պատահել ամեն վայրկյան, բացահայտորեն առանց պատճառի, բայց այդ զգացումը խունանում է մարդկանց ազատության համար մղվող պայքարը եւ կյանքի գնով ազատության ձգտելու պատրաստակամությունն արձանագրելու դիմաց...>>, ավելացրեց  նա:  Իրապես այս ցուցահանդեսը մեզ ստիպում է մտնել իսլամական աշխարհ, հանդիպելու ընտանիքների ու պարտիզպանների, գյուղացիների ու բանաստեղծների, առաջնորդների ու գողերի հետ, եւ ամբողջ ժամանակ ծանոթանալ թերընկալված համայնքների եւ գոյապահպանմանը ձգտող մարդկային ոգու հետ:  Նշենք, որ  Ալեքսանդրան վավերագրել է իր ժամանակվա համաշխարհային կարեւորագույն դեպքերն ու պատմական իրադարձությունները:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ