livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

surenՌեժիսոր ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ բարկացրել է “Շանթ” հեռուստաընկերության “Հորիզոն” լրատվականը: Նա իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառմամբ կիսվել է իր ֆեյսբուքյան ընկերների հետ. “Էլ չեմ կարում դիմանալ, որ ձայն չհանեմ: Դիմում եմ իմ “կոլեգաներին”, չնայած, եթե իրենք ամեն ինչի գնում են էդ “հոգնած” ռեյտինգ ասածը ապահովելու համար: Թքած ունեմ ցանկացած կոլեգայական հարաբերությունների վրա:

Աչքս ընկավ “Շանթ”հեռուստաընկերության “Հորիզոն” հաղորդումը, շատ թրիլլերային ու ոգեւորված տրամադրությունով “հոգնած” լրագրողը պատմում էր ինքնասպանություն գործող մարդկանց մասին… հրեշտակների շենք, ով քցվում է 12-րդ հարկից ու սաղ ա մնում եւ այլն: Նույնիսկ չեմ էլ ուզում մանրամասնեմ այդ հիմար ռեպորտաժը, որ ջուր չլցնեմ իրենց ջրաղացի վրա: Բացատրեք ինձ հասկանամ, նրանք, իրո՞ք, չեն հասկանում, որ մոտ կես ժամ մանրամասն խոսելով էտ ցավոտ Հայաստանի համար թեմայի մասին անկառավարվող պահի տակ մարդկանց ուղեղի վրա, ովքեր պոտենցիալ հաջորդ ինքնասպանություն գործողներն են եւս մեկ անգամ մտածել են տալիս, որ միգուցե կարելի է գնալ այդ քայլին: Չե՞ք հասկանում, թե՞ թքած ունեք…”:
Գրառման մեջ ռեժիսորը հետգրությամբ հավելում է. “Չնայած ինչի՞ եմ զարմանում, եթե մի հեռուստաընկերություն կարող է Սոչիի ինքնաթիռի ընկնելու օրը ցուցադրել ինքնաթիռների կատաստրոֆայի մասին ֆիլմ՝ թքած ունենալով այն հազարավոր ընկերների ու բարեկամների զգացմունքների վրա, ովքեր իրենց մտերիմներին են կորցրել… Ուշքի՛ եկեք, թքած, թե աղանդավոր եք, թքած, թե ոչ մի սրբություն չունեք, հիշե՛ք գոնե, որ դուք էլ եք մարդ, դուք էլ ծնող ունեք ու մի գուցե դուք էլ եք ծնող: Չնայած, ում եմ ինչ ասում”:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում