livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

ete-boloryՄոսկվայում նոյեմբերի 1-8-ը կայացած "Լուսափայլ հրեշտակ" միջազգային կինոփառատոնում Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված "Եթե բոլորը..." ֆիլմը (ռեժիսոր` Ն. Բելյաուսկենե, պրոդյուսեր, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյան), արժանացել է Ժյուրիի երկրորդ մրցանակին եւ դրամական պարգեւի` "Հանուն գթասրտության, բարության, արդարամտության, կարեկցանքի եւ մերձավորի հանդեպ սիրո կերպարի" մարմնավորման համար: "Հայաստանի ազգային կինոկենտրոնի" մամլո  ծառայությունից "Իրավունքը" տեղեկացավ, որ այս տարի ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի "Օսկար" մրցանակաբաշխության` Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում եւ անցել ընտրության առաջին փուլ` ընդգրկվելով ֆիլմերի երկար ցուցակում: 2013 թվականի  հունվարի 10-ին կինոակադեմիան կհայտարարի ֆիլմերի միջանկյալ ցուցակը, իսկ փետրվարին հայտնի կդառնան "Օսկարի" հավակնորդ ֆիլմերը:


Ավաղ, ինչպես ասում են, ամեն ինչ պարզապես հրաշալի կլիներ, եթե այդքան սոսկալի չլիներ: Այն ժամանակ, երբ միջազգային հանրությանը փորձում ենք ճանաչելի դարձնել Բաքվի ջարդերն ու սումգայիթյան դեպքերը, հիմա նույն առաջադեմ հանրությանը մատուցում ենք մի ֆիլմ, որով ասում ենք, թե Ադրբեջանը մեզ սիրող "պուպուշ եղբայրն" է, որ ադրբեջանցիները գթասրտության, բարության, արդարամտության ու կարեկցանքի մարմնավորում են եւ մերձավորի հանդեպ սիրո կերպարի մարմնավորման համար մրցանակների ենք արժանանում ու հպարտությամբ մրցանակով, դրամական պարգեւով վերադառնում Հայաստան: Մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք` "ԵԹԵ ԲՈԼՈՐՍ" փորձենք սահմանից մի մազաչափ այն կողմ անցնել, նույն կերպ կդիմավորեն մեզ ազերիները, ինչպես ֆիլմում: Այն դեպքում, երբ ամեն պահի ազերի դիպուկահարի գնդակից զինվոր ենք կորցնում, միթե ինքներս մեզ չենք հակասում` Հայաստանը այս ֆիլմով ներկայացնելով "Օսկարում՚:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում