livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

girkՄենք եւ այլ լրատվամիջոցներ բազմիցս անդրադարձել ենք մեր ոխերիմ հարեւանների վարած հակահայ քաղաքականությանը, որը դրսեւորվում է ինչպես քարոզչությամբ, այնպես էլ կոնկրետ գործողություններով: Հիշենք թեկուզ Սաֆարով ճիվաղին: Նման քաղաքականությունը դրսեւորվում է նաեւ մշակույթի բնագավառում, հատկապես պատմական հուշարձանների ոչնչացման կամ սեփականացման հարցերում:

Քանի որ քոչվոր ազերիները զուրկ են իրենց պատմությունից ու ազգային արժեքներից, փորձում են ամեն գնով խեղաթյուրել Հայոց պատմությունը` ոչնչացնելով ազգային արժեքները: Իսկ որ մեր ազգային, մշակութային արժեքները պահպանվում են ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, ցուցասրահներում, գրադարաններում, հայտնի է ոչ բոլորին: Մասնավորապես, հայ գրականության անգին գոհարներից շատերը պահպանվում են նաեւ աշխարհի խոշորագույն երկրների ճանաչված գրադարաններում ու համալսարաններում, այդ թվում եւ ԱՄՆ-ում: Ընդ որում, զարմանալին այն է, որ ԱՄՆ-ի համալսարաններից շատ անգամ հայերին չի հաջողվում ձեռք բերել հայկական գրքեր, սակայն այդ գրադարանից հեշտությամբ օգտվում են հազարավոր թուրք եւ ադրբեջանցի ուսանողներ: Իսկ նրանք էլ, իբր, կարդալու նպատակով վերցնում են այդ թանկարժեք գրքերն ու վերադարձնում ապականված, քրքրված ու մասնատված էջերով:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային գրադարանի տնօրեն ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ. ՙԹվայնացվելուց հետո ոչ ոք չի կարող գրքերն ապականել՚: Այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում. ՙԵվ թուրք չէ, ով ուզում է` հա թող գրքերը վնասի՚,- ավելացրեց նա` նշելով, որ թվայնացվում է նաեւ պարբերական մամուլը:

Իսկ Մատենադարանի արխիվի բաժնի վարիչ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ էլ, անդրադառնալով նույն թեմային, հստակեցրեց. ՙՀատուկ ռազմավարական ծրագրեր են մշակվել, եւ համագործակցությունը շարունակվում է...՚: Վերանորոգման աշխատանքները շարունակվում են. ՙԴա հսկայական  ծախսերի հետ է կապված, որոնցով պետք է հատուկ մարմիններ զբաղվեն: Բացի այդ, մարդիկ պետք է սովորեն մշակույթի համար սիմվոլիկ ներդումներ կատարել. տոմս գնել եւ այլն՚:

ՙԵս հաճախ եմ լինում արտերկրի գրապահոցներում: Հայ ձեռագրերն առավել անվտանգ են պահվում՚: Իսկ տարածաշրջանում գործում են լավագույն վերականգնողական լաբորատորիաները, որտեղ ձեռագրերը վերամշակվում են, սակայն գրքերը բուժվում են հատուկ քիմիական նյութերով, որոնք ներկրելու համար ինչ-ինչ խնդիրներ են առաջանում. ՙԴրսում շատ եկեղեցապատկան պահոցներ կան, որտեղ հնարավորությունները սեղմ են, որը եւս մեծ խնդիր է: Քաղաքական հարցերը եւս լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Բազմաթիվ ձեռագրերի կյանքը վտանգված է՚: Մեծ թվով ձեռագրեր կան հատկապես արաբական աշխարհում, իսկ դրանց նկատմամբ հնարավոր չէ լուրջ վերահսկողություն սահմանել: Բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, ձեռագրեր ու գրքեր բուժման համար հերթի են կանգնած: Արժեքները շատ են, բայց ուժերը` քիչ. ՙՉունենք համապատասխան աշխատակիցներ, ֆինանսական միջոցներ, որոնք խոչընդոտում են ձեռագրերի արագ վերականգնմանը: Շատ թանկ են նաեւ վերականգնողական նյութերը, որոնց ներկրելու հետ կապված ամեն անգամ խնդիր ենք ունենում: Պետք է լրջորեն մտածել Ազգային վերականգնողական կենտրոն ստեղծելու մասին, որը կզբաղվի այս եւ նման խնդիրներով՚:

ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՙՍԱՐԻ ԳԵԼԻՆԸ՚

Մեր հարեւանների գրագողության մասին տեղեկանում ենք ՙ525.az՚ կայքից: Ադրբեջանցի երգչուհի Ֆիդան Հուսեյնովան մասնակցել է թուրքական TV Star հեռուստաընկերությամբ հեռարձակվող The Voice երգի մրցույթի թուրքական տարբերակին: Համաձայն ՙ525.az՚-ի, 23 տարեկան Ֆիդան Հուսեյնովան երգել է հայկական ժողովրդական երգ ՙՍարի գելին՚-ը` արժանանալով ժյուրիի անդամներից Մուրաթ Բոզունի հավանությանը առաջին իսկ վայրկյանից:

Հիշեցնենք, որ 2009թ. Թուրքիան հակահայկական եւ Հայոց ցեղասպանությունը ժխտող ՙՍարի գելին՚ անվամբ ֆիլմ է ցուցադրել թուրքական դպրոցներում:  

ՄԵՐ ԷՊՈՍՆ ԸՆԴԳՐԿՎԵՑ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՑԱՆԿՈՒՄ

Եվ վերջում մի լավ լուր` չնայած դժվար է ինչ-որ լուրջ ակնկալիքներ ունենալ դրանից, քանի որ, օրինակ, գրատպության 500-ամյակ նշելն ու գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելն այս տարի մեզ որեւէ բան չտվեցին: Ինչ որ է, ներկայացնենք մեր ասելիքը: Դեկտեմբերի 5-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի յոթերորդ նիստի շրջանակներում քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. Ներկայացուցչական ցանկում գրանցման համար ՀՀ կողմից ներկայացված ՙՍասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ՚ էպոսի կատարողական դրսեւորումները՚ հայտը:

ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ մշակույթի նախարարությունները հպարտությամբ հայտնել են, որ իրենց միասնական եւ համակարգված ջանքերի շնորհիվ հայտը միաձայն ընդունվել է եւ ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012 թ. Ներկայացուցչական ցանկում:

Իսկ թե ինչ կտա դա մեր երկրին ու մեր մշակույթին, ցույց կտա ժամանակը:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում