livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

child“Ամեն ինչ արվում է, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխան ապրի ընտանիքում: Իրականացվում են ծրագրեր հաստատություններում երեխաների թիվը կրճատելու նպատակով:”- դեկտեմբերի 3-ին հաշմանդամների  միջազգային օրվան նվիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:

Հաշմանդամություն ունեցող հինգ երեխաներից մեկը չի հաճախում դպրոց եւ համամասնությունը նկատելիորեն աճում է գյուղական համայնքներում եւ աղջիկների համար` քաղաքներում: Այս երեխաների 12% սովորում են հատուկ տիպի դպրոցներում, ինչը նպաստում է հաշմանդամություն ունեցող երեխաների մեկուսացմանը եւ բացառմանը հասարակությունից:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են մնալ հասարակության եւ հայ բնակչության ամենախոցելի եւ մեկուսացված խմբերից մեկը` ենթարկվելով բազմաթիվ անհավասարությունների կրթության, ընտանեկան խնամքի, ներառման եւ մասնակցության հարցում: Համաձայն 2012 թվականի տվյալների` հաշմանդամ երեխաների շրջանում աղքատության ցուցանիշը 65% է համեմատ ընդհանուր աղքատության մակարդակի, որը Հայաստանի բնակչության շրջանում կազմում է 35%:

Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված 8000 հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, որոնք կազմում են ամբողջ մանկական բնակչության 1 %-ը: Այնուամենայնիվ նախատեսվում է, որ կլինեն 12000, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ տարբեր պատճառներով:

“Սոցիալական ծառայությունը պետք է հայտնաբերի հաշմանդամություն ունեցող երեխաներին, քանի որ վաղ հայտնաբերումը` կարեւորագույն քայլն է վաղ միջամտության եւ վերականգնողական միջոցառումների, ինչպես նաեւ հաշմանդամության  զարգացման հապաղումները նվազացնելու համար:”- իր զեկույցի ընթացքում ընդգծեց Հայաստանի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

2005 թվականից սկսեց գործել ներառական կրթություն իրականացնող դպրոցների ծրագիրը, եւ այսօր այդ ծրագրում արդեն ընդգրկված է 98 դպրոց, ընդ որում նկատվում է ներառական դպրոցներում հաշմանդամ երեխաների թվի աճ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը առանձնապես ընդգծեց այդ ծրագրի դերը.  “Նախադպրոցական եւ դպրոցական ներառումը` այն հիմնաքարերն են, որոնք պետք է ապահովեն հաշմանադմություն ունեցող երեխաների սոցիալական ներառումը:”

“Ներառական կրթությունը` լավագույն ընտրությունն է, որովհետեւ իմ երեխաները փորձում են նմանվել առողջներին:”,- նշեց ասուլիսին ներկա 2 հաշմանդամ երեխաների մայր Մերի Մարտիրոսյանը:

Ամեն դեպքում ծնողի վկայությամբ հաշմանդամների առջեւ շատ սուր խնդիրներ կան ծառացած` սկսած ապրուստի, բուժման համար գումար հայթայթելուց, վերջացրած տեղափոխման խոչընդոտներով : “Ես միայնակ եմ ապրում 2 հաշմանդամ երեխաներիս հետ: Եւ ամեն երեխայիս կենսաթոշակը`18200   դրամ է,  ինչը միակ պետական ֆինանսական աջակցությունն է:”- պատմում է Մերին: Նրանք ունեն բնակարանային խնդիր` ապրում են վարձով: Եւ մայրը` ունենալով բարձրագույն կրթություն, նախընտրել է չաշխատել` կրթելով եւ զարգացնելով իր երեխաներին, որպեսզի նրանք հետագայում կարողանան գտնել իրենց ճանապարհը:

Անխոչընդոտ միջավայր բոլորի համար` այսպիսի խորագրով է այս տարի նշվում հաշմանդամների միջազգային օրը:

Փոխնախարարը համաձայն է` խնդիրները շատ են. առաջին հերթին` մատչելիության խնդիրները:” Եթե այսօր հնարավոր լիներ այդ կենսաթոշակի չափսը կրկնապատկել, հավատացեք` դա կարվեր: Բայց դա արվում է տարբեր ծառայություններ մատուցելով:”- նշում է Ջ. Բաղդասարյանը:

2013 թվականին բյուջեով նախատեսված է 25 մլն. դրամ ավտոբուսները հաշմանդամներին հարմարեցնելու համար:

Հաշմանդամության սահմանման նոր մոտեցումներ կիրառվելու են 2014 թվականին:

“Օրենքի նախագիծը, որը այժմ գտնվում է կառավարությունում, ներառում է մեր երկրում հաշմանդամ երեխաների կրթության, չափահաս դարձած անձանց զբաղվածությունը ապահովելու  ծրագրեր: Նախատեսում ենք հաշմանդամների քվոտայի ներդրում գործատուի մոտ, աշխատանքի իրավունքը ապահովելու համար:-տեղեկացրեց փոխնախարարը,-Քաղաքաշինության, տեղեկատվության, սպորտի, մշակույթի ոլորտների համար մշակվելու են հատուկ կարգեր եւ ժամանակացույցեր: 2014 թվականին նախատեսում ենք հաշմանդամության սահմանման նոր մոտեցումներ, որի հիմքում ընկած է անձի աշխատունակության սահմանափակումը:”

Զարուհի Բաբուխանյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում