livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

tearsՄենք բազմիցս անդրադարձել ենք հայկական հեռուստասերիալների թեմային, ներկայացրել, այսպես կոչված, որոշ դերասանների անմակարդակ խաղը, անիմաստ սցենարը, լացուկոծը: Այդ թեմայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով սցենարիստներին խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է նկարահանել սերիալ:


Ահավասիկ. "1. Միշտ հիշեք, որ հայկական սերիալներում պետք է գերակշռի լացը: Քանի որ մենք դարերի ընթացքում շատ տանջված ազգ ենք, պետք է պարտադիր հիշեցնել բոլորին դրա մասին: Հանկարծ չմոռանաք այս կանոնը: Սերիալի բովանդակության 70 տոկոսից ավելին պետք է լինի լացը կամ լացին նմանվող այլ ճիչերն ու տենց բաները: 2. Գլխավոր հերոս տղային պետք է սիրահարված լինեն մի քանի աղջիկ, աղջկան` մի քանի տղա ( հա, գիտեմ 90-ականներին ամերիկաներում էլ են տենց նկարել): 3. Բարի հերոսները միշտ խելացի են, հարուստ են (կամ ընթացքում հարստանալու են), անպայման խելացի են (մի անգամ էլ) ու երբեք իրենց թույլ չեն տա ինչ-որ վատ բան անել, մի խոսքով` ահավոր պուպուշ են: 4. Չար հերոսները միշտ նախանձ են, միշտ հիմար են ու միշտ պուպուշ չեն: Երբեք ոչ ոքի մոտ չպետք է անգամ համակրանքի նշույլ առաջանա դեպի չար հերոսը: Դա պետք է բացառել: 5. Գլխավոր հերոսի եղբոր հորքուրի ամուսնու բարեկամի հայրը միշտ պետք է հանդիսանա գլխավոր հերոսուհու կենսաբանական հոր ընկերոջ քրոջ աղջկա ամուսնու սիրուհու պապիկը: 6. Միշտ պետք է մի հատ տգետ, հիմար, այլանդակ, անիմաստ, կեղտոտ կերպար լինի, ով պետք է փչացնի ամեն ինչ: Եթե այդպիսի կերպար չկա, կարող է ժամանակի ընթացքում դառնալ գլխավոր հերոսը, ասենք, ազդված ինչ-որ մի մոգական ուժից: 7. Ու, հա, միշտ հիշեք` գլխավոր հերոսն ու հերոսուհին իրար երբեք չպետք է համբուրեն. ամոթ է, չէ: Գլխավոր հերոսուհին պետք է մաքուր մնա: Չէ որ սերիալից հետո դեռ ամուսնանալ կա՚:
Մենք կարող ենք ավելացնել, որ եթե նույնիսկ լացը չի գերիշխում, պարտադիր պետք է աղջիկը տառապյալի, տանջահարի տեսք ունենա: Ու գրեթե պարտադիր պայմաններից մեկը հատկապես հայտնի դերասանի` որեւէ աղանդին պատկանելն է:


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ "ՊՏԻՉԿԱՆ՚

Երկար ժամանակ գովազդվում էր, որ Երեւանում բացվելու է համաշխարհային լուսանկարչության հսկաներից մեկի` թուրքահայ լուսանկարիչ, "Ստամբուլի աչք" անունը վաստակած Արա Գյուլերի ցուցահանդեսը: Եվ ահա, այն բացվեց, որը, ըստ "Հրապարակ" թերթի հրապարակման, մեղմ ասած, տխուր տպավորություն է թողել. "Նախ, որովհետեւ ակնհայտորեն Գյուլերի անունը շրջանառվել էր ընդամենը Ստամբուլի "Ժամանակ" օրաթերթի 100-ամյա հոբելյանը Հայաստանում նշելու, եւ հետո` այդ տրամաբանության մեջ, հայրենիքի հետ 100 տարիների հոգեւոր կապն ընդգծելու համար, ընտրվել էին Գառնու, Գեղարդի, խաչքարերի, խաղողի վազերի պատկերներով շուրջ 20 լուսանկարներ եւ ընդամենը՚:
Ցուցահանդեսը, մեղմ ասած, տխուր է ստացվել նաեւ նրանով, որ, չնայած Մշակույթի նախարարությունից տեղեկացրել էին, որ բացումն անելու է հենց ինքը` Գյուլերը, ՀՀ նախագահի հետ միասին, այնուամենայնիվ, ոչ միայն Գյուլերը ներկա չէր ցուցահանդեսին, այլ նաեւ վերջին պահին ցուցահանդեսի ժամն է փոխվել: Պարզվել է, որ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունն ընդամենը շփոթել էր Գյուլերի եւ Գոչունյանի ազգանունները եւ նշել, որ անձամբ Գյուլերն է ցուցահանդեսի բացումն անելու: Ցուցահանդեսի բացումը մեկ ժամ ուշացումով արել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` "Ժամանակ" օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի հետ: Իսկ բացմանը ներկա լուսանկարիչները, մշակութային գործիչները տարակուսած "պատից կախված լուսանկարներում "Ստամբուլի աչքն" էին փնտրում՚: 
Արա Գոչունյանն իր ելույթում նշել է, թե որքան երջանիկ ենք մենք, որ ամբողջ հայ մշակույթի ժառանգությունը Հասմիկ Պողոսյանի ապահով ձեռքերում է: Մի խոսքով` այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ցուցահանդեսը ոչ մի առնչություն չունի լուսանկարչի հետ, այլ Մշակույթի նախարարության հերթական անգույն միջոցառումներից մեկն է` "մեր մշակույթը, նախարարին գովերգելու համար, իսկ նամակն էլ կարծես նախարարության ներբողը լիներ իր հասցեին՚:
Ահա նման հերթական միջոցառումը, որն արվում է զուտ ձեւի, այսպես ասած, "պտիչկայի" համար:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում