livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

AnjelaԱնժելա Սարգսյանի ՙտղամարդ՚ Կարեն Արայանի մոր` Մարինա Արայանի, եւ պաշտպանի պարզաբանումները ՙՀենարան՚ ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ այնքան էլ ՙհարուստ՚ չէին թարմ բացահայտումներով: Կարծում ենք, կարիք չկա ծանրանալ դատաքննության ՙզգացմունքային՚ արդյունքներին:

Ինչ վերաբերում է քրեական գործի իրավական կողմին, ապա այդ առումով էլ արտառոց ՙբացահայտումները՚ առատ չէին. ակնհայտ էր, որ Կ. Արայանի պաշտպանը կաշկանդված էր դռնփակ դատաքննության նրբերանգներով: Այնուամենայնիվ, լրագրողներին հաջողվեց տեղեկանալ, որ դատարանը պատշաճ շահագրգռվածություն չէր ցուցաբերել դատակոչված բոլոր վկաներին հարցաքննելու հարցում: Մինչդեռ, մենք մնացել ենք այն համոզմունքին, որ Կարեն Արայանի եւ Անժելա Սարգսյանի արած-չարածների դրդապատճառները շատ ավելի խորքային են, քան դրանք ներկայացվել են հանրությանը: Այս տեսակետից մենք թույլ կտանք մեզ չհամաձայնել Մարինա Արայանի այն կարծիքին, թե գործի վրա ազդեցություն է թողել որեւէ ՙմանր՚ չինովնիկ: Համոզված ենք, որ գործի ելքը կանխորոշված էր դեռ նախնական քննության փուլում, եւ պատահական չէր, որ ոչ մեծ ծանրության այդ հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքը դատարանում պաշտպանում էր Գլխավոր դատախազությունը: Սակայն այդ մասին էլ ՙբազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ՚ հետեւություններ անելը այս պահին ժամանակավրեպ են, քանի որ հանրային ՙհետաքրքրասիրության՚ համար դեռ հասանելի չեն քրեական գործի այն նյութերը, որոնք կհաստատեին կամ կհերքեին Մարինա Արայանի եւ պաշտպանության կողմի պնդումները, որ նախաքննությամբ չէին բացահայտվել գործի այն հանգամանքները, որոնք կապացուցեին Կարեն Արայանի անմեղությունը:

Մեր հերթական այս անդրադարձը Կարեն Արայանի գործին եւ ՙՀենարան՚ ակումբում տեղի ունեցած ասուլիսին կլիներ նպատակազուրկ, եթե ցուցաբերեինք ավելի շատ զգուշավորություն, քան դատաքննության մասնակիցները: Հետեւաբար, դատաքննության առնվազն մեկ դրվագ ներկայացնել պարտավոր ենք: Մեր աղբյուրները հավաստիացնում են, որ դատարանը հանգել էր այն եզրակացությանը, որ պոռնոլուսանկարներն, իսկապես, եղել են ՙընտանեկան՚ բնույթի, այսինքն` վերաբերվել էին գործով տուժողներ Ա. Սարգսյանին եւ նրա նախկին ամուսնու ՙմտերմիկ՚ շփումներին: Միաժամանակ, այդ լուսանկարները հայտնվել էին Կ. Արայանի մոտ... նույն այդ տուժողների համաձայնությամբ: Հարց է ծագում. Կարենը այդ ընտանիքի անդա±մն էր:

Եթե` այո, ապա ամեն մարդ իրավունք ունի տարածել ցանկացած տեղեկություն իր ընտանիքի ՙնիստուկացի՚ մասին: Իսկ եթե Կարենը ընտանիքի անդամ չէր համարվել, ապա` պոռնոլուսանկարներն արդեն իսկ տարածված էին մինչեւ համացանցում հայտնվելը, եւ դրանք տարածվել էին ՙընտանիքի՚ անդամների համաձայնությամբ կամ թույլատվությամբ...

Թերեւս, Կարենի մայրը հավաստիացնում էր, որ լուսանկարների մեծ մասում` Կարենն է:

Սպասենք վերադաս ատյանի որոշմանը, որից հետո, կարծում ենք, գաղտնիքների քանակը շեշտակի կնվազի...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում